Design a site like this with WordPress.com
Get started

Մարդու ջերմաստիճան

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը պետք է լինի 36-37°C շրջակայքում, թեև այն կախված է՝

  • տվյալ անձից և նրա տարիքից
  • մինչև ջերմությունը չափելը ֆիզիկական ակտիվությունից
  • օրվա ժամից
  • ջերմաչափման շրջանից։

Համարվում է, որ մարդը ջերմում է, եթե նրա մարմնի ջերմաստիճանը 38°C կամ ավելի բարձր է։

Մարմնի բարձրացած ջերմաստիճանը մեր օրգանիզմի նորմալ պատասխանն է վարակին կամ բորբոքմանը։ Ջերմության բարձրացման ամենահաճախ հանդիպող պատճառը մրսածությունն է կամ գրիպը։

Ինչպե՞ս չափել ջերմաստիճանը

Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով։ Հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում չափումը կատարել թվային, այլ ոչ թե սնդիկային ջերմաչափով։

Մարմնի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը դնելու ստանդարտ տեղը թևատակն է (անութափոս)։

Թևատակի ջերմաստիճանը չափելու համար՝

  • թևատակը մաքրեք-չորացրեք մաքուր սրբիչով
  • բարձրացրեք աջ կամ ձախ ձեռքը և ջեմաչափը դրեք թևատակի շրջանում՝ չափիչ ծայրը հպելով թևատակի մաշկին
  • զգուշությամբ իջեցրեք ձեռքը և հպեք ձեր մարմնին՝ կիպ պահելով ջերմաչափը թևատակում
  • պահեք ջերմաչափը թևատակում այնքան, որքան նշված է տվյալ ջերմաչափի տեղեկատվական թերթիկում
  • հանեք ջերմաչափը և կարդացեք ձեր մարմնի ջերմաստիճանի ցուցմունքը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: