Ուսանողները ներկայացնում են զբոսաշրջության տեսակները,և Հայաստանում դրա զարգացման հեռանկարները, ըստ հետևյալ կետերի՝
2․ Նշել այն բոլոր նախադրյալները ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանում զբոսաշրջության, այս կամ այն ճյուղի զարգացմանը։
Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության կարևորագույն և ամենադինամիկ ճյուղերից է: Դրա զարգա ցմա ն ա րա գ տեմպերը, արտարժույթի ստացման մեծ ծավալները ակտիվորեն ներգործում են տնտեսության մյուս ճյուղերի վրա և նպաստում զբոսաշրջային ինդուստրիայի ձևավորմանը: Ներկայումս զբոսաշրջային նպատակներով մարդկանց տեղաշարժերն ընդգրկում են ամբողջ աշխարհը, դրանց միջոցով տարբեր երկրների մարդկանց շփումը դարձել է ամենօրյա իրականություն: Զբոսաշրջությունը տնտեսության վերակառուցման ամենահեռանկարային ճյուղերից է, որը խթանում է տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացումը, ինչպիսիք են առևտուրը, տրանսպորտը, կապը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, սպառողական ա պ րանքների արտադրությունը: Զբոսաշրջությունը բացի երկրների տ նտ եսա կան աճի վրա ներգործելուց, ազդում է նաև դրանց սոցիալական, մշակութային և բնապ ահպա ն գործունեության վրա: Զբոսաշրջության զա րգա ցմա ն համար կարևոր նախադրյալներ են բնական ռեսուրսները և պատմամշակութային հուշարձանները: Բնական ռեսուրսներն իրենց մեջ ներառում են հողը, ծովերը, լճերը, գետերը, լանդշաֆտները, կլիման, ֆլորան և ֆաունան: Սրանք բնութագրում են երկրի ա շխա րհա գրա կա ն դիրքը և որոշիչ դեր են կատարում միջազգային զբոսաշրջային հոսքերի համար: Այսպես, հոյակապ ծովային լողափերի և արևային կլիմայի առկայությունը ծնում են զբոսաշրջային մեծ հոսքեր դեպի Միջերկրական և այլ ծովերի երկրների հանգստավայրեր:
3․ Ներկայացնել, ըստ Ձեզ Հայաստանում զբոսաշրջության ո՞ր ուղղություն է համարվում առաջնային, և ինչու՞։
Էկոլոգիական զբոսաշրջությունը (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն է։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։
Հետազոտական աշխատանք՝
4․Գրեք ՀՀ-ում որևէ բնակավայր, որը վերջին տարիներին ձեռք է բերել զբոսաշրջային կենտրոնի տիտղոս։ Նկարագրեք այդ զբոսաշրջային կենտրոնը, և նշել այն գործոնները, որը խթանել են այդ կենտրոնի ձևավորմանը։
1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:
Կրոնը շարունակում է կարևոր դեր խաղալ մարդկանց անձնական, հոգևոր և ընտանեկան կյանքում: Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա: Այսպես՝ մահմեդականությունը և հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը և բազմազավակությունը, կաթոլիկությունը և մահմեդականությունն արգելում են հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:
2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:
Կրոնական եւ էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում էթնիկական եւ կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ: Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ: Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են համաշխարհայինի եւ ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամը) եւ բուդդայականությունը: Քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունել են հայե րը 301 թ.: Դավանորդների թիվը XXI դ. սկզբներին կազմում է շուրջ 1,9 մլրդ մարդ ¥աղ. 13¤: Նրանք հիմնականում ապրում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում ու Ասիայի մի քանի երկրներում:
3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:
Քրիստոնեության առավել տարածված եւ արագ աճող ուղղությունը կաթոլիկությունն է, որի դավանորդների թիվն անցնում է 1 մլրդ մարդուց: Կաթոլիկությունն իշխող կրոն է մեծ թվով եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում եւ այլն: Սակայն ներկայումս կաթոլիկների թվով առաջատարը Լատինական Ամերիկան է: Կաթոլիկների թվով աշխարհի ամենամեծ երկիրը Բրազիլիան է: Մեծ թվով կաթոլիկներ են ապրում ԱՄՆ–ում եւ Կանադայում, Կենտրոնական Աֆրիկայի երկրներում (Կոնգո, Մոզամբիկ եւ այլն), ասիական երկիրներից՝ Ֆիլիպիններում:
Կաթոլիկությունը դարձել է արեւմտյան քաղաքակրթության հոգեւոր հիմքը: Կաթոլիկ եկեղեցին գլխավորում է Հռոմի պապը, որի նստավայրը Վատիկանն է: Քրիստոնեության ուղղություններից հետեւորդների թվով եւ տարածական ընդգրկվածությամբ երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ): Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ եվրոպական երկրներում: Բողոքականների թվով աշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաեւ Բրիտանական կղզիներից վերաբնակեցված այլ երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս, Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս եւ այլն): Ուղղափառությունը դարձել է արեւելյան սլավոնական քաղաքակրթության հոգեւոր հիմքը: Քրիստոնեության առանձին ճյուղ է Հայ առաքելական եկեղեցին, որի դավանորդների թիվն անցել է 6 մլն–ից: Այն իշխող կրոն է Հայաստանի Հանրապետությունում: Տարածված է նաեւ Ասիայի, Եվրոպայի եւ Ամերիկայի հայաշատ երկրներում:
4․ Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:
Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝, հինդուիզմը Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը, Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետևորդ Իսրայելում, ԱՄՆ–ում և հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝ ֆետիշիզմը տարածված է արևադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի հնդկացի ների և Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդների մոտ:
Ուսումնասիրել և սովորել «Տարբեր չափերի էկրանն » թեման։ Օգտվել հետևյալ տեսադասերից։
Պատրաստել վեբ էջ՝ հարմարեցնելով տարբեր չափերի էկրանների համար: Բլոգներում, որպես տեքստ, տեղադրել ձեր պատրաստած վեբ էջի կոդը և որպես նկար տեղադրել ստացված էջի պատկերը: Ստանալ նմանատիպ էջ:
<<Պատերազմը և քաղաքականությունը Թեմաներ՝ 1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան հակամարտություններ>>։ 2. <<Արցախյան հակամարտության պատմական արմատները>>
ապրիլի 27-30 և մայիսի 4-8
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ<<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի.հակամարտություններպետությունների միջև,հակամարտություններ պետությունների ներսում:
Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով։
Հակամարտությունների մեծ մասը լուծվում է պատերազմի միջոցով, հաղթողի իրավունքով: Շատ դեպքերում վեճը դրանից հետո էլ իր լուծումը չի գտնում և տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ փչացնում է հարևան ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները:
Մասնագետները հակամարտությունների զարգացման ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։
Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների:
Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։
Առաջին՝ վերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում:
Երկրորդ՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումտ մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը:
Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
Սերժ
Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։
2008 թ. օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկեց 29-րդ օլիմպիական խաղերը: Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքղաք Ցխինվալի և հարակից շրջանների զանգվածային հրետանակոծությունը: Մի քանի ժամ հետո սկսվեց քաղաքի գրոհը վրացական զրահատեխնիկայի և հետևակային զորքի կողմից: Հարձակման պաշտոնական առիթը վրացական կողմը համարում էր Հարավային Օսթեիայի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումը: Վերջինս իր հերթին հաստատում էր, որ առաջինը Վրաստանն է կրակ բացել: 2008 թ. օգոստոսի 8-ին հակամարտությանը Հարավային Օսեթիայի կողմից պաշտոնապես միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին <<խաղաղության հարկադրելու գործողության>> հիմնավորումով, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Աբխազիան՝ Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի շրջանակներում: Օգոստոսի 12-ին և 13-ին Ռուսաստանը և Աբխազիան հաջորդաբար հայտարարեցին ռազմական գործողություններն ավարտելու մասին:
Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։
2008 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Ավելի ուշ դրան միացան նաև Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրու և Վանուատու հանրապետությունները (Խաղաղ օվկիանոսում գտնվող ոչ մեծ պետություններ):
Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-ից մայիսի 8-ը։
Առցանց ուսուցում Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30 և մայիսի 4-8-իհանձնարարություններ
Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական արմատները>>։
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ<<Արցախյան հակամարտության պատմական արմատները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։
Պատմական աղբյուրների վկայությամբ Արևելյան անդրկովկասի մեծ մասը այդ թվում նաև Ղարաբաղ կոչվող բնակեցված է եղել տեղաբնիկ հայերով:Ըստ աշխարհացույցից այն ընդգրգվաց է եղել մեծ հայքի Արցախ և ուտիք նահանգների սահմաններում:
Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Սովետական Ադրբեջանին։
1920 թ ապրիլին 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանում հաստատվում է խորհրդային իշխանության, և Լեռնային Ղարաբաղի խնդրով սկսում են զբաղվել Խորհրդային Ռուսաստանի ու բոլշևիկային կուսակցության ղեկավարությունը։ Դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղի հանձնվում է խորհրդային Ադրբեջանին, որի կազմում էլ 1923 թ հայաբնակ տարածքի մի մասում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը [ԼՂԻՄ]։
Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։
Լեռնային Ղարաբաղի այն հատվածում, որը տրամադրվեց նորաստեղծ ինքնավար մարզին, 1923թ. տվյալներով բնակվում էր 158 հազ. մարդ, որի 94.4%-ը հայեր էին:Մինչ այդ եղած վարչատարածքային բաժանումով Լեռնային Ղարաբաղի մեջ են եղել նաև ինքնավար մարզի սահմաններից դուրս թողնված այն տարածքները, որտեղ ավելի ուշ ստեղծվել են Շահումյանի, Քելբաջարի և Լաչինի վարչական շրջանները:
Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները
Ի՞նչ նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։
Հայ ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլի սկիզբ է համարվում 1988թ. փետրվարի 20-ը:Այդ օրը Ղարաբազի մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց որ ԼԽԻՄ Ադրբեջանի կազմից դուրսգալու և հայաստանի միանալու հարցը:Ի պատասխան այդ հարցի Ադրբեջանի իշխանությունները բռնություներ սկսեցին հայ բնակչության նկատմամբ:
Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ը ժամանակահատվածում։
Առցանց ուսուցում Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ
Թեմաներ՝ <<Հայկական հարցի միջազգայնացումը>> 1- <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> 2- <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>
<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։
Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։ Արևելյան հարցի մի դրսևորումն էլ Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճն էր, որը դարձավ միջազգային քննարկման հարց։
Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։ 1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։ Պարտություն կրելով Ղրիմի 1853-1856 թվականներին տեղի ունեցած պատերազմում, հասունացնող հեղափոխության իրադարձությունների պայմաններում, Ռուսաստանի կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Օգտվելով հաղթող երկրների, և հիմնականում Ֆրանսիայի ու Անգլիայի սրվող հակասություններից, ռուսական դիվանագիտությունը կարողացավ որոշակիորեն մեղմացնել հաշտության պայմանները։
Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։ Ղրիմի պատերազմը և Փարիզի հաշտության պայմանագիրը փոխեցին միջազգային իրադրությունը Եվրոպայում: Սրբազան դաշինքը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, Ռուսաստանի դիրքերը թուլացան, առավել սրվեց Արևելյան հարցը: 1870-71 թվականներին միջազգային իրադրության բարենպաստ պայմաններում Ռուսաստանը վերկանգնվեց իր իրավունքները Սև ծովում, իսկ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Փարիզի հաշտության պայմանագիրը փոխարինվեց նորով, որը 1878 թվականին ընդունվեց Բեռլինի կոնգրեսում:
Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։ Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։
Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։ Պատերազմի գլխավոր թատերաբեմը Բալկանյան թերակղզին է: Այստեղ 185000ոց ռուսական զորակազմը, որին միացել էին սլավոնական ժողովրդի զինված ուժերը, խոշոր հաղթանակներ տարան թուրքական 160000զորքի դեմ:
Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։ Այնտեղ կռվող 70000ոց ռուսակա բանակի առջև խնդիր էր դրվել շեշտակի հարվածներով հնարավորինս առաջանալ Արևմտյան Հայաստանի տարածքում:
Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։ Երևան ջոկատը ապրիլի 30-իննգրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալաշկերտը։ Հաղթական կռիվներ մղելով թուրքական զորքերի դեմ՝ Տեր-Ղուկասովի ջոկատը ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով հունիսին նահանջի հրաման է ստանում։
Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։ Հակառակորդը մեծ ուժերով պաշարում է Բայազեթի բերդը ավելի քան 10000ոց թուրքական զորքերը գրոհում են բերդի վրա, բայց չեն կարողանում գրավել:
Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։
Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։
Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ավանդի ներդրումը Ռուսաստանի և ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց: Այնուամենայնիվ, հայ ժողովրդի զավակների արժանահիշատակ մասնակցությունը գրեթե բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակների կազմում ընթացած մարտական գործողություններին, ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ նրա դաշնակից երկրների բանակների կազմում՝ նպաստեց հայկական ռազմական ուժերի սռեղծմանը և քսաներորդ դարի երկրորդ տասնամյակում հայկական պետականության վերականգնմանը: Հայ ժողովրդի քաջարի զավակները իրենց մարտական հմտությամբ և հերոսական սխրանքներով հարստացրել են հայ ժողովրդի փառավոր մարտական ավանդույթները:
Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։ Մինչդեռ Արևմտյան Հայաստանում գրաված հողերը ռուսական դիվանագետները համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող տարածք։
Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։ Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից>>։
Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։ Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ) Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)
Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։
Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի հետևանքը Հայոց ցեղասպանությունը եղավ… Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք խոր հետք են թողել հայության պատմության վրա: Այդ իրադարձություններից է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովը:
6.Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։
7.Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։
8.Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
9.Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։
10.Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
11.Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։
Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։
Ուսումնասիրել և սովորել «Կայքի մաքսիմալ և մինիմալ լայնություն » թեման։ Օգտվել հետևյալ տեսադասերից։
Պատրաստել վեբ էջ, նրան տալով մինիմալ և մաքսիմալ լայնություններ: Բլոգներում, որպես տեքստ, տեղադրել ձեր պատրաստած վեբ էջի կոդը և որպես նկար տեղադրել ստացված էջի պատկերը: Ստանալ նմանատիպ էջ:
Քամանչա տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով: Լարային-աղեղնավոր նվագարան է: Տարածված է Իրանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում: Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է: Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք:Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր: Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով: «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական: 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները: Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին: Այսպիսով, արաբներն ազդեցություն ունեցան միայն մի շարք նվագարանների անվանափոխության գործում: Օրինակ ջնարը կամ վինը հնագույն ժամանակներից հայտնի էր Հայաստանում և ուներ լայն գործածություն: Այդ մասին հիշատակություն կա նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Անցնելով պատմական ճանապարհ, ջնարն անվանափոխվեց՝ ստանալով «սազ» անունը, որով էլ հասավ մեր օրերը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար՝ ոտքի վրա: Մի կողմ թողնելով գործիքի ծագումնաբանության խնդիրը, առավել կարևոր է, թե տվյալ նվագարանն ինչ ինքնատիպ բովանդակություն և զարգացում է ունեցել որևէ ժողովրդի մշակութային կյանքում, և թե ինչպես է զարգացրել այն տվյալ ժողովուրդը:
Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Ունի ուղիղ ձգված վզիկ: Այն միանում է գլխիկին՝ չորս լայնակի ականջներով: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում՝ փայտյա բարակ աղեղով՝ վրան ձիու պոչի ձգված մազերով։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար: ՀԵտո նվագարանը դարձել է երեք լարանի, որն ամենագործածականն էր: Ավելի ուշ, 1909 թվականին, քամանչայի պատմության մեջ առաջին անգամ ավելացավ չորրորդ լարը՝ վիրտուոզ քամանչահար, արևելյան երաժշտության տեսաբան Սաշա Օգանեզաշվիլու (Ալեքսանդր Արշակի Օհանյան) շնորհիվ: 1920-40-ական թվականներին Վարդան Բունին ստեղծեց կվինտային լարվածքով քամանչաների ընտանիքը՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։ Ավելի ուշ՝ 1978 թվականին, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը իր 5-րդ սիմֆոնիայում հնչեցրեց քամանչայի մենանվագը, որն ասես երկխոսություն լիներ մարդու և արարչի միջև: Իսկ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի «Անտունի» ստեղծագործության մեջ քամանչայի հնչյունները գերում են ունկնդրին՝ միահյուսելով անցյալն ու նոր ժամանակները:
Հայտնի է նաև ԽՍՀՄ-ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Ս․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։Պարսկական քամանչան համարվում է այսօր տարբեր ժողովուրդների մոտ տարածված բոլոր տարբերակների նախատիպը: Պարսկական քամանչայի արտաքին տեսքի և կառուցվածքի հստակ նկարագիրը հանդիպում է արդեն 15-րդ դարի ձեռագրերում: Իսկ առավել վաղ հիշատակությունները վերաբերում են 13-րդ դարին: Կոթը ուղիղ է, իսկ դեկան՝ օձի կամ ձկան բարակ կաշվից կամ էլ՝ ցլի միզապարկից: Աղեղը պատրաստվում է ձիու պոչի մազերից: Դասական քամանչան ունի երեք լար՝ կվարտային լարվածքով: Հանդիպում է նաև երկու կամ չորս լարանի քամանչա՝ այլ լարվածքով: Կոթի վրա լադեր չկան: Պարսկական քամանչան նվագում են՝ նվագարանի ոտքը ծնկին հենած, սակայն որոշ երաժիշտներ նախընտրում են նվագել առանց ոտքի, գործիքի իրանը բռնելով ծնկներով:
Քամանչայի ամենահին պատկերը գտնվում է Հայաստանում՝ միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված մի գավաթի վրա. պատկերված է գուսանը՝ քամանչան ձեռքին: Գավաթի վրա պատկերված քամանչայի ուղղահայաց երեք գծերը հիմք են տալիս ենթադրելու, որ նվագարանը ոչ թե պարզունակ, այլ ձևավորված քամանչայի դասական օրինակ է: Քանի որ գուսանները, նրանցից հետո էլ՝ աշուղները երգելով մատուցում էին վիպական ու քնարական ստեղծագործություններ, ուստի նրանք չէին կարող գործածել փողային նվագարաններ: Նրանց հարկավոր էր այնպիսի նվագարան, որը թույլ կտար երգել և կձայնակցեր երգին: Այդ առումով խիստ հարմար էին լարային նվագարանները: Հայոց պատմիչները հիշատակում են այդ կարգի նվագարանների մի քանի անուն, որոնցից մեկն էլ քամանչան է:
Քամանչահար գուսանի պատկերով գավաթը, որ հայտնաբերվել է Դվինում, թվագրվում է 9-10-րդ դարերով, ինչը համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ: Չնայած նվագարանն այստեղ գործածվել է այդ ժամանակներում, սակայն նրա պատկերները համատարած հանդիպում են ավելի ուշ շրջանի աղբյուրներում՝ սկսած 12-13-րդ դարերից: Հայաստանում դարեր շարունակ պատրաստվել և գործածվել են քամանչայի երեք և չորսլարանի տարբերակները, որոնք կարող էին ունենալ երկար կամ կարճ իրան: Հայաստանում քամանչայի տարատեսակների պատկերները հանդիպում են ինչպես բազմաթիվ ձեռագիր մատյաններում, այնպես էլ մեծ թվով տապանաքարերի ու վանքերի պատերի վրա:
Ուշագրավ է Հայաստանի Հացառատ գյուղի 15-17-րդ դարերի դամբարանի գտածոն, որտեղ շքեղ հարսանեկան տեսարան է պատկերված. հարսի և փեսայի կողքին կան բազմաթիվ նվագածուներ՝ իրենց նվագարաններով՝ սազով, քամանչայով, գալարափողով, եղեգնափողով, քանոնով, շեփորով և դափով: Հայկական աղբյուներից քամանչայի պատկեր է պահպանվել նաև Մոկսում գտնված 16-րդ դարի Ավետարանում, որտեղ քամանչան ներկայացված է որպես անսամբլային նվագարան՝ դափի և զուռնայի հետ: Արտաքին տեսքով այն շատ նման է դվինյան գտածոյին. կարճ ոտք, ուղիղ աղեղ և նվագելիս՝ բարձրացրած դաստակ: Նմանատիպ աղեղի պատկեր է պահպանված նաև պոետ, նկարիչ Նաղաշ Հովնաթանի մոտ:Հայաստանում կանայք ևս նվագել են քամանչա: Այդ մասին է վկայում Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող 19-րդ դարի անհայտ նկարչի կտավը: Պատկերված է ազնվական միջավայրում քամանչա նվագող վեհաշուք երիտասարդ մի կին:
Սայաթ-ՆովաՀարություն Արութին Սայադյան, հունիսի 14, 1712, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն — նոյեմբերի 22, 1795, Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն, հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։
Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1917-ն է։
Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը, առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին: Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին:
Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր։
Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ։
Հայ աշուղական արվեստի գագաթը աշուղ Սայաթ-Նովան է, որը հնուց ավանդված ավանդույթները զարգացրեց՝ դնելով մի նոր բարձունքի վրա: Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները, ցավոք, այսօր մոռացված են և առմիշտ կորած։ Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։ Իր ճոխ երգացանկում Սայաթ-Նովան չէր կարող չանդրադառնալ իր սիրելի նվագարանին՝ քամանչային, որը եղել է իր կյանքի և ստեղծագործության անբաժան ուղեկիցը: Եվ ինչպես որ իր բազում երգերով նա գովերգում էր սիրեցյալին, սիրո զգացմունքը, այնպես էլ երգով նա իր զգացմունքների արտահայտիչը դարձած քամանչայի գեղեցիկ, պատկերավոր ու արտահայտիչ գովքն է հյուսել: «Քամանչա» երգում նա այս նվագարանը համարում է արվեստի խորհրդանիշ: Սա ոչ միայն քամանչայի գովքն է, այլև մարդ-արվեստ փոխհարաբերության գեղագիտական իմաստավորումը: Հենց առաջին տողից ելնելով՝ «Ամեն սազի մեջըն գոված դուն թամամ տասն իս, քամանչա», որոշ սայաթնովագետներ գտնում են, որ պետք է հասկանալ այնպես, որ քամանչան բոլոր նվագարաններից տասնապատիկ լավն է: Բացի այն գովերգելուց, նկարագրում է նրա բոլոր մասերն ու ասում, որ արժեր դրանք սարքել ոսկուց, արծաթից, փղոսկրից և թանկարժեք քարերից: Նաև գեղեցիկ կերպով նկարագրվում է նրա նվագի թողած ազդեցությունը մարդու վրա. «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողն»: Սայաթ-Նովան նաև վկայում է, որ ինքն էլ նվագելիս վեհանում է, բարձրանում աշխարհից ու մարդկային թուլություններից վեր մի այլ մակարդակի, մանավանդ երբ լսում է, թե ինչպես են ունկնդիրները նվագողի գովքն անում:
2. Ունկնդրում
Ունկնդրեք, դիտեք և գրեք ձեր կարծիքը, տպավորությունը:
Ես շատ եմ սիրում ազգագրական պարերը և հաճախել եմ պարի: Վեց ամիս պարելուց հետո խմբում դարձել էի գլխավոր պարող: Իմ պարուսույցն էր Ռաֆիկ Հակոբյանը, նա Մարաթուկ երգի-պարի խմբում է ելույթ ունենում։ Նա մեզ սովորեցրել է մոտավորապես հիսունից ավել պար, այժմ ես տիրապետում եմ քառասունին։ Ես իմ և իմ ուսուցչի պարերի տեսաֆիլմերը կտեղադրեմ: