1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնեք, որ ապուրը համեղ ստացվի: — աղը
2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա հորդ ասա՝ հորդ անձրևից հորթը թրջվեց»:
Նախադասության մեջ կան համանուններ և հարանուններ՝ հորդ — առատ, հորդ — հայրիկիդ և հորդ- հորթ
3.Ունկնդիր, ունկավոր,ունկնախից բառերից ո՞րը «չի լսում»:
4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում մարդունը: — մազ, ծամ, հեր, վարս:
5.Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք: — Չա տառից՝ չակերտ:
6.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն: — Նորե՛կ տղա, իրեն ասա՝ թաս տարա գոմ:
7.Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարան, կատակ, պարապ:
8.Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . ու՞մ պարտեզից դուրս կհանեք:
9.Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»; — Հորանի այծերից մեկն ընկավ հորը:
10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ: — պատանի
11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն: —սալոր
12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:- գյուղ