Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
1.Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել։
Ժան Բենենը փորձում էր բացահայտել պետության, ժողովրդի , նրա քաղաքական և բնական միջավայրի կապը:
2.Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։
Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ հասկացավ , որ հռոմեական կայսրության կործանման գլխավոր պատճառներից էին պետության աշխարհագրական դիրքը և սահմանների չափազանց մեծ ձգվածությունը , որոնք խանգարել են պետության համախմբմանն ու իշխանության կենտրոնացմանը:
3.Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։
Շառլը իր ՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ քննարկում է աշխարհագրական գործոնների ազդեցությունը պետութան կառավարման ձևի վրա: Մեծ նշանակություն տալով կլիմայական գործոնին ՝ նա համարում էր, որ շոգ կլիման ծնում է ծուլություն և սպանում է քաղաքացիական արիությունը , բռնակալական կառավարման պատճառ դառնում:
4.Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։
Ֆրիդիրիխ Ռատցելը հանգեց այն եզրակացությանը , որ պետության ճակատագրի վրա ազդող աշխարհագրական գործոններից առաջնայինը նրա զբաղեցրած տարածքի մեծությունն է :
5.Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։
Զարգացնելով իր ուսուցչի ՝ Ռատցելի տեսակետը , որ բնատարածքը որտեղ գտնվում է պետությունը , վերջինիս անբաժանելի բաղադրիչ է : Չելենը հանգեց այն հետևությանը , որ այդպիսի բաղադրիչներ են նաև մշակույթը , ազգաբնակչությունը , տնտեսությունը և այլ տարրեր :
6.Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։
Հեղինակը Ալֆեդ Բեֆենն է: Նա առաջնային էր համարում ծովային դիրքը:
7.Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝ Պոլ Վիդալ Բլաշը։
Աշխարհաքաղաքական գիտության մեջ որոշակի դեր է ունեցել նաև ֆրանսիացի՝ Պոլ Վիդալ Բլաշը:
8.Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։
Պոսիբիլիզմը աշխարհաքաղականության մեջ լատիներեն նշանակում է հնարավոր։
9.Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։
Հեղինակը Հելֆորդ Մաքինդերն է: Ըստ նրա ՝ համաշխարհային պատմությունը պետք է դիտարկել որպես օվկիանոսային և մայրցամաքային տերությունների հակամարտություն, որտեղ ուժերի հարաբերականությունը փոխվում է մեկ կամ մյուս ուժային կենտրոնի:
10.Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։
Զիգմունդ Բժեզինսկին։ Այն շրջապատված է Սև, Միջերկրական, Կարմիր, Կասպից Ծովերով և Պարսից Ծոցով։ Դա Ասիայի, Եֆրոպայի, Աֆրիկայի հատվածն է, տարածքի կենտրոնական մասում գտնվում է հայկաական լեռնաշխարհը ու միջագետքը։
11.Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատմությունը եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։
Հայաստանը կունենար ելք դեպի ծով և օվկիանոս, հակամարտության մեջ չէր լինի Ադրբեջանի հետ, չեր լինի Եղեռն: Կլիներ ավելի բարենպաստ աշխարհագրական դիրքում: