Design a site like this with WordPress.com
Get started

Առցանց ուսուցում։ Հայոց պատմություն մայիսի 18-22

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայոց պատմություն>> առարկայի ձեր անցած թեմաները։  (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 10, 11-րդ դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Ընտրե՛ք ձեզ առավել հոգեհարազատ պատմական դեմքերից մեկին (Օրինակ՝ Թեոդորոս Ռշտունի)
  1. Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ձեր ընտրած թեմայի մասին հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ կպարունակի ոչ միայն թվյալ թեմային վերաբերող ընդունված նյութեր, այլ նաև կլինեն ձեր կարծիքները, վերլուծությունները և քննադատությունները։

Թեոդորոս Ռշտունի (590 — 656, Դամասկոս), մարզպան և Հայոց իշխան՝ 639-654 թվականներին, ընդհատումներով և զորավար։

Սասանյան արքունիքի համաձայնությամբ 628 թվականին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ։ 634 թվականից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը։ Եղել է Հայաստանի մարզպանը արաբական առաջին արշավանքների ժամանակ։ Սասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավվելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։

Լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639 թվականին միավորված Հայաստանը փաստացի վարել է ինքնուրույն քաղաքականություն՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։

Առցանց ուսուցում։ Հասարակագիտություն մայիսի 18-22

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակագիտություն>> առարկայի ձեր անցած թեմաները։  (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 10-11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Ընտրե՛ք հասարակագիտական որևէ թեմա, որի մասին նախկինում աշխատանք չունեք։ ազատ ընտրությամբ։ 
  1. Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ձեր ընտրած թեմայի մասին հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ կպարունակի ոչ միայն թվյալ թեմային վերաբերող ընդունված նյութեր, այլ նաև կլինեն ձեր կարծիքները, վերլուծությունները և քննադատությունները։

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների (Հասարակագիտություն) առարկայի, մայիսի 11-15-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի  մայիսի 11-15-ի 
հանձնարարություններ


<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝ 1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  1. Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։ 1988 թ․-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահելթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ քննարկելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու հարցը։ Դրան որպես պատասխան Ադրբեջանի իշխանությունները բռնություններ սկսեցին։ 
  2. Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։ Իրադարձությունները տեղի էին ունենում ԽՍՀՄ կենտրոնական իշխանության լուռ համաձայնությամբ, իսկ հետագայում ԽՍՀՄ գերագույն խորհուրդը մերժեց ԼՂԻՄ մարզային խորհրդի դիմումը
  3. Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։ 1990թ․-ի հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը չեղյալ հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Լեռնային Ղարաբաղում իրավիճը միայն սրվում էր, այդ իսկ պատճառով Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու։
  4. Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։ Կարևոր նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը, որի շնորհիվ Ղարաբաղի զինված ջոկատները կարողացան ամրանալ իրենց համար առավել անվտանգ բնագծերում:
  5. Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։ Դրա շնորհիվ զգալիորեն կրճատվեց ռազմաճակատի գիծը, մեծացավ ինքնորոշված Արցախի տարածքը պաշտպանելու հնարավորությունը, նրա շուրջը ձևավորվեց ներկայիս անվտանգության գոտին:
  6. Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։ Արցախի համար «Անվտանգության գոտին» սահմանն է։
  7. Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։ ԽՍՀՄ փլուզումից հետո և Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումով հակամարտությունն ազգային-ազատագրական շարժման հատկանիշների հետ միասին միջազգային հանրության ընկալումով ձեռք բերեց նոր ՝ միջպետական հակամարտության հատկանիշ։
  8. Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։ Զինադադարը պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնությունն է, իսկ հաշտությունը՝ Համաձայնություն պատերազմող կողմերի միջև՝ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ վիճակի անցնելու մասին:
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը,  չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
62c777242febbf4826b0061537228033

Առցանց ուսուցում: Հայոց պատմություն մայիսի 11-15

<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։

50-70-ական թթ. գոյություն ունեցող բազմապիսի ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանվեցին պահպանողական ու ազատական հոսանքները:

2.Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների  հայացքները և ձգտումները։

Ըստ պահպանողականների՝ հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Առաջնային խնդիր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, գրաբարյան հայերենի պահպանումը։ Նրանք ձգտում էին եկեղեցու և դպրոցի միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստել։

3.Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։

Ճանաչված են Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը,  Ս. Պալասանյանը, Ա. Երիցյանը, գրող Ծերենցը և ուրիշներ։

4.Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։

Նրանք գտնում էին, որ Ռուսաստնյան կայսրության կազմում Արևելյան Հայաստանը վերածվել է հումքի կցորդի: Պահպանողականները նաև գրաբարի մեջ էին տեսնում ազգի հոգևոր-լեզվական միասնության պահպանումը:

5.Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։

6.Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։

Հայ ազատականները ձգտում էին հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու։ Նրանք պնդում էին հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբարին։

7.Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։

Ձգտում էին որովհետև հենց եկեղեցին էր նահապետական բարքերն ու բարոյականություն կրող հաստատությունը։

8.Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։

Ազգի ինքնորոշումը ազգի, իր սեփական կամքով, ապագան կերտելու հարցն էր։

9.Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։

Նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը։

10.Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։

Սուլթանական բռնատիրության պայմաններում նրանք պոլսահայ վերնախավից և թուրքական իշխանություններից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համընդհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում:

11.Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։

Նրանք ծաղրածուի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական իշխանության կամակատար հայ մեծահարուստ ամիրայական գործում պահանջում էին արևմտահայության լայն խավարի մասնակցում։

12.Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։

Միքայել Նալբանդյանը հանդես էր գալիս հայ ազգային արժեքները եվրոպական արժեքային համակարգին համահունչ դարձնելու և զարգացնելու գաղափարներով։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։

unnamed

Modal verbs: can, may, must 18.05-24.05

Can, could, and be able to

  1. We use can to say that something is possible or that somebody has the ability to do something.

e.g. He can speak many foreign languages.

  1. The negative is can’t.
  2. But can has only two forms can(present) and could (past).
  3. Can has no future and present perfect that is why in those cases we use be able to.

e.g. I will be able to meet you tomorrow.

They haven’t been able to sleep recently.

May and Might

  1. We use may or might to say that something is a possibility.

It may be true.(present)

It might be true.(past)

It might rain.(future- perhaps it will rain)

  1. The negative forms are may not and might not (mightn’t)

Remember

I,you,he….etc   may(might)  not  be (true, at home, in the office)

                                                   not be (doing, working,having)

                                                   not    do, know, have , want

Must and have to 

  1. We use must and have to to say that it is necessary to do something.

E/g I must go or I have to go

  1. The negative forms are mustn’t and don’t have to(doesn’t have to)
  2. The difference between must and have to:

You must do something.

You must meet her.

In both cases the speaker says that it is necessary.

You can’t turn right here, you have to turn left.(because of the traffic system)

I have to get up early tomorrow.My train leaves at 7:30

Exercises


1.Complete the sentences using can, could, be able to.
 1.John has traveled a lot. He can speak four languages. 2.I haven’t could sleep very well lately. 3.She can drive, but she hasn’t got a car. 4.I could see you on Friday, but I been able to meet you on Saturday. 5.You look tired. – Yes, I could sleep last night. 6.I was feeling sick yesterday. I could eat anything 7.They didn’t want to come with us, but we been able to persuade them.

2. Use may or might

1.I was surprised, that Sarah wasn’t at the meeting.- She might not have known about it. 2.He may be in the office. 3.Ask Ann, she may know. 4.I haven’t decided where I am going for holidays. I might go to England. 5.Take the umbrella. It might rain later.

3.Use must, mustn’t , have to , don’t/doesn’t have to

1.I promised I would be on time. I mustn’t be late.
2.I’m not working tomorrow, so I doesn’t have to get up early.
3.What do I must do to get a driving license?
4.I haven’t phoned Ann for ages, must phone her tonight.
5.I don’t want anyone to know. You mustn’t tell anyone.
6.He don’t have to wear a suit to work, but he usually does.
7.We haven’t got much time. We must hurry.

Ընտրությամբ գործունեության նախագիծ. 01.06.20 — 05.06.20

Ուսումնասիրել և սովորել «bootstrap սկսնակ վեբ ծրագրավորողների համար » թեման։ Օգտվել հետևյալ տեսադասերից։

Պատրաստել վեբ էջ՝ օգտագործելով css-ի bootstrap ֆրեյմվորքը: Բլոգներում, որպես տեքստ, տեղադրել ձեր պատրաստած վեբ էջի կոդը և որպես նկար տեղադրել ստացված էջի պատկերը: Ստանալ նմանատիպ էջ:

Ընտրությամբ գործունեության նախագիծ. 25.05.20 — 29.05.20

Ուսումնասիրել և սովորել «bootstrap սկսնակ վեբ ծրագրավորողների համար » թեման։ Օգտվել հետևյալ տեսադասերից։

Պատրաստել վեբ էջ՝ օգտագործելով css-ի bootstrap ֆրեյմվորքը: Բլոգներում, որպես տեքստ, տեղադրել ձեր պատրաստած վեբ էջի կոդը և որպես նկար տեղադրել ստացված էջի պատկերը: Ստանալ նմանատիպ էջ:

Майский флешмоб по русскому языку 9-12 классы

Укажите фамилию, имя и электронную почту. *Мой ответШкола *Старшая школаСредняя школаСеверная школаЮжная школаЗападная школаВосточная школаКласс *Мой ответПрочитайте объявление туристического агентства, переведите его на русский язык для группы туристов, которые приедут из России:Այս ճամփորդությունը մեզ կտանի Հայաստանի բոլոր հնարավոր լեռնային ճանապարհներով, ցույց կտա ամենագեղեցիկ տեսարաններն ու մշակութային վայրերը: Կայցելենք բոլոր տուրիստական վայրերը ինչպիսիք են Տաթևի վանական համալիրը, Նորավանքը, Խնձորեսկը, Արագածը, կլինենք քչերին հայտնի յուրահատուկ տեղերում՝ Վայոց Սար, Լծեն, Գեղամա լեռներ, Տավուշի լեռներ և այլն:: Օրվա վերջում կլինենք Սիսիան քաղաքում՝ ընթրիքի ու գիշերակացի համար:Мой ответОт какого имени прилагательного нельзя образовать степень сравнения? (1) забавный, (2) смелый, (3) медленный, (4) слепойМой ответКакие из этих слов обозначают группу людей: 1) толпа; 2) гурьба; 3) стадо; 4) орава; 5) стая.Мой ответНазови одним словом.Жидкое косметическое средство для мытья волосМой ответРезиновая соска для младенцаМой ответПодземный транспортМой ответСумка туристаМой ответЗакончи пословицу или поговоркуТерпение и труд …Мой ответДело мастера…Мой ответС волками жить…Мой ответЯблоко от яблони…Мой ответОдин в поле…Мой ответУченье -свет…Мой ответЧто посеешь…Мой ответЗадания составила Мариам Калантарян

Ընտրությամբ գործունեության նախագիծ. 18.05.20 — 22.05.20

Ուսումնասիրել և սովորել «bootstrap սկսնակ վեբ ծրագրավորողների համար » թեման։ Օգտվել հետևյալ տեսադասերից։

Պատրաստել վեբ էջ՝ օգտագործելով css-ի bootstrap ֆրեյմվորքը: Բլոգներում, որպես տեքստ, տեղադրել ձեր պատրաստած վեբ էջի կոդը և որպես նկար տեղադրել ստացված էջի պատկերը: Ստանալ նմանատիպ էջ:

Ազգագրական խոհանոց․ նախագիծ նախատեսված քոլեջի ուսանողների համար։ Ապրիլի 27-մայիսի 8։

Տոլմա

Տոլման Ուրարտական խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է «տոլի» բառից, որն նշանակում է խաղողի տերև։ Սկզբնական շրջանում տոլման փաթաթել են խաղողի տերևով, հետագային նաև կաղամբի, սերկևիլի, լոբու, բանջարի տերևի մեջ, ինչպես նաև լցրել են միջուկը հանած բանջարեղենների մեջ։ Կան և՛ մսային և՛ պահքային բազմաթիվ տոլմաներ, որոնք յուրաքանչյուրն իր հերթին ունեն տարատեսակներ։ Պասուց տոլմայի հիմքը հանդիսանում է հատիկեղենը, առկա է նաև չիրը. համարվում է տոնածիսական կերակրատեսակ, պատրաստվել է գարնանամուտին՝ երկրագործական տարեսկզբին, օգտագործելով սերմացուի հատիկեղենից, որպեսզի աստվածներին հաճոյանան ընթացիկ տարվա բերքի բարեբերության խնդրանքով։

Օքսֆորդի համալսարանի տեղեկատուն նշում է, որ որոշ մարդկանց կարծիքով՝ տոլման ծագել է որպես հայկական ուտեստ, իսկ հետո անցել է թուրքական խոհանոց։ Տոլման պալատական ուտեստ է եղել Օսմանյան կայսրությունում։ Ծագումը հիմնովին չի կապվում օսմանյան ծագման հետ այն պատճառով, որ լցոնված բանջարեղենը հույների ու արաբների մոտ հանդիպում էր տեղական անվանումներով։

Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինի կարծիքով՝ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում։

Բաղադրություն

  1. Որպես արտաքին թաղանթ՝ կիրառվում են տերևները (խաղողի, կաղամբի, ձիու թրթնջուկի) կամ պտուղ-բանջարեղենը (պղպեղ, լոլիկ, սմբուկ, խնձոր, սերկևիլ, սոխ): Թաղանթը կաղապար է ստեղծում՝ ուտեստի արտաքին տեսքը, ճաշատեսակին տալիս է լրացուցիչ համ:
  2. Որպես միջուկ՝ կիրառվում է մսային խճողակ, բրինձ կամ ձավարեղեն: Դրա բաղադրության մեջ կարող են մտնել հավելումներ՝ համեմունքներ, ընկուզեղեն, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթայուղ:
  3. Կերակրալցուկը պատրաստում են արգանակից, որում եփվել է տոլման, և համեմունքներից: Համեմունքները, հետևաբար և կերակրալցուկի համը, որպես կանոն, պետք է լինեն թթվաշ կամ թթվաքաղցր:
  4. Երևանյան տոլմայի բաղադրությունը՝ տավարի միս, բրինձ, սոխ, կանաչի, սև պղպեղ, խաղողի տերևներ, մածուն, աղ:

Հայաստանում տոլման ամենատարածված և ամենահայտնի ուտեստներից մեկն է, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ «Տոլմայի փառատոն»: Սովորաբար այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով: Տոլմայի պատրաստման համար կիրառվում է մսի 3 տեսակ՝ խոզի միս, տավարի միս և ոչխարի միս: Ինչպես նաև օգտագործվում են բարկահամ խոտաբույսեր՝ ռեհան, խնկածաղիկ, թարխուն: Տոլմայի պատրաստման համար անհրաժեշտ տերևները (թփերը) պետք է լինեն ամենանուրբը և ամենամատղաշը: Կիրառվում են թե՛ խաղողի, թե՛ կաղամբի թփեր: Ինչպես նաև գոյություն ունի տոլմայի մի տեսակ, որը հայերն անվանում են «պասուց տոլմա», որն իրենից ներկայացնում է պահքի համար նախատեսված տոլմա, որի միջուկն են կազմում ոսպը, կարմիր լոբին, սիսեռը, ցորենի հատիկավորները, տապակած սոխը, տոմատի մածուկը: Բացի վերոնշյալից, Հայաստանում գոյություն ունեն նաև տոլմայի հետևյալ տեսակները՝ դդմի ծաղիկից, թզի տերևներով, խեցգետնի մսով, ինչպես նաև հավի մսով և ձկով: Երևանյան տոլմայի՝ խաղողի թփերով պատրաստման եղանակը. խճողակը պատրաստվում է ոչխարի մսից (մատղաշ), բրնձից, մանր կտրտված սոխից, կանաչուց, պղպեղից, որը փաթաթում են նախապես պատրաստված խաղողի թփերի մեջ՝ գլանի ձև ստանալով: Կաթսայի հատակին դնում են փափուկ մսից գեռացված ոսկորները, ապա կիպ շարում են տոլման, ավելացնում մի փոքր արգանակ և ծածկում են կափարիչով, եփում թույլ կրակի վրա՝ մինչ պատրաստ լինելը: Առանձին մատուցում են աղով և սխտորով համեմված մածունը։

Կանեփով Թթու Կաղամբով Տոլմա - Պահքի ...
Բրնձով Պասուց Տոլմա (ստից տոլմա) - Rice ...