
Բազկամարտ
Բազկամարտ, ձեռքերի կռիվ: Կռիվ երկու մասնակիցների ձեռքերի միջև :Ձեռքերի պայքար
Մրցույթի ընթացքում մարզիկների նույնանուն ձեռքերը հենում են ամուր, հարթ մակերևույթի վրա, իսկ ափերն ամուր կապվում են: Բազկամարտի հիմնական խնդիրն այն է, որ մրցակցի ձեռքը պետք է դիպչի հարթակին: Մրցակիցներին տրվում է ժամանակ, տեխնիկական և տակտիկական վարժությունների սահմանափակում: Չնայած նրան որ բազկամարտը չի համարվում օլիմպիական սպորտաձև, բայց մեծ տարածում ունի տարբեր երկրների քաղաքներում:
Հանդիսանում է հին սպորտաձևերից մեկը, որը ծնվեց 1960 թվականին՝ ԱՄՆ-ում: 1962 թվականի սեպտեմբերին Կալիֆոռնիա նահանգի Պետալումա քաղաքում անցկացվեց առաջին մրցումները՝ Ռեստլինգով, այսպես էր անվանվում այդ պայքարը (wrist wrestling բառացի -«բազուկների պայքար»): 1990-ական թվականներին տարածվեց նաև Ռուսաստանում: 1989 թվականին կայացավ ընկերական մրցումներ՝ ԽՍՀՄ-ԱՄՆ-Կանադա: Այդ ժամանակ բոլոր սպորտսմենները, բացառությամբ օլիմպիական չեմպիոն ծանր աթլետ՝ Սուլտան Սաբուրովիչ Ռախմանովի պարտվեցին իրենց մենամարտերում: Ճիշտ հետևությունների հաշվին, հաջորդող տարիներին սովետական և ռուս մարզիկները ունեցան բազում հաղթանակներ: Առաջին աշխարհի չեմպիոն դարձավ ԽՍՀՄ-ից Կազբեկ Զոլոևը, 1992 թվականի հոկտեմբերի 10-ին:
Ակնհայտ պարզ շարժումները, ստեղծում է շատերի համար սպորտի մատչելիության պատրանք: Սրտի զարկերի հաճախականությունը մենամարտի ժամանակ հասնում է մինչև 200 զարկ: Այս սպորտաձևը տրավմատիկ է. ծանրաբեռնումը բազկային և թիկունքային մկաններին, հյուսվածքներին, ուսերի և նախաբազկի ոսկորներին շատ մեծ է:
Ես նաև զբաղվում եմ այս սպորտաձևով և շատ եմ սիրում այս սպորտաձևը։