Design a site like this with WordPress.com
Get started

ԶԱՆԳԱԿ

Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House - Home | Facebook

Հիմնադրումը«Զանգակ» հրատարակչությունը «Զանգակ — 97» ՍՊԸ-ի ապրանքանիշն է:
Հիմնադրվել է Մկրտչյանների ընտանիքի կողմից 1997 թվականին: Ընկերությունը կարճ ժամանակում դարձել է Հայաստանի հեղինակավոր հրատարակչություններից մեկը: Նրա ջանքերով լույս են տեսել ավելի քան 3000 գիրք ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով:
Հրատարակումները«Զանգակ» հրատարակչությունը հատկապես հայտնի է որպես ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակմամբ զբաղվող ընկերություն: Այն տարածաշրջանի առաջատար դասագրքաստեղծ հաստատություններից մեկն է: «Զանգակը» հրատարակում է նաև մանկական, գեղարվեստական գրքեր, բառարաններ, քարտեզներ, գիտական ամսագրեր և այլն: Կարևորելով ժամանակի պահանջները՝ ընթերցողին է ներկայացնում նաև էլեկտրոնային գրքերի տարատեսակ հրատարակություններ՝ նախատեսված տարբեր թվային սարքերի համար:Հրատարակչությունը համագործակցում է նաև միջազգային հրատարակիչների, այլազգի և այլալեզու հեղինակների հետ՝ իրականացնելով համապատասխան աշխատանքներ միջազգային գրքի շուկայի լավագույն նմուշները հայ ընթերցողին ներկայացնելու համար:Վաճառքի ենթակա գրքերի տեսականին ներկայացված է էջի ձախ կողմում նշված Բաժիններ, ինչպես նաև Կատալոգը ենթաբաժիններում:
ԳործունեությունըՀրատարակչության գործունեության գլխավոր նպատակը եղել և մնում է հոգևոր, մշակութային, կրթական արժեքների ստեղծումը, տարածումն ու լուսաբանումը: «Զանգակը» ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և սփյուռքի գիտական և մշակութային կյանքում: Նրա կառուցվածքում ձևավորվել են առանձին միավորներ` գիտահետազոտական խմբեր մաթեմատիկայի, պատմագիտության, մանկավարժության, ազգային հոգեբանության, լեզվաբանության և այլ բնագավառներում:«Զանգակ» հրատարակչությունը մշտապես արձագանքում է գրքաշխարհի խոշոր իրադարձություններին Հայաստանում և արտերկրում: Մասնակցում է մի շարք ցուցահանդեսների: Առաջիկա ցուցահանդեսների, ինչպես նաև այլ միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով կայքի Նորություններ և միջոցառումներ էջը:«Զանգակ» հրատարակչությունը Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի, Եվրոպական կրթական հրատարակիչների խմբի և այլ միությունների ու միավորումների անդամ է, բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր:
Ինչպես գնել մեր գրքերըՄենք փորձում ենք գնման գործընթացը առավելագույնս դյուրին դարձնել ձեզ համար: Այժմ դուք կարող եք բոլոր գրքերը առցանց գնել այս կայքի Գրախանութ էջից:

Զանգակ հրատարակչության պաշտոնական կայք՝ zangak.am

ՀԱՅԱՍՏԱՆ

«Հայաստան» հրատարակչություն, հրատարակչություն է Երևանում։ Հրատարակում է հասարակական-քաղաքական, գիտական, գիտահանրամատչելի, գյուղատնտեսական գրականություն, ինչպես նաև տեղեկատուներ, օրացույցներ, պլակատներ ևս։

Հիմնվել է 1921 թվականի հունիսին (մինչև 1964 թվականը կոչվել է «Հայաստանի պետական հրատարակչություն», կրճատ՝ «Հայպետհրատ»)։ Հայպետհրատի առանձին բաժինների հիման վրա ստեղծվել են մի շարք հրատարակչություններ՝ Կուսհրատ, Քաղհրատ, «Խորհրդային գրող» (1947-1948), Հայպետգիտտեխհրատ (1959-1960), Հայպետուսմանկհրատ (1955 թվականից, 1964 թվականից՝ «Լույս»)։

Հայաստան հրատարակչության ֆեյսբուքյան էջը՝ այստեղ

ԼՈՒՍԱԲԱՑ

«ԼՈՒՍԱԲԱՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆԸ» հիմնադրվել է 1991 թվականին: Հրատարակչությունը ընդգրկում է 3 օղակներ՝ ՏՊԱՐԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ,ԳՐԱԽԱՆՈՒԹ:

Այս տարիների ընթացքում մեր նախաձեռնությամբ հրատարակել ենք բազմաթիվ գրքեր՝ գեղարվեստական, փիլիսոփայական, մանկական, առողջ ապրելակերպի վերաբերյալ: Հրատարակչատունը կատարում է նաև տարբեր պատվերներ՝ հրատարակչական, դիզայնի, տպագրության:

Լուսաբաց հրատարակչության ֆեյսբուքյան էջը՝ այստեղ:

ՆԱԻՐԻ

Տեղեկություններ

Նաիրի հրատարակչության պաշտոնական կայքը՝ nairibooks.com

ԱՐԵՒԻ

«Արևիկ» հրատարակչություն ՓԲԸ ստեղծվել է 1986թ.: Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը: Ստեղծման օրից մշտապես մնալով հանրապետության մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի: Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին՝ «Արևիկը» շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք:

Արևիկ հրատարակչության ֆեյսբուքյան էջը՝ այստեղ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: