Նախագիծ՝ Հայաստանում արտադրվող հայկականգինիների ուսումնասիրություն: Մեր գինու տեղը հայկական շուկայում:
Քայլ 1
1. Կարաս — 6900 դրամ
2.Արմաս — 5350 դրամ
3.Խնդողնի- 10900 դրամ
4.Արմենիա- 2100 դրամ
5. Կատարո- 6400 դրամ
6.Տակառ- 4400 դրամ
7. Տարիրի- 11500 դրամ
8.Վան Արդի- 4250 դրամ
9. Արենի Վոսկեվազ-4000 դրամ
10.Արմավիր- 12000 դրամ
Քայլ 2
Կարաս
Նկարագրություն՝ Կարմիր չոր գինի, ալկ. 14%: Այս գինին ունի մուգ կարմիր գույն` մանուշակագույն երանգով, կարմիր մրգերի համ` միախառնված վանիլի հետ:
ԱրմԱս
Նկարագրություն՝ Կարմիր անապակ գինի, 13%, խաղողի բերքի տարեթիվը 2012թ.
Խնդողնի
Կարմիր չոր գինի ՝ պատրաստված Խնդողնի տեսակի խաղողից: Գույնը սուտակագույն, համը թավշային է ու ներդաշնակ, հաճելի տտիպ, մրգային երանգով, ալկ. 11-13%:
Արմենիա
Ապրանքի նկարագրությունը` Գինի Նռան կարմիր կիսաքաղցր 11.5%
Նուռն իրավամբ համարվում է Հայաստանի տարբերանշան: Հայերը նուռը համարում են կյանքի, պտղաբերության, առատության, բարեկեցության, ամուր ամուսնական կապերի և բազմազավակության խորհրդանիշ: Այս համեղ և օգտակար պտուղը հավերժացվել է կինոյում 1968 թվականին: Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը (1924-1990) նկարահանել է ՙՆռան գույնը՚ ֆիլմը` պոետիկ կինոառակաբանություն միջնադարի հայ մեծանուն բանաստեղծ Սայաթ-Նովայի մասին:
Գինու գույնը մուգ կարմիր է սուտակի ցոլքերով: Ունի խիստ արտահայտիչ բույր՝ նռան և կարմիր մրգերի երանգներով: Առանձնանում է թավշյա և շատ լավ լուծված տանիններով, նռան և կեռասի համով: Բնորոշ է հրաշալի տևողությամբ թարմ հետհամը: Խորհուրդ է տրվում մատուցել որպես ապերիտիվ կարմիր մսի և թռչնամսի, կծու ուտեստների, պանրի և աղանդերի հետ:

Կատարո
Ապրանքի նկարագրությունը` Կարմիր չոր գինի, ալկ. 13.8%: «Կատարո» գինին բուրավետ և հարուստ է մրգային անկրկնելի հատկանիշներով: Այն բնորոշվում է հատապտուղների նուրբ բուրմունքով: Գինին հնեցվել է տակառներում, որոնք պատրաստված են տեղական բարձր սարահարթերի կաղնու փայտից:
Տակառ
Ապրանքի նկարագրությունը` Գինի կարմիր չոր 13%
Մեր գինիներից յուրաքանչյուրը բացահատում է Հայաստանն իր տերրուարի հարստությամբ` հաղորդակից դարձնելով Ձեզ այս զարմանահրաշ երկրի 6200 ամյա գինու ժառանգությանը:
Վայոց Ձորի բարձրադիր լեռնային գոտում աճեցվող Արենի հնագույն խաղողը մարմնավորում է Հայաստանի գինեգործության բազմադարյա պատմությունը: Հազարամյակներ շարունակ աճելով իր սեփական արմատների վրա՝ Արենին մեզ է հասել իր էնդեմիկ յուրօրինակությամբ: «Տակառ» Արենին, հայկական բազմահազարամյա տերրուարի գեղեցիկ արտահայտումն է՝ պարուրված հայկական կաղնե տակառներում հնացման նրբերանգներով:
Գինին հաճելի համադրություն է կազմում հորթի մսի,այլ տեսակի մսեղենի պանրի տեսականու հետ: Պահպանել խնամքով և մատուցել 18 °C պայմաններում:

Տարիրի
Խաղողի այգիները գտնվում են ծովի մակարդակից 1200 — 1500 մ բարձրության վրա: Հնեցվել է 12 ամիս ֆրանսիական կաղնե տակառներում: Պղպեղային բույր, խիտ, ուժեղ, հալված համեմունքներով: Քիմքը փափուկ է, դեղձի, խաղողի և սերկևիլի համով: Բորդոյի ոճով է, թարմ և նրբահամ: Իդեալական է տավարի ֆիլեի, խոզի մեջքամսի, գորգոնզոլա պանրի հետ: Մատուցման իդեալական ջերմաստիճանը +15- +16°C:

Վան Արդի
Ապրանքի նկարագրությունը` Կարմիր անապակ գինի, ալկ. 13%, խաղողի բերքի տարեթիվը 2013թ.
Արենի Վոսկեվազ
Ապրանքի նկարագրությունը` Կարմիր անապակ գինի, ալկ. 12.5%, խաղողի բերքի տարեթիվը 2013թ.
Ահա և Հայաստանի խաղողի այգիներից մեկը


