Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց պատմություն առարկայի, մարտի 30- ապրիլի 3-ի հանձնարարություններ

1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

1.Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

2.Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․


1.Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։

Համոզում էին որ առանց ժողովրդի աջակցության Հայաստանի ազտագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության։


2.Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Ազատագրումը պետք է իրականանար օտար լծի դեմ համաժողովրդական ապստամբությունից։Ապստամբությունը պետք է գլխավորեին Արցախի մելիքները ու Էջմիածնի հոգևորականները։ Իսկ օժանդակության ստանալու էին Վրաստանից և Ռուսաստանից։


3.Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Նա առաջարկում էր Վրաստանում կատարել բարեփոխումներ։Հետո նաև Վրաց թագավորին ուղարկեց թանկարժեք նվերներ։


4.Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Մովսես Բաղրամյանը, դա առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունն էր։


5.<<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Որովհետև այն համարվում էր հայոց պետականության անկման պատճառներից մեկը։ Առաջարկվում էր ստեղծել սահմանադրությու և երկիրը կառավարեր ժողովրդի ընտրված ներկայացուցիչները ։


6.Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։


7.Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Հրամայում է հավաքել այդ գրքերը և այրել ու փակել տպարանը։Նա վախեցավ որ հայ երիտասարդությունը անժամանակ կապստամբի


8.Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞ պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Պատգամավոր,կառավարության և նախագահ։


9.Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

Շ. Շահամիրյանը, բաղկացած էր 20 հոդվածից, նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը հռչակվելու էր հանրապետության խորհրդարանական կառուցվածքով։ Կառավարության գլխավորելու էր ազգությամբ հայ նախարար։Հայաստանու 20 տարի Ռուսական 6-հազարանոց զորքը էր տեղակայվելու։Հայաստանը պետք եղած դեպքում զորք էր տրամադրելու Ռուսաստանին։ Երկու երկրների միջև լինելու էր ազատ ելք ու մուտք։ԵՒ Հայաստանը Պետերբուրգում ունենալու էր իր դեսպանը։


10.Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։


3.Պատասխանե՛ք հետևյալ հարցին․

Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում։

2-<<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>




1.Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

2.Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․


1.XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Օսմանյան կայսրության և Իրանի։


2.Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։

Սարդարը ով ուներ ռազմավարական մեծ իշխանությունն։


3.Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

Ռուսաստանի տիրապետություն տակ անցան Հայկական գավառներից Լոռին, Շամշադինը և Փամբակը։


4.Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

Ռոսական զորքը 1804թ. գրավում է Գանձակը, և սկսվում է ռուս-պարսկական պատերազմը։


5.Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

1813թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է պայմանագիր ըստ որի Ռուսաստանին է անցնում Փամբակը, Լոռին, Շամշադինը, Ղարաբաղը, Գանձակը, Շիրակը։


6.Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

Աբաս միրզան զորքով մտնում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը։ԵՒ այդ նույն ժամանակ Երևանի խանի ուժերը մտնում են Շիրակի և Փամբակի գավառներ։

7.Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

Վալերիան Մադաթովի 2-հազարանոց զորքը գետի ափին ջախջախում է պարսիկական 10-հազարանոց բանակը և հետ վերադարձնում Գանձակը։

8.Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

Գեներալ Պասկևիչի 8-հազարանոց զորքը հախթեց և դուրս շպրտեց Աբաս միրզայի 35-հազարանոց զորքը։

9.Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

1827թ. հոկտեմբերի 1-ին Ռուսական զորքը և հայ կամավորները գրոհելով մտնում են Երևանի բերդ

10.Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

1828թ. Փետրվարի 10-ին Թուրքմենչա գյուղում կնքվում է պայմանագիր, Երևանի և Նախիջևանի խանություները անցնում են Ռուսաստանին ոսկ Պարսկահայքի և Ատրպտակապի գավառները վերադարձնում են Պարսկաստանին։


3.Պատասխանե՛ք հետևյալ հարցին․

Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։

Որովհետեւ դրանով հնարավոր եր վերականգնել իրենց հողերի որոշակի մասը և դուրս գալ լծի տակից, հայաստանը կարողացավ արդեն իքնուրույն ձևավավորվել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: