
Առաջադրանքներ․
1. Ուսումնասիրել և սովորել Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածքը։
1․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական առանձնահատկությունները:
Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար,
երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի
առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և
կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից
հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և
կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի
մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը
մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության,
փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից
նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ
խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում
աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային
էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք»:
2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:
Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար
աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում
է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր, որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների
համար կործանարար համարվող արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթների
զգալի մասը: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի
հողմահարման կեղևի ստորոտը: Երկրի մակերևույթի այդ հատվածը ենթարկվում է
առավել ուժեղ փոփոխությունների հատկապես մթնոլորտի, ջրոլորտի և կենդանի
օրգանիզմների ազդեցությամբ: Այստեղ նրա առավելագույն հզորությունը մոտ 1000 մետր
է: Այսպիսով՝ աշխարհագրական թաղանթի ընդհանուր հզորությունը ցամաքից հաշված
մոտ 30 կմ է, իսկ աշխարհագրական թաղանթի ստորին սահմանն օվկիանոսներում
համարվում է դրանց հատակը:
3. Աշխարհագրական թաղանթի ամբողջականության վերաբերյալ բերե՛ք օրինակները:
Աշխարհագրական թաղանթի միասնականությունը պատկերացնելու համար կարելի է
դիտարկել բազմաթիվ օրինակներ: Դրանցից ակնառուն, թերևս, կլիմայի գլոբալ
տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում Երկրի` Արեգակից ստացված
և ծախսված ջերմության հավասարակշռության
խախտում: Գիտնականները գտնում են, որ
ներկայումս Երկիր ավելի շատ արեգակնային
էներգիա է հասնում, քան նրանից հեռանում է,
ինչի արդյունքում էլ Երկրի ջերմությունն
աստիճանաբար բարձրանում է (հազարավոր և
միլիոնավոր տարիներ առաջ հակառակն է եղել, և
Երկրի վրա սկսվել է սառցապատումը): 20–րդ
դարում օդի ջերմության բարձրացումը 10–ով
առաջ է բերել, օրինակ, համաշխարհային ջրային հաշվեկշռի խախտում: Տաքացումը
հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և
ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրցամաքների վրա:
Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային
տարածքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության
բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը: Ջրի
համաշխարհային հաշվեկշռի նման փոփոխությունը պատճառ է Համաշխարհային
օվկիանոսի մակարդակի բարձրացմանը տարեկան միջին հաշվով 1,5 մմ–ով (մյուս
հետևանքների մասին փորձե՛ք պարզել դասընկերների հետ): Աշխարհագրական
թաղանթի ամբողջականության ճիշտ գնահատումն ունի գործնական կարևոր
նշանակություն: Աշխարհագրական թաղանթի միասնականության օրենքը մեզ հուշում է,
որ ցանկացած տարածքում մարդու կողմից արտադրական գործունեություն ծավալելուց
առաջ անհրաժեշտ է նախապես, ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել դրա
աշխարհագրական իրադրությունը, պարզել բազադրիչների միջև գոյություն ունեցող
պատճառահետևանքային կապերը, որից հետո միայն կատարել համապատասխան
քայլեր: Եվ եթե հաշվի չառնվեն բնության մեջ եղած այդ նուրբ կապերը, ապա դա կարող է
ունենալ բնությունն աղքատացնող անդառնալի հետևանքներ:
Աշխարհագրական թաղանթի ամբողջականության օրենքի գործնական նշանակությունն
առանձնապես մեծացել է մեր օրերում, երբ գնալով ընդարձակվում, լայնանում և
խորանում է մարդու ներգործությունը բնության վրա: Գիտատեխնիկական առաջընթացի
մեր ժամանակաշրջանում առանց աշխարհագրական թաղանթի ամբողջականության,
նրա բաղադրամասերի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերի
մասին հստակ պատկերացումների հնարավոր չէ բնության զարգացումը տանել ցանկալի
հունով: Եվ եթե առանց այդ ամենը իմանալու է մարդը ծավալում իր տնտեսական
գործունեությունն աշխարհագրական թաղանթում, ապա նշանավոր աշխարհագրագետ
Դ. Լ. Արմանդի դիպուկ բնորոշմամբ. «Անտեղյակ մարդկանց ներխուժումը բնության
պատճառական նուրբ կապերի ոլորտի մեջ նման կլինի իշամեղուների ներխուժմանը
սարդոստայնի մեջ»:
4. Ի՞նչ է ռիթմիկությունը: Որո՞նք են ռիթմիկության տեսակները:
Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը
ժամանակի մեջ: Նման երևույթի ամեն մի կրկնություն արտաքնապես է միայն նման, իսկ
իրականում այն էությամբ զգալիորեն տարբերվում է իր նախորդից: Առանց այդպիսի
փոփոխության զարգացում հնարավոր չէ: Ռիթմիկությունը հատուկ է թաղանթը կազմող
բոլոր բաղադրամասերին: Ռիթմիկություն ունեն քարոլորտումսեյսմիկ երևույթները, հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող գործընթացները
ջերմաստիճանի, տեղումների, ճնշման փոփոխությունները,
ջրոլորտումջրատարողությունը և լճերի մակարդակի տատանումները, սառցադաշտերի ընդարձակումը և նահանջը, կենսոլորտում
բույսերի և կենդանիների աճն ու
զարգացումը:
Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակպարբերական (կանոնավոր) և ցիկլային (փոփոխական): Պարբերական ռիթմերը կրկնվում են որոշակի ժամանակամիջոցից հետո: Այդպիսինն են, օրինակ, իր առանցքի շուրջը կամ Արեգակի շուրջը Երկրի պտույտի հետ կապված ռիթմիկ երևույթները: Ցիկլային ռիթմերը, փոփոխական են, որոշակի պարբերություն չունեն: Դրանցից են կլիմայական փոփոխությունները, սառցապատումները: Ցիկլային ռիթմերն ունեն տևողության միջինացված արժեք: Օրինակ՝ Արեգակի ակտիվության ցիկլերի միջին տևողությունը 11 տարի է, բայց դրանց միջև ընկած ժամանակահատվածը կարող է տևել 1–14 տարի: Ըստ տևողության՝ տարբերում են օրական, տարեկան, ներդարավոր (մի քանի տարուց մինչև տասնամյակներ), գերդարավոր (չափում են հազարամյակներով, տասնյակ և հարյուրավոր հազարամյակներով), երկրաբանական (կրկնվում են միլիոնավոր տարիներ հետո) ռիթմեր: Օրական ռիթմերն աշխարհագրական թաղանթում երևույթների փոփոխություններն են, որոնք կապված են գիշերվա և ցերեկվա հերթափոխության հետ: Տարեկան ռիթմերը աշխարհագրական թաղանթում արտահայտվում են տարվա եղանակներից կախված՝ լանդշաֆտներում դիտվող փոփոխությունների կանոնավոր կրկնությամբ: Ներդարավոր ռիթմերից առավել լավ ուսումնասիրված են 11 և 20–50 տարին մեկ կրկնվող ռիթմերը: Սրանցից 11 տարվա տևողություն ունեն արևաերկրաֆիզիկական ծագման ռիթմերը, որոնք պայմանավորված են Արեգակի ակտիվության տատանումներով: 30–35 տարվա ընթացքում խոնավ և զով տարիների շարքը փոխվում է տաք և չոր տարիների շարքի: 20–50 տարի պարբերությամբ ռիթմերը գոյություն ունեն նաև գետերի ու լճերի ջրապարունակության, լեռնային սառցադաշտերի հնէաշխարհագրական ռեժիմում: Գերդարավոր ռիթմերից առանձնապես լավ արտահայտված են 1800–1900 տարի տևողությամբ կլիմայական ռիթմերը: Այդպիսի ռիթմերի ծագման պատճառը, գոյություն ունեցող տեսակետների համաձայն, Երկիր– Արեգակ–Լուսին համակարգում մարմինների փոխդասավորության բնույթն է: Այսպես, եթե այդ երեք մարմինները գտնվում են նույն հարթության մեջ և նույն ուղղության վրա, ընդ որում՝ Երկիրն այդ ժամանակ գտնվում է արևամոտ կետում, իսկ Լուսինը
Արեգակի
և Երկրի միջև, ապա նման իրավիճակում Երկրի ամբողջ զանգվածում կուժեղանա
մակընթացությունը, որն առավել մեծ չափերով կարտահայտվի օվկիանոսների խոր ջրերի
վեր բարձրացմամբ, որը և կառաջացնի խոնավ, մեղմ ու զով կլիմայական իրադրություն:
Կլիմայական պայմանների նման ռիթմիկ տատանումներն, անշուշտ, իրենց
ազդեցությունն են ունենում աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրամասերի վրա:
2․ Աշխարհագարական թաղանթի հիմնական հատկանիշները։
1․ Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից:
աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց
առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր
շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի
աշխարհագրական տիպը): Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական
գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային,
արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային:
Անուններով և աշխարհագրական տեղաբաշխմամբ դրանք համընկնում են կլիմայական
գոտիների հետ, ինչը միանգամայն օրինաչափ է: Հասարակածային, արևադարձային,
բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ «մերձ»
նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և
մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային
զանգվածները:
2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:
Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են
տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկած տարածքից,
ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության
փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային
գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ),
իսկ բարեխառն գոտում, որն ամենաանհամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն
անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների,
կիսաանապատների և անապատների): Հարթավայրային շրջաններում սովորաբար
զոնաները տարածվում են արևմուտքից արևելք և ճիշտ են արտացոլում
օրինաչափության էությունը: Բայց աշխարհագրական համալիր պայմաններից կախված առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթից
տարածվելով միջօրեականների
ուղղությամբ (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում): Աշխարհագրական թաղանթի
զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների
դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին
ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես
կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային
համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն: Այդ բոլոր
երևույթներն անընդհատ փոխում են ջրի և ցամաքի բաշխվածությունը, նրա ներքին
կառուցվածքը` համապատասխան փոփոխություններ մտցնելով նաև բնատեսքերի
(լանդշաֆտ) մեջ: Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր
տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը:
3. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:
Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության,
կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման
հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր
երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր
աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799–1804 թթ.
ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ
ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը
լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ
հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական
գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները
հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում
պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի
առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի
դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում
առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը
հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց
գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց
գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում
գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային
անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ
անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային,
բարձրլեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները:
Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից:
Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է
նրա գոտիների կազմը (
Հաշվի առնելով ստեղծված համաճարակային իրավիճակը, փորձեք ուսումնասիրել,այն երկրները որտեղ որ տարածված է կորոնավիրուսը։
- Նշել ուրվագծային քարտեզի վրա կորոնավիրուսի տարածման շրջանները:
- Ուսումնասիրել յուրաքանչյուր երկրում իրականացված միջոցառումները։
