Design a site like this with WordPress.com
Get started

Առցանց ուսուցում։ Հայոց պատմություն մայիսի 18-22

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայոց պատմություն>> առարկայի ձեր անցած թեմաները։  (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 10, 11-րդ դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Ընտրե՛ք ձեզ առավել հոգեհարազատ պատմական դեմքերից մեկին (Օրինակ՝ Թեոդորոս Ռշտունի)
  1. Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ձեր ընտրած թեմայի մասին հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ կպարունակի ոչ միայն թվյալ թեմային վերաբերող ընդունված նյութեր, այլ նաև կլինեն ձեր կարծիքները, վերլուծությունները և քննադատությունները։

Թեոդորոս Ռշտունի (590 — 656, Դամասկոս), մարզպան և Հայոց իշխան՝ 639-654 թվականներին, ընդհատումներով և զորավար։

Սասանյան արքունիքի համաձայնությամբ 628 թվականին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ։ 634 թվականից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը։ Եղել է Հայաստանի մարզպանը արաբական առաջին արշավանքների ժամանակ։ Սասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավվելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։

Լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639 թվականին միավորված Հայաստանը փաստացի վարել է ինքնուրույն քաղաքականություն՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: