Design a site like this with WordPress.com
Get started

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ XVIII ԴԱՐՈՒՄ (1722-1731 ԹԹ․)>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազատագրական զինված պայքարը Արցախում XVIII դարում (1722-1731 թթ)>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչպիսի պատճառներով էր Պարսկաստանը 1722 թվականին թուլացել։

    18 դարի առաջին երկու տասնամյաներին Պարսկաստանում դրությունը շարունակվում էր վատանալ:Պարսկաստանի դեմ առավել մեծ ուժով գործում էին ավղանները ովքեր 1722 թվականին գրավեցին Պարսկաստանի մայրաքաղաքը:
  • Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը թուլացած Պարսկաստանի դեմ։

    Ռուսասանը առիթը բաց չթողնելով գրավեց Կասպից ծովից որոշ տարածքներ:Պետրոս 1ինը Վրաստանի թագավոր Վախթանգ VI_ին առաջարկում է միանալ և պայքարել Պարսկաստանի դեմ։ Պատճառաբանելով իբրև Պարսկաստանին է պաշտպանում արշավանքից 1722թվականին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս։
  • Որտե՞ղ էին հանդիպել հայ-վրացական զինված ուժերը և ինչու՞ չստացվեց միացյալ ուժերով զինված ապստամբությունը։

    Հայ վրացական զինված ուժերը հանդիպում են Գանձակի մոտակա Չոլակ վայրում:Այն չստացվեց որովհետև 1722թվականի աշնանը լուր է գալիս ռուսներից,որ Դերբենտից նրանք նահանջում են և արշավանքը հետաձքում. Վրացական և Հայկանան ուժերը վերադառնում են հայրենի տներ:
  • Քանի՞ պաշտպանական հենակետային ամրոցներ (սղնախներ) կային Արցախում։ Նշե՛ք դրանց անվանումները։

    Արցախում կազմակերպված հենակետային ամրոցներն` սղնախներից հայտնի էին Գյուլիստանի,Ավետարանոցի,Շուշիի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները; 1722թվականի վերջին Արցախն ամբողջությամբ ազատագրվում է Պարսկական տիրապետությունից:
  • Ըստ 1724 թվականի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի, ինչպե՞ս էր տարածաշրջանը բաժանվելու այս երկու երկրների ազդեցության գոտիների։

    1722թվականի հունիսի 12ին Պոլսում կնքվում է պաըմանագիր ,ըստ որի Ռուսաստանին անցնում է Մերձկասպյան շրջանները,իսկ Թուրքերին է անցնում Շամախիից արևմուտք ընկած տարածքները:
  • 1724 թվականի Երևանի պաշարումը ինչպե՞ս ավարտվեց (նկարագրե՛ք կարճ)

    Թուրքական բանակը 1724թվականի հունիսի 7-ին պաշարում էԵրևանը, Երևանը վերածվում է ռազմական ճամբարի:Հակառակորդի գրոհները հաջողությունների չեն հասնում:Պաշտպանությունը տևում է 3 ամիս:Պաշարները վերջանալու պատճառով սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը հանձնվեց:Երևանի հերոսական պաշտպանությունը մի որոշ ժամանակով կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Արցախ և Սյունիք:
  • 1725 թվականին ինչպե՞ս ավարտվեց դեպի Արցախի Վարանդա գավառ թուրքերի արշավանքը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։

    1725թվականի մարտին թուրքական 3 զորամաս մտան Արցախի Վարանդա գավառ:Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով սպանեցին:Թուրքական 2 փաշաներ սպանվեցին,3րդը գերի վերցվեց:Հայերը հաղթանակ տարան:
  • Ինչպե՞ս ավարտվեց թուրքերի կողմից 1726 թվականին Շուշիի գրավման փորձը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրեց օսմանյան բանակը այս գրոհից հետո։

    1726թվականին Շուշին գրավելու փորձ եղավ Թուրքերի կողմից,սակայն Հայերը դիմադրություն ցուցաբերեցին և 7 օրյա մարտերից հետո նրանք կորցնում են 800 զինվոր ր վերադառնում են Գանձակ:
  • 1728 թվականին ինչպիսի՞ պատճառներով առավելությունն անցավ թուրքերի կողմը։

    Քանի որ հայ զինական ուժերը Ռուսաստանից օգնություն չստանալով հուսախափ էին լինում այդ պատճառով էլ առավելությունն անցնում էր թշնամուն: Այդ իրավիճակից դուրս գալու նպատակով փորձում են բանակցել թուրքերի հետ:
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ արդյունք կունենար ազատագրական զինված պայքարը Արցախում, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր օգնությունը ցուցաբերելուց։

    Եթե Հայերը ստանաին Ռուսաստանի օգնությունը այդ դեպքում ավելի հզոր ու վստահ կլինեին ‚քանի որ Հայերի ամբողջ հույսը Ռուսաստանի օգնությունն էր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: