Design a site like this with WordPress.com
Get started

Առցանց ուսուցում,Հայոց պատմություն,մարտի 3-ի հանձնարարություններ

<<Ազատագրական զինված պայքարը Արցախում XVIII դարում (1722-1731 թթ)>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազատագրական զինված պայքարը Արցախում XVIII դարում (1722-1731 թթ)>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչպիսի պատճառներով էր Պարսկաստանը 1722 թվականին թուլացել։

    18 դարի առաջին երկու տասնամյաներին Պարսկաստանում դրությունը շարունակվում էր վատանալ:Պարսկաստանի դեմ առավել մեծ ուժով գործում էին աֆղանները ովքեր 1722 թ.ին գրավվեցին Պարսկաստանի մայրաքաղաքը:
  • Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը թուլացած Պարսկաստանի դեմ։

    Ռուսասանը առիթը բաց չթողելով գրավվեց Կասպից ծովի մի շարք տարածքներ:Պետրոս 1ինը Վրաստանի թագավոր Վախթանգ 6ին առաջարկում է միանալ և պայքարել Պարսկաստանի դեմ:Վարում է խորամանկ քաղաքականություն, Պարսկաստանին արշավանքից պաշտպանելու պատրվակով 1722թ.ին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս:
  • Որտե՞ղ էին հանդիպել հայ-վրացական զինված ուժերը և ինչու՞ չստացվեց միացյալ ուժերով զինված ապստամբությունը։

    Հայ վրացական զինված ուժերը հանդիպում են Գանձակի մոտակա Չոլակ վայրում:Այն չստացվեց որովհետև 1722թ.ի աշնանը լուր է գալիս ռուսներից,որ Դերբենտից նրանք նահանջում են և արշավանքը հետաձքում են,Վրացական և Հայկանան ուժերը վերադառնում են հայրենի տներ:
  • Քանի՞ պաշտպանական հենակետային ամրոցներ (սղնախներ) կային Արցախում։ Նշե՛ք դրանց անվանումները։

    Արցախում կազմակերպված հենակետային ամրոցներն` սղնախներից հայտնի էին Գյուլիստանի,Ավետարանոցի,Շուշիի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները; 1722թ.ի վերջին Արցախն ամբողջությամբ ազատագրվում է պարսկական տիրապետությունից:
  • Ըստ 1724 թվականի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի, ինչպե՞ս էր տարածաշրջանը բաժանվելու այս երկու երկրների ազդեցության գոտիների։

    1722թ.ի հունիսի 12ին Պոլսում կնքվում է պաըմանագիր ,ըստ դրա Ռուսաստանին անցնում է Մերձկասպյան շրջանները,իսկ Թուրքերին է անցնում Շամախիից արևմուտք ընկած տարածքները:
  • 1724 թվականի Երևանի պաշարումը ինչպե՞ս ավարտվեց (նկարագրե՛ք կարճ)

    Թուրքական բանակը 1724թ.ի հունիսի 7-ին պաշարում են Երևանը,Երևանը վերածվում է ռազմական ճամբարի:Ունեինք նաև ջոկատներ,ամեն ջոկատ ուներ իր տեղամաս ու հրամանատարը:Հակառակորդի գրոհները հաջողությունների չեն հասնում:Պաշտպանությունը տևում է 3 ամիս:Պաշարները վերջանալու պատճառով սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը հանձնվեց:Երևանի հերոսական պաշտպանությունը մի որոշ ժամանակով կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Արցախ և Սյունիք:
  • 1725 թվականին ինչպե՞ս ավարտվեց դեպի Արցախի Վարանդա գավառ թուրքերի արշավանքը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։

    1725թ.ի մարտին թուրքական 3 զորամաս մտան Արցախի Վարանդա գավառ:Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով սպանեցին:Թուրքական 2 փաշաներ սպանվեցին,3րդը գերի վերցվեց:Հյերը հաղթանակ տարան և այդ ամենից հետո բարձրացավ նրանց մարտական ոգին:
  • Ինչպե՞ս ավարտվեց թուրքերի կողմից 1726 թվականին Շուշիի գրավման փորձը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրեց օսմանյան բանակը այս գրոհից հետո։

    1726թ.ին Շուշին գրավվելու փորձ արվեց Թուրքերի կողմից,սակայն Հայերը աննկուն դիմադրություն ցուցաբերեցին և ութօրյա մարտերից հետո նրանք կորցնում են 800 զինվոր ր վերադառնում են Գանձակ:Կրած պարտություններից հետո թուրքերն ընտրում են անակնկալ հարձակումների մարտավարություն:
  • 1728 թվականին ինչպիսի՞ պատճառներով առավելությունն անցավ թուրքերի կողմը։

    Քանի որ հայ զինական ուժերը Ռուսաստանից օգնություն չստանալով հուսախափ է լինում և այդ պատճառով էլ առավելությունն անցնում է թշնամու: Այդ իրավիճակից դուրս գալու նպատակով և արյունահեղությունը կանխելու նպատակով փորձում են բանակցել թուրքերի հետ:
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ արդյունք կունենար ազատագրական զինված պայքարը Արցախում, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր օգնությունը ցուցաբերելուց։

    Ռուսաստանի օգնությունը ստանալու դեպքում հայերը մեծ ոգեշնչմամբ կպայքարեին, հայերը իրենց հույսը դրած Ռուսաստանի վրա ամեն զինված պայքարի ժամանակ հուսախափ էին լինում: Ամեն դեպքում թիկունք ունենալով հայերը շատ ավելի հաջողությունների կարող էին հասնել…
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հասցեին Hasan-Jalal_coat_of_arms

Հասան-Ջալալյանների զինանշան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: