Design a site like this with WordPress.com
Get started

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների Հայոց պատմություն առարկայի, ապրիլի 27-30-ի և Մայիսի 4-8-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ

 Թեմաներ՝
<<Հայկական հարցի միջազգայնացումը>>
1- <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
2- <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։
  2. Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։ Արևելյան հարցի մի դրսևորումն էլ Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճն էր, որը դարձավ միջազգային քննարկման հարց։
  3. Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։ 1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
  4. Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։ Պարտություն կրելով Ղրիմի 1853-1856 թվականներին տեղի ունեցած պատերազմում, հասունացնող հեղափոխության իրադարձությունների պայմաններում, Ռուսաստանի կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Օգտվելով հաղթող երկրների, և հիմնականում Ֆրանսիայի ու Անգլիայի սրվող հակասություններից, ռուսական դիվանագիտությունը կարողացավ որոշակիորեն մեղմացնել հաշտության պայմանները։
  5. Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։ Ղրիմի պատերազմը և Փարիզի հաշտության պայմանագիրը փոխեցին միջազգային իրադրությունը Եվրոպայում: Սրբազան դաշինքը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, Ռուսաստանի դիրքերը թուլացան, առավել սրվեց Արևելյան հարցը: 1870-71 թվականներին միջազգային իրադրության բարենպաստ պայմաններում Ռուսաստանը վերկանգնվեց իր իրավունքները Սև ծովում, իսկ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Փարիզի հաշտության պայմանագիրը փոխարինվեց նորով, որը 1878 թվականին ընդունվեց Բեռլինի կոնգրեսում:
  6.  Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։ Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ 
  7. Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։ Պատերազմի գլխավոր թատերաբեմը Բալկանյան թերակղզին է: Այստեղ 185000ոց ռուսական զորակազմը, որին միացել էին սլավոնական ժողովրդի զինված ուժերը, խոշոր հաղթանակներ տարան թուրքական 160000զորքի դեմ:
  8. Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։ Այնտեղ կռվող 70000ոց ռուսակա բանակի առջև խնդիր էր դրվել շեշտակի հարվածներով հնարավորինս առաջանալ Արևմտյան Հայաստանի տարածքում:
  9. Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։ Երևան ջոկատը ապրիլի 30-իննգրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալաշկերտը։ Հաղթական կռիվներ մղելով թուրքական զորքերի դեմ՝ Տեր-Ղուկասովի ջոկատը ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով հունիսին նահանջի հրաման է ստանում։
  10. Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։ Հակառակորդը մեծ ուժերով պաշարում է Բայազեթի բերդը ավելի քան 10000ոց թուրքական զորքերը գրոհում են բերդի վրա, բայց չեն կարողանում գրավել:
  11. Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։
  12. Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։

Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ավանդի ներդրումը Ռուսաստանի և ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց: Այնուամենայնիվ, հայ ժողովրդի զավակների արժանահիշատակ մասնակցությունը գրեթե բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակների կազմում ընթացած մարտական գործողություններին, ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ նրա դաշնակից երկրների բանակների կազմում՝ նպաստեց հայկական ռազմական ուժերի սռեղծմանը և քսաներորդ դարի երկրորդ տասնամյակում հայկական պետականության վերականգնմանը: Հայ ժողովրդի քաջարի զավակները իրենց մարտական հմտությամբ և հերոսական սխրանքներով հարստացրել են հայ ժողովրդի փառավոր մարտական ավանդույթները:

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
25-1826-1828d5a9d5a9-d5bcd5b8d682d5bd-d5bad5a1d680d5bdd5afd5a1d5afd5a1d5b6-d687-1828-1829d5a9d5a9

<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։ Մինչդեռ Արևմտյան Հայաստանում գրաված հողերը ռուսական դիվանագետները համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող տարածք։ 
  2. Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։ Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  3. Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից>>։
  4. Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։ Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ) Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)
  5. Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։

Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի հետևանքը Հայոց ցեղասպանությունը եղավ… Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք խոր հետք են թողել հայության պատմության վրա: Այդ իրադարձություններից է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովը:

 6.Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։

7.Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։

8.Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։

9.Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։

10.Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։

11.Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։

unnamed

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: