
Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:
Հարցեր և առաջադրանքներ:
1.Մեկնաբանիր նամակը:
Հայրը՝ նամակի միջոցով, իր կյանքից ստացված փորձի արդյունքում ծնված խորհուրդներն է փոխանցում իր դստերը: Նամակը մեծ խորհուրդ էր դստեր ամբողջ կյանքի համար:
2.Ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը.
Ստեղծագործությունը սովորեցնում է ապրել ներկայով, լինել համարձակ, բայց միևնույն ժամանակ ողջախոհ, չկարևորել ուրիշի կարծիքը, մտածել ձգտումների ու միշտ լավը լինելու մասին:
3.Ի՞նչ է երջանկությունը ըստ քեզ;
Ըստ ինձ երջանկությունը ընտանիքն է և շրջապատող սերը: Երջանկությունն այն է,երբ ունես մեկին՝ ում հետ երազում ես, ճամփորդում, երբ երազանքդ դարձնում ես նպատակ և հասնում դրան, երբ անհամբերությամբ սպասում ես հաջորդ օրվան, երբ ունես ընկերներ ու ընտանի կենդանի ով շատ ժամանակ նույնպես լավ ընկեր է լինում:
4.Դու քեզ երջանիկ համարու՞մ ես:
Շատ մարդիկ իրենց երջանիկ չեն համարում զուտ նրա համար որ իրենց կյանքում ինչ որ բան չի լինում այնպես ինչպես իրենք են ցանկանում: Ես ինձ համարում եմ երջանիկ, քանի որ ունեմ սիրով շրջապատված ընտանիք, լավ ընտանիքից է կախված մարդու լավ ապագան:
5. Ի՞նչ է դժբախտությունը ըստ քեզ:
Ըստ ինձ դժբախտությունը 3-րդ հարցի պատասխանումս նշվածների բացակայությունն է:
6.Համաձա՞յն ես, որ երջանկությունն ու դժբախտությունը միայն ֆիլմերում են լինում:
Համաձայն չեմ, քանի որ ֆիլմերի մեծ մասը ցույց են տալիս իրական կյանքի վատ կամ լավ կողմերը: