Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։ Կարս, Վան, էրզրում, Դիարբեքիր,Սեբաստիա, Ախալցխա :
- Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։ Իր ընդարձակ տարածքով և ռազմաքաղաքականա նշանակությամբ առանձնանում էր:Կառավարիչ փաշա Վալին կրում էր հայաստանի կառավարչի տիտղոսը:Նահանգի հազար բնակավայրերում ապրում էր ավելի քան 400000 հայ:
- Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։ Արևմտյան հայաստանում բացի քրիստոնյա Հայերից նաև կային մահմեդականացված հայեր և նրանց էլ կոչում էին<<կեսկեսները>>:
- Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։ Հայերն ապրում էին ճնշված,ոտնահարված և բնաջնջման վախով:
- Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։ Կիլիկյաում իրենց ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային զեյթունի 30 հայկական գյուղերը:Իսկ մի քանի իշխանություների պայքարը գրեթե միշտ ավառտվում էր հաջողությամբ:
- Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։ XIX դարի սկզբներին սրվեց ռուս-թուրքական հարաբերություները և վտանգը կանխելու համար Ռուսաստանը որոշեց գրավել Կարսը և Ախալցխան իսկ 1806թ. սկսվեցիմ մարտական գործողություները:
- Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ 1807 թվականի հունիսին Փոքր Խարաքիլիսա գյուղի մոտ, Ռուսական 7-հազարանոց զորքը պարտության է մատնում Օսմանյան 20-հազարանոց զորքին:
- Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Տեղի Հայերն ու վրացիները աջակցելով ռուսական զորքին գրավում են ախալցխայի զգալի մասը:
- Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1812 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։ Ախալքալաքի գավառը:
- Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։ Ռուսաստանը ցանկանում էր տիրել սևծովյան նեղուցներին,ամրապնդել դիրքերը արևմտյան Հայաստանում և Բալկաներում:
- Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։ Ռուսները գրավում են Կարսը:
- Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները: Գրավում են Վերն Բասենի վարչական կենտուն Հասան կալան իսկ հետո մտնոևմ են Էրզրում:
- Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։ Անդրկովկասյան սևծովյան ափերը փոթի նավահանգստով,Ախալցխան և Ախալքալաքը: