Design a site like this with WordPress.com
Get started

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների (Հասարակագիտություն) առարկայի, մայիսի 11-15-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի  մայիսի 11-15-ի 
հանձնարարություններ


<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝ 1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  1. Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։ 1988 թ․-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահելթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ քննարկելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու հարցը։ Դրան որպես պատասխան Ադրբեջանի իշխանությունները բռնություններ սկսեցին։ 
  2. Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։ Իրադարձությունները տեղի էին ունենում ԽՍՀՄ կենտրոնական իշխանության լուռ համաձայնությամբ, իսկ հետագայում ԽՍՀՄ գերագույն խորհուրդը մերժեց ԼՂԻՄ մարզային խորհրդի դիմումը
  3. Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։ 1990թ․-ի հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը չեղյալ հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Լեռնային Ղարաբաղում իրավիճը միայն սրվում էր, այդ իսկ պատճառով Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու։
  4. Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։ Կարևոր նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը, որի շնորհիվ Ղարաբաղի զինված ջոկատները կարողացան ամրանալ իրենց համար առավել անվտանգ բնագծերում:
  5. Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։ Դրա շնորհիվ զգալիորեն կրճատվեց ռազմաճակատի գիծը, մեծացավ ինքնորոշված Արցախի տարածքը պաշտպանելու հնարավորությունը, նրա շուրջը ձևավորվեց ներկայիս անվտանգության գոտին:
  6. Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։ Արցախի համար «Անվտանգության գոտին» սահմանն է։
  7. Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։ ԽՍՀՄ փլուզումից հետո և Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումով հակամարտությունն ազգային-ազատագրական շարժման հատկանիշների հետ միասին միջազգային հանրության ընկալումով ձեռք բերեց նոր ՝ միջպետական հակամարտության հատկանիշ։
  8. Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։ Զինադադարը պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնությունն է, իսկ հաշտությունը՝ Համաձայնություն պատերազմող կողմերի միջև՝ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ վիճակի անցնելու մասին:
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը,  չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
62c777242febbf4826b0061537228033

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: