- Ավելացված արժեքի հարկ (Ա․Ա․Հ․ կամ )
Ա․Ա․Հ․ դրույքաչափը կազմում է վաճառքի 20%-ը։ Վճարվում է ամսեկան կտրվածքով։
2. Շահութահարկ
Շ․ վճարվում է եռամսակային, դրույքաչափը՝ 20%։ Շահութահարկ վճարելու համար պետք է կատարել նվազեցումներ ձեռնակատիրական ծախսերի հետ կապված։
3. Ակցիզային հարկ
Ա․Հ․ այն հարկն է, որը տարածքվում է մի շարք ապրանքատեսակների վրա, վճարվում է ամսեկան կտրվածքով և տարածվում է նաև այդ ապրանքների ներմուծման վրա։ Ակցիզային հարկերը տարածվում են հետևյալ ապրանքների վրա՝
Ալկոհոլ պարունակող կամ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, դիզվառելիք, գազ, պոմպոկայաններում վաճառվող՝ գազ և քսայուղեր։
4. Շրջանառության հարկ
Այդ հարկը տարածվում է այ կազմակերպությունների վրա, որոնց շրջանառությունը նախորդ տարվա և ընթացիկ տարվա կտրվաքով կազմում է ոչ ավել, քան 58,000,000 ՀՀ դրամ։ Շրջանառության հարկը ըստ դրույքաչափի կախված է գործունեությունից՝ առևտուր և ծառայություն-5% շրջանառությունից
Արտադրություն-3,5% շրջանառությունից
Հանրային սնունդ-6%
Շրջանառության հարկը չի տարածվում ակցիզային ապրանքների վրա։ Վճարվում է եռամյակային։ IT ոլորտի գործունեությունը չի հարկվում։