Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։ 

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Առավոտը լույսը, որ բացվեց մայրս տավարը դուրս հանեց, մի 500 գրամ բուրդ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց, և գնացինք: Գնացինք, քրոջս ցուց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին, իլիկ մանեց. Քարափն էլ ճեղքվեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ, տեսավ, մի պառավ կին նստած է, բարկացած ասաց. <<Տատիկ, իլիկը տուր>>: Պառավն ասաց. <<Աղջիկս՛, արի, վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարող տեղիցս կանգնել>>: Աղջիկը բարկացած ասաց. <<Դուռը որտե՞ղ է>>: Ասաց. <<Ձորի միջով արի>>: Աղջիկը ձորի միջով գնաց, տեսավ մի գաղտնի դուռը բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը վերցնի, դուռը կորավ, ասաց. <<Տատիկ՛, դուռը կորցրի, որտե՞ղ է>>: Տատիկն ասաց. <<Աղջիկ, արի, բան պիտի ասեմ>>: Գնաց պառավի մոտ: <<Մի,-ասաց,-ավելը վերցրու, մեր տունը մաքրիր>>: Աղջիկը մաքրեց, վերջացրեց, պառավն ասաց, <<Աղջիկ՛, մեր տունն է մաքո՞ւր է, թե՞ ձեր>>: Աղջիկը բարկացած ասաց. <<Մեր տունը մաքուր է, ձեր տունը՝ կեղտոտ>>:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: