Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:
Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:
Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:
Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ՝ արդիականության համամարդկային խնդիրներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։
Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակչության ժողովրդագրական իրավիճակի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության ու թմրամոլության լայն տարածումը։ Գլոբալ խնդիրների կարևորության համընդհանուր գիտակցումը ենթադրում է համապատասխան փիլիսոփայական իմաստավորում, մասնավորապես մարդկության միասնության, մարդու պատասխանատվության, բնության հետ հասարակության ներդաշնակության անհրաժեշտության ըմբռնում։ Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները, կապված բնապահպանության հետ.1. բնապահպանական հիմնախնդիրը՝ կապված բնական միջավայրի խախտման հետ,
- համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
- կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։
Տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում խոշորամաշտաբ տնտեսական գործունեությունը և դրա դինամիզմն իրենց հետ բերում են ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ, այդ թվում՝· բնական ռեսուրսների կտրուկ և ոչ միշտ արդարացված սպառումը,· արտադրական գործունեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա և մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատթարացումը:Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդայինտրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90 սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով (տարեկան 10 միլիոն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային օվկիանոս)։ Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։ Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են Ամազոնի ավազանի (մոտ 5 միլիոն կմ2 մակերեսով) անտառները։Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։
ՀՀ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ։ Սակայն խնդիրներ բազում են և ունեն անհապաղ լուծման կարիք:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:
Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:
Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:
Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:
Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, որոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կենդանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բաղադրիչներ:
Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրականանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:
Անտառների հատում
Անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ լքել են իրենց բնական կենսավայրերը։
Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն ու «ծաղկումը», խախտվում անտառի ջրագրական ռեժիմը։ Անտառային հողերում ջրի պակասի պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտան ծառատեսակների քանակական ու որակական փոփոխություններ։ Սկսվում է անտառային հողերի կենսահամակեցությունների մարդահարույց հաջորդափոխություն (սուկցեսիա) և անտառների վերջնական դեգրադացիան՝ բնական անտառ → երկրորդային անտառ → դիֆուզ ցրված գաճաճ ծառատեսակներ → թփուտներ → անապատացում սխեմայով։
Արդյունաբերական բնօգտագործում
Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։ 1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջին ձեռնարկությունների փոխարեն ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև 2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չեն կարևորվել։ Հետևանքը եղել է այն, որ օտարվել են նոր հողատարածքներ, դեգրադացվել բնական լանդշաֆտներ, աղտոտվել են հողերը, օդային և ջրային ավազանները։
Լեռնահանքային արդյունաբերություն
Զգալի բացասական ազդեցություն է գործում լեռնահանքային արդյունաբերությունը. այդ նպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝ 8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.:
Օդային ու ջրային ավազաններ
Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Կան ջրավազաններ (օրինակ՝ Դեբեդ և Ողջի գետերի), որոնց ջրային բուսական ու կենդանական աշխարհները խիստ աղքատացել են գետը թափվող արդյունաբերական ջրերից։ Իրենց բացասական ազդեցությամբ աչքի են ընկնում արդյունաբերության հատկապես մետաղաձուլական և քիմիական ճյուղերը։ Չնայած վերջին շրջանում դրանց ծավալները զգալիորեն նվազել են, սակայն երկրի լանդշաֆտներին ու կենսաբազմազանությանը հասցրած վնասը զգալի է։
Գունավոր մետաղաձուլություն
Հանրապետության գունավոր մետաղաձուլության արտադրական թափոնների ծավալը ջրային ավազաններում հասնում է մինչև 200 միլիոն մ³, իսկ թունավոր թափոնները 1980-ականների վերջին կազմել են շուրջ 18 հզ. տ.: Ֆտորը, որն արտանետվում է ալյումինի գործարաններից, հատկապես ազդում է ծիրանենու վրա. պտուղները չեն հասունանում, պնդանում են, չորանում ու դառնահամանում են։
Ցեմենտի արտադրություն
Կենսաբազմազանության վրա զգալի բացասական ազդեցություն է թողնում ցեմենտի արտադրությունը։ Հրազդան և Արարատ քաղաքներն ու դրանց մերձակա տարածքները չափազանց աղտոտված են ցեմենտի փոշով, որն ազդում է հատկապես ագրոկենսաբազմազանության ու անտառային կենսահամակարգի վրա։
Բնական լանդշաֆտների վրա գնալով աճում է նաև ծավալվող շինարարության բացասական ազդեցությունը։
Տրանսպորտ
Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։
Էներգետիկա
Բնական միջավայրի վրա ազդող հզոր գործոն է էներգետիկան, որի արդյունաբերական արտանետումներում մեծ է ջէկերի բաժինը։ ՀԱԷԿ-ը հատկապես վտանգավոր է շահագործման տեխնոլոգիական ռեժիմի հնարավոր շեղումների առումով և թափոնների առավել վտանգավորությամբ:
Քիմիական արդյունաբերություն
Հայաստանում և հատկապես Երևանում խորհրդային տարիներին քիմիական արդյունաբերության գերկենտրոնացման և դրա վտանգավոր հետևանքների դեմ համաժողովրդական պայքարի ալիք բարձրացավ 1980-ականների վերջին։ Այդ ալիքի ճնշման տակ փակվեցին հանրապետության քիմիական արդյունաբերության հսկա «Նաիրիտ» ԳԱՄ-ը (1990), ՀԱԷԿ-ը (1991) և այլ ձեռնարկություններ։
Չնայած հետագայում հարկ եղավ դրանք վերաբացել, բայց նաև հաջողվեց հանրապետությունում առաջին պլան մղել բնապահպանական խնդիրները և խթանել բնապահպանական կազմակերպությունների ստեղծումը։
Զատկական ընտանեկան ծես
1․ուսումնասիրել ձվի օգտակար հատկությունները
2․Ինչպիսի՞ օրգանական և առողջարար ( բույս, տերև, արմատ և այլն) նյութերով կարող ենք ներկել ձուն
Պատասխան 1,2
Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում. Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 (ֆոլաթթու) եւ Е վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում: Օգտակար միներալներից էլ կալցիումը, ֆոսֆորը, յոդը, երկաթը, պղինձն ու կոբալտն են առկա:
Որոշ փորձագետների պնդմամբ, ձուն նաեւ հակաօքսիդանտային հատկություններով է աչքի ընկնում. շաբաթական մի քանի ձու ընդունող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման անհամեմատ ցածր ռիսկ է գործում:
Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ եւս ունի եւ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն նաեւ դրական անդրադարձ է ապահովում ստամոքսաաղիքային համակարգի վրա եւ կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել: Ձվի՝ տեսողության վրա անդրադարձը նույնպես չի կարելի թերագնահատել. սննդատեսակի մի շարք բաղադրիչներ աչքերը կատարախտից պաշտպանելու հատկություն ունեն: Բացի այդ էլ, ուղեղի աշխատանքը, հիշողությունը եւ մտավոր կարողությունները բարելավելու հնարավորություն են ընձեռում:
Երեխա լույս աշխարհ բերելու մտադրություն ունեցող զույգերին գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ անպայման ձու ներառել, քանի որ այն տղամարդու սերմնահեղուկի որակական հատկանիշները բարձր պահելու, իսկ կանանց էլ պտղի զարգացման համար անհրաժեշտ ֆոլաթթվով ապահովելու հատկություն է դրսեւորում:
Հավին ձուն նաեւ ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը եւ ատամների, եղունգների ու մազերի որակի բարելավմանն է նպաստում:
Կալորիականություն
Հավի մեկ ձուն շուրջ 157 կալորիա է պարունակում: Դեղնուցը գլխավորապես սպիտակուցներից, ճարպերից եւ խոլեստերինից է բաղկացած, իսկ սպիտակուցը՝ ջրից ու սպիտակուցներից: Քանի որ ձվի բաղադրության մեջ առկա սպիտակուցները հեշտությամբ են մարսվում եւ կարող են մկանների զարգացման հանգեցնել, մարզիկներին խորհուրդ է տրվում անպայման սննդակարգի մեջ հավի ձու ներառել:
Նախազգուշական միջոցառումներ
Բոլոր՝ վերը հիշատակված օգտակար հատկությունների հետ միասին, ձուն կարող է նաեւ սպառնալիք պարունակել՝ մարդու առողջության համար: Վտանգն, առաջին հերթին, մակերեսին գտնվող, երբեմն նույնիսկ՝ ներս թափանցող տարատեսակ մանրէների եւ մակաբույծների հետ է կապված: Այնպես որ, վտանգավոր հիվանդություններից խուսափելու համար, հարկավոր է ձուն պատշաճ ջերմային մշակման ենթարկել եւ ոչ մի պարագայում հում վիճակում չուտել: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հում ձվին դիպչելուց հետո ձեռքերն անպայման լվանալ:
3․Պատրաստել տեսադաս