
Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 16-20-ի հանձնարարություններ
1.Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>>:
2.Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել։
Ժողովրդի,պետության նրա քաղաքականության և բնական միջավայրի կապը:
- Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։
Հանգեց այն եզրակացության որ պատճառը աշխարհագրական դիրքը և սահմաներն էին,չափազանց մեծ ձգվածությունը՝սահմաների խանգարում էին պետության համախմբմանը:
- Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։
Քնարկում է պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոների ազդեցությունը:
- Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։
Առաջնայինը պետության զբաղեցրած տարացքի մեծությունն էր:
- Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։
<<գեոպոլիտիկա>> և <<պետությունը որպես կենսաձև>>:Նա հանգեց այն հետևության որ այդպիսի բաղադրիչներ են նաև տնտեսությունը,մշակույթը և այլն,և այս հայեցակարգը ենթարկվեց վերանայման:
- Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։
Ամերիկացի պատմաբան Ալֆռեդ Մեխենն է:Իր կարծիքով ուժեղ և ամրապնդված պետություն կարող է դառնալ այն պետությունը՝ ով ունի հարմարավետ ծովային դիրք:
- Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝ Պոլ Վիդալ Բլաշը։
Ավելացնում էր նաև մարդուն որը չեր գործում այդ միջավայրից առանձին:
- Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։
- Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։
Մաքինդերին,Համաշխարհային պատմությունը պետք է դիտարկել որպես օվկյանոսային և մայրցամաքայն տերություների հակամարտություն:
- Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։
Զիգմունդ Բժեզինսկին,դա Ասյայի,ԵՎրոպայի և Աֆրիկայի հատման հատվածն է,այդ տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհն ու միջագետքը
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատոմությունը եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։
Ինձ թվում է որ կունենար ավելի հանդարտ պատմություն,այսինքն չեր անցնի շատ դժվարություների միջով,իսկ եթե անցներ գոնե միայնակ չեր անցնի:
