Թեմաներ՝
1-<<Զուգահեռ պատմություններ․ Եթե, ասենք, եթե>>
<<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>>
2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>
Պահանջ 1. Ընտրե՛ք հետևյալ <<եթե>>-ներից մեկը և այն դիտարկեք Հայոց պատմության համատեքստում։
- <<Եթե՞ Բելը հաղթեր Հայկին>>։
- <<Եթե՞ Հայաստանը լիներ հեռու քաղաքակրթությունների խաչմերուկից>>
- <<Եթե՞ Ալ․ Մակեդոնացին պարտվեր Պարսկաստանին>>
- <<Եթե՞ Տիգրան Մեծը լիներ անպարտելի>>
- <<Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ>>
- <<Եթե՞ Հայոց գրերը ստեղծվեր 1405 թվականին>>
- <<Եթե՞ Հայոց պետականությունը 428 թվականին անկում չապրեր>>
- <<Եթե՞ Վարդան Մամիկոնյանը հնազանդվեր Վասակ Սյունուն և դադարեցներ ապստամբությունը>>
- <<Եթե՞ Հայաստանն արաբների գերիշխանության շրջանում ընդուներ մահմեդականություն>>
- <<Եթե՞ 885 թվականին Բագրատունիներին չհաջողվեր վերականգնել Հայաստանի անկախությունը>>
- <<Եթե՞ Կիլիկիան Հայաստանն անկում չապրեր>>
- <<Եթե՞ Եվրոպական երկրները օգնեին Իսրայել Օրում ազատագրել Հայաստանը>>
- <<Եթե՞ Ռուսաստանին երբեք չհաջողվեր նվաճել Կովկասը>>
Իրականում Ընկեր Սամվելը մեզ շատ է ասել,որ պատմության մեջ չկա եթե․․ Եթե անկեղծ հանձնաարության մեջ եթե-ն տեսնելով շատ էի զարմացել․․ Սակայն կարդալով Ընկեր Սամվելի գրածը ամեն ինչ պարզ էր․․ Այս թեմաները այնպիսին են,որ յուրաքանչյուրի մասին կարելի է գրել թե ինչ կարող էր լինել, սակայն քանի որ շատ-շատ եմ սիրում Տիգրան Մեծին ընտրեցի հենց այս մեկը, Ինձ համար Տիգրան մեծը այսպես թե այնպես անպարտելի էր․․ Նրան կյանքն էր հաղթել, տարիքը․․ Նա մինչև վերջ կկարողանար իր ստեղծած ծովից ծով Հայաստանը պահել․․ Ամեն դեպքում եթե խանգարող հանգամանքներ չլինեին մենք գուցե և ունենայինք ծովից ծով Հայաստանի մեծ մասը․․․
Պահանջ 2. Առաջարկե՛ք ձեր մեկ <<եթե>>-ն, Հայոց պատմության համատեքստում։
Եթե Կիլիկյան Հայաստանը կործանվելու փոխարեն վերելք ապրեր․․․