Ալերգիաներ կամ ալերգիկ հիվանդություններ, վիճակներ, որոնք հետևանք են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝ ուղղված արտաքին միջավայրի սովորաբար անվնաս նյութերին: Այս հիվանդություններն են ալերգիկ քթաբորբը (հարդախոտի տենդ), սննդային ալերգիան, ատոպիկ մաշկաբոբը, ալերգիկ ասթման և անաֆիլաքսիան: Ախտանիշները կարող են լինել հետևյալները. աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն կամ այտուցվածություն: Սննդային անտանելիությունը և սննդային թունավորումը առանձին, տարբեր վիճակեր են:

Խայթոցներ
Խայթոցները համարվում են վնասվածքների հաճախակի առաջացման պատճառներ։ Ցանկացած կենդանի (և մարդ) կարող է խայթել, սակայն գերակշռող են շների և կատուների խայթոցները։
Խայթոցները սովորաբար առաջացնում են փոքր վերքեր, սակայն կենդանու թքի կամ լորձի միջոցով բակտերիաները կարող են անցնել վերքի մեջ, որտեղից էլ՝ արյան հուն, առաջացնելով տեղային կամ ընդհանուր վարակային բարդություններ։
Խայթոցները հաճախ բերում են հետևյալ տեսակի վնասվածքների՝
- ծակած վերքեր
- պատռված վերքեր
- կտրված վերքեր
- արյունազեղումներ (կապտուկ) և այտուց։
Խայթոցները կարող են լինել խիստ ցավոտ և տհաճ։ Դուք կարող եք զննել և հայտնաբերել նաև խայթոցից առաջացված վերքի վարակման նշաններ։
Խայթոցի վերքի վարակման նշաններից են՝
- այտուց
- կարմրություն
- վերքի հարակից հյուսվածքների լարվածություն կամ պնդություն
- վերքի ցավոտության սաստկացում
- վերքից արտադրություն
- խայթոցի շրջանի ավշային հանգույցների այտուցվածություն
- ծանր դեպքերում՝ դող-սարսուռ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում (38°C և ավելի բարձր)։
Շան խայթոցներ

Շան խայթոցների մեծ մասը տեղի է ունենում կամ ձեր տան կամ մեկ այլ ուրիշի (օրինակ՝ հարևանի) շան միջոցով։ Շները կարող են խայթել ցանկացած մարդու, սակայն առողջական հետևանքների տեսանկյունից ավելի ռիսկային են համարվում մինչև 5 տարեկան երեխաները։
Շունը կարող է խայթել, եթե՝
- կենդանին հրահրված է, սթրեսով լի կամ վախեցած
- հոգ է տանում և անհանգստացած է իր փոքրիկների մասին
- վատառողջ է կամ ցավեր ունի
- անակնկալ ձևով ընդհատվել է նրա սնունդ ընդունելը կամ քունը
- խաղի ընթացքում դարձել է գերգրգռված կամ գերակտիվ
- երիտասարդ է։
Շան խայթոցը սովորաբար առաջացնում է մաշկի ծակած վերք, ինչպես նաև պատռվածքներ կամ կտրվածքներ։
Մանկահասակ երեխաների դեպքում ավելի հավանական է, որ շան խայթոցը ներառի նրա գլուխը, պարանոցը կամ դեմքը՝ շրթունքների, այտերի կամ քթի շրջանում։ Շան խայթոցը կարող է առաջացնել վարակային բարդություններ և վերքի սպիացում։