Design a site like this with WordPress.com
Get started

Past Perfect Tense / Անցյալ վաղակատար ժամանակաձև

Past Perfect (անցյալ վաղակատար) ժամանակաձևը կազմվում է had+past participle (բայի 3-րդ հիմք)-ով: Հարցական ձևը կազմվում է՝ had-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ had-ին ավելացնելով not ժխտական մասնիկը:

Affarmative form / Հաստատական ձև

You had worked — Դու աշխատել էիր:

He/She had worked — Նա աշխատել էր:

They had worked — Նրանք աշխատել էին:

Interrogative form / Հարցական ձև

Had you worked? — Դու աշխատե՞լ էիր:

Had he worked? — Նա աշխատե՞լ էր:

Had it worked? — Այն աշխատե՞լ էր: (առարկա)

Had they worked? — Նրանք աշխատե՞լ էին:

Negative form / Ժխտական ձև

You had not (hadn’t) worked — Դու չէիր աշխատել:

She had not (hadn’t) worked — Նա չէր աշխատել:

We had not (hadn’t) worked — Մենք չէին աշխատել:

Past Perfect ժամանակաձևը ցույց է տալիս անցյալ ժամանակակետից առաջ ավարտված գործողություն: Անցյալ ժամանակակետը կարող է նշվել մեկ այլ գործողությամբ՝ արտահայտված Past Simple ժամանակաձևով, կամ պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝

They had walked only a few steps when it began to rain. — Նրան միայն մի քանի քայլ էին արել, երբ սկսեց անձրև գալ: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)

He had finished his job by 5 o’clock. — Նա ավարտել էր աշխատանքը մինչև ժամը 5-ը: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ)

Past Perfect ձևը հաճախ գործածվում է hardly……when (հազիվ……..երբ), scarcely….when (հազիվ….երբ), no soonerthan (հազիվ…..երբ) շաղկապների հետ:

Օրինակ` We had hardly got home when it began to rain. — Մենք հազիվ էինք տուն հասել, երբ սկսեց անձրևել:

Past Perfect-ը նաև կարող է օգտագործվել when (երբ), before (նախքան), as soon as (հենց որ), till/until (մինչև), after (հետո) շաղկապների հետ ժամանակի պարագա երկրորդական նախադասություններում, եթե առաջին գործողությունն ավարտվել է նախքան երկրորդ գործողության սկսվելը: Օրինակներ՝

When he had seen all the pictures, he left the gallery. — Երբ նա տեսավ բոլոր նկարները, հեռացավ պատկերասրահից:

Before I had met him, I already knew what he looked like. — Նախքան նրան հանդիպելը, գիտեի՝ ինչպիսի տեսք ուներ նա:

As soon as he had gone everybody felt much relieved. — Հենց որ նա հեռացավ, բոլորը մեծ թեթևություն զգացին:

I had heard nothing until you told me about it. — Ես ոչինչ չէի լսել մինչև քո այդ մասին ինձ ասելը:

After I had dressed I went up to the sitting room. — Հագնվելուց հետո, բարձրացա հյուրասենյակ:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: