Ընթացքը․
Ուսանողները ներկայացնում են զբոսաշրջության տեսակները,և Հայաստանում դրա զարգացման հեռանկարները, ըստ հետևյալ կետերի՝

2․ Նշել այն բոլոր նախադրյալները ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանում զբոսաշրջության, այս կամ այն ճյուղի զարգացմանը։
Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության կարևորագույն և
ամենադինամիկ ճյուղերից է: Դրա զարգա ցմա ն ա րա գ տեմպերը, արտարժույթի ստացման մեծ ծավալները ակտիվորեն ներգործում են տնտեսության մյուս
ճյուղերի վրա և նպաստում զբոսաշրջային ինդուստրիայի ձևավորմանը:
Ներկայումս զբոսաշրջային նպատակներով մարդկանց տեղաշարժերն
ընդգրկում են ամբողջ աշխարհը, դրանց միջոցով տարբեր երկրների
մարդկանց շփումը դարձել է ամենօրյա իրականություն: Զբոսաշրջությունը
տնտեսության վերակառուցման ամենահեռանկարային ճյուղերից է, որը
խթանում է տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացումը, ինչպիսիք են
առևտուրը, տրանսպորտը, կապը, գյուղատնտեսությունը, շինարարությունը,
սպառողական ա պ րանքների արտադրությունը: Զբոսաշրջությունը բացի
երկրների տ նտ եսա կան աճի վրա ներգործելուց, ազդում է նաև դրանց
սոցիալական, մշակութային և բնապ ահպա ն գործունեության վրա:
Զբոսաշրջության զա րգա ցմա ն համար կարևոր նախադրյալներ են
բնական ռեսուրսները և պատմամշակութային հուշարձանները: Բնական
ռեսուրսներն իրենց մեջ ներառում են հողը, ծովերը, լճերը, գետերը,
լանդշաֆտները, կլիման, ֆլորան և ֆաունան: Սրանք բնութագրում են երկրի
ա շխա րհա գրա կա ն դիրքը և որոշիչ դեր են կատարում միջազգային
զբոսաշրջային հոսքերի համար: Այսպես, հոյակապ ծովային լողափերի և
արևային կլիմայի առկայությունը ծնում են զբոսաշրջային մեծ հոսքեր դեպի
Միջերկրական և այլ ծովերի երկրների հանգստավայրեր:
3․ Ներկայացնել, ըստ Ձեզ Հայաստանում զբոսաշրջության ո՞ր ուղղություն է համարվում առաջնային, և ինչու՞։
Էկոլոգիական զբոսաշրջությունը (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն է։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։
Հետազոտական աշխատանք՝
4․Գրեք ՀՀ-ում որևէ բնակավայր, որը վերջին տարիներին ձեռք է բերել զբոսաշրջային կենտրոնի տիտղոս։ Նկարագրեք այդ զբոսաշրջային կենտրոնը, և նշել այն գործոնները, որը խթանել են այդ կենտրոնի ձևավորմանը։
Կալավան բնակավայր