- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում <<Մարդկանց բնական հավասարություն>>։
Նոր ժամանակների անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ էր համարում մարդկանց բնական հավասարությունը, ինչը և հանգեցնում է բոլորի պատերազմին ընդդեմ բոլորի:
- Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։
Պոլ Հոլբախը խստորեն դատապարտում էր պատերազմները՝ համարելով, որ դրանք միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին:
- Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը <<Արդարացի պատերազմ>> ասելով։
- Ըստ Էմանուիլ Կանտի ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։
Կանտը գտնում էր, որ պատերազմների հիմնական պատճառը պետուտությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել պետությունների միջազգային միություն, որում յուրաքանչյուր պետություն իրեն ազատ կզգար և միաժամանակ չէր խանգարի ուրիշների զարգացմանը:
- Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ <<պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>>։
Այսինքն չպետք է մտածել, թե պատերազմ սկսվելուց հետո քաղաքական հարաբերությունները դադարում են, քանի որ պատերազմը, Կլաուզևիցի կարծիքով, քաղաքական հարաբերությունների ամբողջության մի մասն է:
- Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։
Ագրեսոր պետությունը ձգտում է ընդարձակել իր տնտեսական ազդեցության գոտին, օգտագործել պարտված կողմի հարստություններն իր շահերի օգտին:
- Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ, օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։
- Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։
- Ըստ ձեզ, ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։