1․ Ի՞նչ գործոններ են ազդում բնակչության սեռային կազմի վրա: Ի՞նչ կապ կա բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև:
Բնակչության սեռային կազմի վրա մեծ ազդեցություն են թողնում ծնելիության
մակարդակը, կյանքի միջին տևողությունը, միգրացիաները, պատերազմները,
տնտեսության մասնագիտացման
բնույթը և այլն:
2․Որո՞նք են հիմնական տարիքային խմբերը, ինչպե՞ս է փոխվել դրանց հարաբերակցությունը վերջին տասնամյակներին: Ի՞նչ է նշանակում բնակչության ծերացում:
Բնակչության տարիքային կազմը բնակչության
բաշխումն է՝ ըստ տարիքային խմբերի: Սովորաբար առանձնացնում են բնակչության
հետևյալ տարիքային խմբերըմինչև 14 տարեկաններ (երեխաներ), 15–59 տարեկաններ (երիտասարդ և հա սուն մարդիկ՝ չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր ¥ծերեր¤: Երբեմն առանձնացվում են նաև բնակչության հետևյալ տարիքային խմբերը՝ մինչև 14 տարեկաններ, 15–64 տարեկաններ (աշխատանքային տարիք) և 65–ից բարձր: 2006 թ. աշխարհի բնակչության ընդհանուր թվում երեխաների բաժինը կազմել է 28,0%, աշխատանքային տարիքի մարդկանց բաժինը
64,6%, իսկ ծերերինը` 7,4% ):
3․ Ինչպե՞ս են փոփոխվել էթնոսները պատմական տարբեր ժամանակահատվածներում:
Երկրագնդի վրա
հաշվվում է 3–4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են
թվաքանակով, լեզվով, մշակույթով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ և
էթնոհոգեբանությամբ: Էթնոսը կամ էթնիկ ընդհանրությունը լեզվով, տարածքով,
տնտեսությամբ, մշակույթով, էթնիկական ինքնագիտակցությամբ միավորված մարդկանց
պատմականորեն ձևավորված կայուն ընդհանրությունն է: Մարդկային հասարակության
զարգացման ընթացքում առաջացել են էթնոսի երեք տեսակներ՝ ցեղեր, ազգություններ և
ազգեր:
Ներկայումս աշխարհի որոշ տարածաշրջաններում և երկրներում միաժամանակ
գոյություն ունեն էթնոսի բոլոր տեսակները: Էթնոսի ձևավորման հիմքում ընկած է
համատեղ աշխատանքային գործունեությունը, որը հնարավոր է միայն տարածքի
ընդհանրության և հաղորդակցման ընդհանուր միջոցի՝ լեզվի առկայության
պայմաններում: Ուստի բոլոր էթնոսներին հատուկ հատկանիշներ են տարածքը և լեզուն:
Էթնոսի կարևորագույն հատկանիշներից է նաև էթնիկական ինքնագիտակցությունը,
այսինքն՝ մարդկանց որոշակի խմբին պատկանելու գիտակցումը: Էթնիկական
ինքնագիտակցությունն ասես իր մեջ կենտրոնացնում է մարդկանց զգացմունքները՝
կապված իրենց ծագման, ցեղակիցների մերձավորության, մայրենի լեզվի, հայրենական
տարածքի հետ:
4․Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։