Design a site like this with WordPress.com
Get started

Առցանց աշխատանք, հայոց լեզու, ապրիլի 20

Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանուտեր էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիր խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննում է հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր զղջում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովարով գլխարկ։
Գյուղացին այգաբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցմունք տալիս վկաները հուզվում էին:

Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունով:
Նրանք ապրում էին սարի գագաթին:
Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները:

Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1․ Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով, և անթարթ հայացքով նայում է կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ աշնանը, վերջին անգամ այգին մտնելու, ցանկապատն ամրացնելու և  հնձանը դուռը փակելու , որպեսզի ձմռան գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքերով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու ….. հատկապես Վերնատան …. Թումանյանն …. շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական …..: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ….  գանձվող եկեղեցական տուրքերը, …. անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել ….  իշխանությունը, հաստատել ….  մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը միանում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անէանում սարի գլխին, ամպի տակ կծկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձյուն:

Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար-կողմնապահ, դաժան-անողորմ, անամոթ-անպատկառ, զուսպ-չափավոր, աներկյուղ-անվեհեր, թավ-խիտ, , :
2. Ողորմելի-խեղճ, բիլ-կապույտ, ժիր-առույգ, վեհ-վսեմ, ճերմակ-ձյունաթույր, մեծատուն-հարուստ:
3. Անկայուն-երերուն,հակիրճ-համառոտ, ստոր-բիրտ, գեր-մարմնեղ, տաղտկալի-ձանձրալի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: