Design a site like this with WordPress.com
Get started

Առցանց աշխատանք, կարդում ենք Չարենց


Եղիշե Չարենց՝ Տաղ Անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919

Չարենցը  հեռանում էր  Կարսից,  հեռանում էր  չուզենալով: Հեռանում էր  և իր  ծննդավայրից և  սիրելի  աղջկանից և դա Չարենցը  դժվար էր տանում:  Նա  գնացել էր  առանց  հրաժեշտ տալու իր  սիրած աղջկան: Չարենցը  նշում է, որ  անծանոթ  դեմքեր էին իրեն  շրջապատել, և  այդ  անծանոթ  դեմքերն  այնքան  բութ էին:
Նա հեռանում էր  մտածելով. <<  Ինչ-որ մեկի  սրտում  բացված վերք է կարծես այս կյանքը մի>>: Եվ արդեն ամեն  մեղքի համար  նրա  սիրտը  ուներ ներում:
Հեռացավ  Չարենցը  Կարսից, Կարինե  Քոթանջյանից  ասելով. <<Թե  Կարինե  Քոթանջյանին  տեսնեք  Կարսի  փողոցներում,  ասեք  Չարենցն  ասավ  մնաս  բարով, մնաս բարով>>

Картинки по запросу "եղիշե չարենց տաղ անձնական վերլուծություն"
Картинки по запросу "եղիշե չարենց տաղ անձնական վերլուծություն"

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: