Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։
Գենդերային հավասարություն
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է կանանց և
տղամարդկանց հավասարությունը: Անթույլատրելի է
խտրականությունը որևէ հիմքով: Յուրաքանչյուր
պետություն պետք է համապատասխան պայմաններ
ստեղծի, որպեսզի հասարակական կյանքի բոլոր
ոլորտներում ապահովի կանանց և տղամարդկանց
իրավահավասարությունը: Գենդերային
հավասարությունը, որը մարդու իրավունքների
անբաժանելի մասն է, ենթադրում է սեռերի
հավասարություն, կանանց և տղամարդկանց իրավունքը
հավասար մասնակցելու քաղաքական, տնտեսական,
սոցիալական, մշակութային զարգացման
գործընթացներին և հավասարապես օգտվելու
հասարակական բարիքներից, հնարավորություններից և
ռեսուրսներից:
Կինը և սեփականությունը
Վրաստանի Սահմանադրությամբ, կանայք և տղամարդիկ
հավասար են, և նրանք ունեն միանման իրավունքները:
Նրանց իրավահավասարությունը տարածվում է բոլոր
ոլորտների վրա, այդ թվում նաև սեփականության վրա:
Սեփականության հավասար իրավունքը պաշտպանված և
ճանաչված է օրենքով: Օրենքը տարբերակում է
ամուսինների անհատական և ընդհանուր
սեփականությունը:
Անհատական է ամուսիններից յուրաքանչյուրի այն
սեփականությունը, որը պատկանել է նրան մինչև
ամուսնությունը, ինչպես նաև այն է, որ ամուսնության
ընթացքում ստացել են ժառանգաբար կամ որպես նվեր:
Ամուսինների ընդհանուր սեփականություն է այն ամենը,
որ նրանք ձեռք են բերել ամուսնության ընթացքում: Պետք
է նշել, որ հաճախ, ամուսիններից մեկն աշխատում է և
պահում ընտանիքը, իսկ մյուսը զբաղվում է ընտանեկան
գործերով, խնամում երեխաներին և չունի ինքնուրույն
եկամուտ: Այդ դեպքում ևս, թեկուզ միայն մեկ ամուսնու
եկամտով ձեռք բերված գույքը համարվում է ընդհանուր
սեփականություն:
Բռնություն
Ընտանեկան բռնությունը ընտանիքի անդամներից մեկի
կողմից մյուսի իրավունքների ու ազատությունների
խախտումն է ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական,
սեռական բռնությամբ կամ հարկադրանքով:
Ֆիզիկական բռնություն – ծեծը, խոշտանգումը,
առողջության վնասումը, անօրինական ազատազրկումը,
կամ այլ որևէ գործողություն, որը հանգեցնում է
ֆիզիկական ցավի կամ տառապանքի:
Հոգեբանական բռնություն – անարգանք, շանտաժ,
նվաստացում, սպառնալիք կամ որևէ այլ գործողություն,
որը ոտնահարում է մարդու պատիվն ու
արժանապատվությունը:
Տնտեսական բռնություն – գործողություն, որը հարուցում է
սննդով, բնակարանային և այլ պայմաններով
ապահովման, սեփականության և աշխատանքային
իրավունքների իրականացման, ինչպես նաև
համասեփականության մեջ եղած գույքից օգտվելու և
հասանելիք բաժնի տնօրինման իրավունքի
սահմանափակում:
Սեռական բռնություն – սեռական հարաբերություն
բռնության միջոցով, բռնության սպառնալիքով կամ զոհի
անօգնականության չարաշահմամբ: Սեռական
հարաբերություն կամ սեռական բնույթի այլ
գործողություն կամ անբարոյական գործողություն
անչափահասի դեմ:
Հարկադրանք – մարդու ֆիզիկական կամ հոգեբանական
ճնշումկատարելու կամ չկատարելու որևէ գործողություն, որի կատարումը կամ որից ձեռնպահ մնալը իր իրավունքն է, կամ սեփական անձի հանդեպ զգում է իր կամքին և ցանկությանը հակառակ ներգործություն: Նախագծի մասին «Սահմանադրության 42-րդ հոդված» հասարակական կազմակերպությունն իրականացնում է նախագիծ «Կանանց, հատկապես էթնիկ փոքրամասնությունների խմբին պատկանող կանանց հզորացում և արդարադատության մատչելիության օժանդակում», որի նպատակն է կանանց իրավական հզորացումը և նրանց իրավունքների մասին իրազեկության բարձրացումը: Նախագիծը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի (EWMI) «Օրենքի գերակայությունը Վրաստանում» ծրագրի (PROLoG) շրջանակներում: Ծրագիրը կիրականացվի Վրաստանում, մասնավորապես, Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի հետևյալ մունիցիպալիտետներում
Ծալկա, Թեթրիծղարո, Նինոծմինդա, Ախալքալաք և
Ախալցիխե:
Նախագծի շրջանակներում, «Սահմանադրության 42-րդ
հոդված» կազմակերպությունը նախատեսում է
իրականացնել հետևյալ աշխատանքները.
Ռազմավարական վարույթների իրականացում:
Առկա իրավիճակի բարելավում և
արդարադատության մատչելիության առկա
խոչընդոտների նվազեցում:
Սեփական փորձի վերլուծության հիման վրա
կանանց իրավական վիճակի մասին վերլուծության
պատրաստում:
Վարժանքների շարքի անցկացում, որոնց
հրավիրված կլինեն նախագծի շահառու կանանց
խմբի ներկայացուցիչներ:
Նախագծի շահառուներն են կանայք, հատկապես էթնիկ
փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք, ովքեր
ենթարկվում են գենդերային հիմքով խտրականության,
գույքային իրավունքների խախտման, սեռական
ոտնձգությունների, ընտանեկան բռնության և այդ
ոլորտներում իրավական օգնության կարիք ունեն:
Նախագծի շրջանակներում շահառուներին կտրամադրվի
անվճար իրավաբանական օգնություն ինչպես
խորհրդատվությունների, այնպես էլ ներկայացուցչության
իրականացման միջոցով:
Պահանջմունք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է,[2] որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։
Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Ջեյն Ադամսը, Էլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել։»[3] Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով… սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր։»[4]
Ներկայացչություններ
Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը նաև կարևորության կարգով է կանխորոշված[5]։ Դա հաճախ պատկերվում է հինգ մակարդակից բաղկացած բուրգով՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին։ Ստորակարգության ավելի բարձր պահանջմունքները միայն կենտրոնացման առարկա են դառնում երբ բուրգի ավելի ցածր պահանջմունքները բավարարվել են։ Երբ մի անհատ բարձրացել է մյուս մակարդակին, ցածր մակարդակի պահանջմունքներին էլ առաջնական կարևորություն չի տրվի։ Եթե ավելի ցածր մակարդակի պահանջմունքներ էլ չեն բավարարվում, անհատը ժամանակավորապես վերառաջնականություն կտա այդ պահանջմունքներին՝ կիսաբավարարված կարիքների վրա կենտրոնանալով, բայց մշտապես չի հետադիմի ավելի ցածր մակարդակին։ Օրինակ՝ պատվի մակարդակի մի գործարար, որը քաղցկեղով է ախտորոշվել, երկար ժամանակ կվատնի կենտրոնանալով իր առողջության վրա (ֆիզիոլոգիական պահանջմունքներ), բայց կշարունակի արժեքավորել իր աշխատանքի դերակատարությունը (պատվի պահանջմունքնետ) և հավանականորեն թողության ժամանակաշրջաններում կվերադառնա աշխատանքի։