- Լրացնել բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրա-ի լույսն էր կեն-անության միակ նշանը համատարա- մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակա- ա-պին, բար-րացավ ա-բարտակի վրա, քաշեց առա-ը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կո-պեց: Քամին վզվզում էր պատերի բացվա-քներից, հա-շտակում թափվա- հար-աշաղախ ալրափոշին և փա-չում զվար-աձայն:
Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազ-րյա գործին` անշտապ կապելով ալրաթաթա- գո-նոցը: - Կետադրել տեքստը:
Հետևյալ առավոտ, նախաճաշից հետո սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա փքուն մարմնով այնպես էր ընկմվել միացել իր ծավալուն բարձին որ շիկավառ մազ-մորուքով կլոր գեր դեմքի կաս-կարմիր այտերով առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու փակում էր լպրծուն կոպերը կարծես քուն էր մտնում:
3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի խիտ արտից մի ջահել կին դուրս եկավ:
Ժլատ ծերունին երազում դժոխք էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էին գիտունին:
Երախտամոռ պատանին այդ գիշեր անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:
4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր, անվեհեր, վայրագ, ուղղամիտ, լկտի, արի, անամոթ, արդար, ժանտ, ագահ, անգութ, լպիրշ, աչքածակ, կտրիճ, ազնիվ:
5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք: