Design a site like this with WordPress.com
Get started

Առցանց աշխատանք, կենսաբանություն, ապրիլի 13-17

Պոպուլյացիա։Պոպուլյացիաների տարածական կառուցվածքը:
Նյութի աղբյուրը՝ Wikipedia

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, (լատ.՝ populus-բնակչություն), նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք խաչասերման հետևանքով տարածվում են պոպուլյացիայում և հագեցնում այն՝ դառցնելով տարաբնույթ։
Բնական ընտրության շնորհիվ պոպուլյացիայում գերազանցապես գոյատևում և սերունդ են տալիս տվյալ միջավայրի փոփոխվող պայմաններին համապատասխան օգտակար հատկություններով օժտված առանձնյակները։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի (կյանքի ուժ)։

Պոպուլյացիա հասկացության սահմանին երկու մոտեցում կա՝ գենետիկական և էկոլոգիական։

Գենետիակական մոտեցման դեպքում հասկանում են միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբ, որոնք կարող են բազմանալ և փոխանակվել գեներով։ Այդպիսի պոպուլյացաները կոչվում են Մենդելևյան։

Իսկ ըստ Ա.Մ. Գիլյարովի, պոպուլյացիան վերարատադրմանը ընդունակ օրգանիզմների համախումբ է, շատ թե քիչ տարածության և ժամանակի մեջ առանձնացված մեկ այլ նմանատիպ տեսակներից։ Նման տարանջատումը էկոլոգիայի տեսանկյունից տրվում է այն պատճառով, որ բարդ է որոշել արդյոք միևնույն տարածք զբաղեցնող տեսակները օժտված են նույն գենետիակական կոդով, թե ոչ։

Հաճախ պոպուլյացիաների տարածման աշխարհագրությունը չափազանց մեծ է լինում, սակայն էկոլոգները ուսումնասիրության համար ընտրում են որևէ պոպուլյացիայի կոնկրետ տեսակ և ուսումնասիրում որոշակի տարածքում։ Օրինակ՝ գայլերը և աղվեսները տարածված են գրեթե բոլոր կլիմայական գոտիներում՝ ընդհուպ մինչև ծայր հյուսիսը և բևեռային շրջանները։

Բնագիտական  փորձեր

Նախագծի ընթացքը՝

  • Ուսումնասիրել համացանցում բնագիտական կայքերը, որոնցում իրականացվում է ուսումնահետազոտական փորձեր
  • Սովորողը պետք է ընտրի այնպիսի փորձեր , որոնք հետաքրքիր են և անվտանգ
  • Ընտրած փորձը կամ փորձերը լավ ուսումնասիրել և  իրականացնել
  • Փորձի ընթացքում պատմել գորշողությունները
  • Փորձի ընթացքը տեսանկարահանել
  • Նյութերը հրապարակել բլոգներում և Միջին դպրոցի ենթակայքում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: