Design a site like this with WordPress.com
Get started

Էվոլյուցիա

Էվոլյուցիա, կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում ժառանգական հատկանիշների փոփոխությունը։ Էվոլյուցիոն գործընթացի արդյունքում կյանքի կազմավորման բոլոր մակարդակներում՝ տեսակներից, անհատական օրգանիզմներից մինչև մոլեկուլներ առաջանում է կենսաբազմազանություն։

Կյանքի էվոլյուցիոն պատմության ընթացքում նոր տեսակների առաջացման շարունակական գործընթացը՝ տեսակառաջացումը, տեսակների ներսում ընթացող փոփոխությունները՝ անագենեզը և տեսակների ոչնչացումը նկարագրվել են ձևաբանական և կենսաքիմիական հատկանիշների ընդհանուր գծերի, այդ թվում՝ ԴՆԹ֊ի հաջորդականությունների միջոցով։ Այս ընդհանուր հատկանիշները ավելի շատ են և նման՝ ավելի մոտիկ ընդհանուր նախնի ունեցող օրգանիզմների մոտ, որը թույլ է տալիս կենդանի և ոչնչացած օրգանիզմների՝ էվլոյուցիոն փոխհարաբերությունների՝ ֆիլոգենետիկայի ուսումնասիրությամբ կառուցել «կյանքի ծառը»։ Բրածո մնացորդները ներառում են վաղ կենսածին գրաֆիտից, միկրոբային խսիրի մնացորդներից մինչև բրածոյացված բազմաբջիջ օրգանիզմները։ Կենսաբազմազանությունը ձևավորվել է տեսակառաջացման և ոչնչացման արդյունքում։

19-րդ դարի կեսին Չարլզ Դարվինը սահմանեց բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիոն տեսությունը, որը տպագրեց «Տեսակների ծագումը» (1859) գրքում։ Բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիան ապացուցվում է նրանով, որ ստեղծվում են ավելի շատ սերունդներ, քան կարող են գոյատևել ինչպես նաև՝ 1) տեսակները միմյանցից տարբերվում են ձևաբանական, ֆիզիոլոգիական և վարքային հատկանիշներով (ֆենոտիպային փոփոխականություն), 2) տարբեր հատկանիշներ ապահովում են գոյատևման և վերարտադրման տարբեր հաճախականություն (տարբերակող հարմարողականություն), 3) հատկանիշները կարող են ժառանգվել մի սերնդից մյուսը (հարմարողականության ժառանգում): Այսպիսով, պոպուլյացիայի հաջորդող սերունդները, որոնք փոխարինում են ծնողական ձևերին այն կենսաֆիզիկական միջավայրում, որտեղ տեղի է ունենում բնական ընտրությունը, ավելի հարմարված են լինում և ավելի լավ են գոյատևում և բազմանում։

Այց Դիջիթեյն ընկերությունը

Արշավ դեպի Դիջիթեյն ընկերություն շատ հետաքրքիր անցավ: Նրանք մեզ դիմավորեցին քաղցրավենիքով։ Ճիշտ է ես հասա մի փոքր ուշացումով, բայց անցավ շատ հետաքրքիր։ Շատ տպավորված եմ։ Հնարավոր է որ ես ապագայում այնտեղ սովորեմ։ Այնտեղ տեսա Նիկոլ Փաշինյանի աղջկան, ով մեզ բացատրեց Դիջիթեյնի մասին ու ներկայացրեց այն շենքը որը մոտակա ժամանակներում պատրաստ է լինելու։

24 — 28 февраля

Глаголы движения:


Глаголы движения.
А. Чехов «Нищий».
Проверьте, знаете ли вы такие словосочетания: вести за руку (за руки), под руки (под руку). Закончите предложения.
1. Женщина вела ребенка … . 2. Мать вела дочь … . 3. Мужчина вел
девушку … . 4. Медсестра ведет больного … . 5. Сын вел старую мать … .

Упражнение . Вместо точек вставьте переходные глаголы
движения в нужной форме. Следите за употреблением видов глаголов.
Нести – носить
1. Мальчик … книги в библиотеку. 2. По утрам мать … ребѐнка в детский
сад. 3. Мать купила сыну новый костюм и сказала, чтобы он … его аккуратно.
4. По дороге на вокзал я встретил человека, который … тяжѐлую сумку. 5.
Ученики часто … цветы своей учительнице. 7. Мама, пожалуйста, … скорее
обед, мы очень голодны.
Везти – возить
1. На этой машине всегда … рабочих на стройку. 2. Я спросил у шофѐра:
«Что вы … ?» 3. Каждый день эта машина … почту в город. 4. Когда Махмуд возвращался из России домой, он … подарки своим родным. 5. Почтальон …
письма, газеты, журналы. 6. Сегодня он … особенно много писем.
Вести – водить
1. Отец идѐт на работу и … маленького сына в детский сад. 2. Машинист
… поезд. 3. Когда мы ехали в горы, водитель умело … машину. 4. Старший брат
очень любит музыку и каждую субботу … младшего брата в оперу или на
концерт. 5. У вас есть собака? Вы еѐ … по утрам гулять? 6. Мне очень хочется
познакомиться с твоими друзьями. … меня к ним! 7. Я всегда … машину
осторожно.



Упражнение . Вместо точек вставьте нужный глагол с префиксами
по-, в-, вы- при-, у-. Следите за употреблением видов глаголов.
Нести – носить
1. Кто звонил? Это почтальон – … заказное письмо. 2. Малыш долго
плакал. Мать взяла его на руки и … к врачу. 3. Серѐжа, … , пожалуйста, ведро во
двор. 4. Когда Саша идѐт в библиотеку, он всегда … интересные книги.
5. Официант … грязную посуду и через несколько минут … нам ужин.
7. Помогите, пожалуйста, … чемоданы из коридора в комнату.
Везти – возить
1. Россия … свою продукцию в другие страны. 2. В наш магазин
ежедневно … свежие овощи и фрукты. 3. Я не … своих друзей в центр города, а решил показать им окрестности. 4. Когда я ехал учиться, я … из дому свой
любимые книги.

Вести – водить
1. Экскурсовод … нас по залам музея. 2. Петя, … , пожалуйста, собаку
погулять. 3. Отец просил … детей из комнаты, потому что они мешали ему
работать. 4. Каждый раз, когда она приходила ко мне, она … с собой свою
подругу. 5. Когда мы вышли из театра, было уже поздно и темно, и мой друг …
меня по каким-то незнакомым улицам к метро. 6. Кто … сегодня машину: ты
или я?
Упражнение . Вместо точек вставьте нужный глагол с префиксами
до-, под-, от- , пере-, за-, про-. Следите за употреблением видов глаголов.
Нести – носить
1. Носильщик … чемодан до такси. 2. … Машу к окну, пусть она
посмотрит фейерверк. 3. Сегодня же … эти книги в библиотеку. 4. Нужно …
пианино из детской комнаты в столовую. 5. Когда мы пришли поздравить друга,
он … нам бокалы с шампанским, и мы выпили за его успехи. 6. Я шѐл мимо
твоего дома и решил … тебе тетради. 7. Бабушка попросила внучку … еѐ сумку
домой. 8. В общежитие нельзя … спиртные напитки.
Везти – возить
1. Шофёр … нас до метро и сказал, что у него кончился бензин. 2. Эта
моторная лодка … нас на другой берег реки. 3. Багаж уже … и сдали в камеру
хранения. 5. Вы … своих детей в лагерь? Да, всегда мы их возили в лагерь, но в
этом году … на море. 6. Пассажирские самолёты ежедневно … сотни
пассажиров в разные концы страны. 7. Каждый пассажир имеет право … на
самолёте бесплатно 20 килограммов багажа. 8. Мой друг ежедневно на своей
машине … меня на работу.
Вести – водить
1. На стадионе мой друг … меня к своим товарищам по команде и
познакомил нас. 2. Если хотите, я … вас до дома. 3. Каждый день мать … детей в
детский сад. 4. Девушка … слепого человека через дорогу. 5. Хозяин дома … нас
в столовую и попросил немного подождать. 6. Каждый день по дороге на работу
она … детей в школу.

Тестовые задания

б) Вставьте глаголы движения и объясните их употребление
Глаголы: идти, бегать, ходить, бежать, ехать, ездить, плыть, плавать.
Я очень люблю … в деревню к дяде. Каждый год я жду с нетерпением
каникул и в начале июля … к дяде. По утрам я встаю рано и … во двор делать гимнастику, а потом … на речку купаться. Я хорошо … . Обычно я … на другой берег и там отдыхаю. Отдохнув, я … обратно. Вечером мы … в лес.
Выберите нужный глагол из указанных в скобках и употребите в следующих предложениях.
1. Самир идет в школу. В руках он … (везти, нести) портфель. 2. Девочка
идет в школу и за руку … (вести, нести) брата – первоклассника. 3. Учитель
рисования часто … (водить, носить) свой класс в музей. 4. Эта машина …
(водить, возить) почту по городу. 5. Почтальон … (водить, носить) почту по
утрам.

Прочитайте текст. Вставьте нужные глаголы движений, дописывая нужную приставку, где это необходимо.
Любопытную картину наблюдал я однажды в джунглях Центральной
Африки, куда мы (ехать – ездить) для охоты на диких слонов. Наша машина
(ехать – ездить) по узкой лесной дороге. Справа и слева стоял густой
тропический лес. Вдруг нам пересекла путь стая шимпанзе. Одна за другой
обезьяны (бежать – бегать) через дорогу и торопливо (идти – ходить) в чащу. Я
приказал шоферу остановить машину и подождать, пока обезьяны (идти –
ходить). Старый вожак внимательно следил за передвижением. Иногда нам даже
казалось, что он каким-то своим «способом» считает обезьян. Последней на
дорогу (бежать – бегать) маленькая обезьянка. Она уже (идти – ходить) половину
дороги, как вдруг старый вожак (бежать – бегать) к ней и принялся что-то
кричать ей. Он заставил обезьянку вернуться обратно в чащу. Через минуту
обезьяна (идти – ходить) снова. На этот раз она была не одна: за ее шею
держался шимпанзе-ребенок. Прижимая к себе ребенка, счастливая молодая мать
исчезла в густой зелени тропического леса. Теперь все было в порядке: все
обезьяны (идти – ходить) через дорогу.

Домашняя работа

Прочитайте рассказ «Разговор человека с собакой».

Առաջադրանք հայոց լեզվից

Առաջադրանք 1
1.Կետերի
 փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:
… ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար …: (վախենալ — ինչի՞ց)
Թեյը … թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են …: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա … առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր … մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)

  1. Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
    Այդ նամակը … նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
    Ամբողջ երեկո … հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
    Այդ տունը … սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
    Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ …: (կառուցել — ինչի՞ց)
    Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը …: (լսել — ինչի՞ց)
    Իրիկնապահին տուն … մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
    Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ …: (դառնալ — ինչի՞ց)
    Վրա-վրա … նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
    … միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

  3. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

Առաջադրանք  21.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:Յոթ գլխով, ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:Նկուն, պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:

Քառյակներ

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

Կարդում ենք արևմտահայերեն

Մատթէոս Զարիֆեան

Կարեկցութիւն

Պզտիկ աղջիկ մ ‘ինծի կ’ըսէ
Որ զիս խենթի պէս կը սիրէ.
Պզտիկ աղջիկ մը զիս սիրէ՜…

Գիշերն անհուն իմ աչքերուն
Երեւի դեռ նա չէ՜ տեսեր.
Պզտիկ աղջիկ մ ’ինծի տայ սէ՜ր…

Երեւի դեռ նա չէ՜ նայեր
Հոգւոյս խաւար անդունդն ի վար.
Պզտիկ աղջիկ մ’ինձ սիրահար…

Եթէ լսէր թէ ո՛չ մէկ սէր
Այդ անդունդին մէջ կը շնչէր՝
Հէք պզտիկը չէր հառաչեր…

Ուստի եղբօր մը պէս ըսի
Որ լուսնին տակ մարդ կը մսի.Գնա՛, գնա՛ ննջէ՛ ըսի.

Յետոյ գացի՝ հեռո՜ւն լացի…

Ան չէ՜.

Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜…

Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր…

Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու…

Կսիրեմ

Կսիրեմ իրեն
Գիշե՜ր նայվածքին
Տաղերը մեկին․․․

Կսիրեմ իրեն
Անդո՜ւնդ մազերուն
Նվագն օրորուն․․․

Կսիրեմ իրեն
Ծոծրակը ձյունե,
Որ երա՜զ մըն է․․․

Ու շա՛տ կսիրեմ
Իրիկնամուտին՝
Համբույր մ’իր ճակտին․․․

Բայց ամենեն շատ
Կսիրեմ իրեն
Արցունքն հոգիեն․․․

Անվերնագիր

Այս

իրիկուննայվածքսճառագայթիմըանբծությունըունի, իմսիրականս.
Հիվանդլուսնիգիշերներըչունինայնքանանդորրություն, որքանհոգիս՝այսիրիկուն…
Ի՜նչերգերկ’իմանամհեռու, հեռուծովերե…
Եվի՜նչսերերկ’երազեմ, գլուխսայսքարին…
Ահ, սիրականս, եթեգայիրայսիրիկուն, հավատա՛, ասադկ’բլլայիես...

Մղձավանջ

Այդ օրը ծովը այնքան թափանցիկ էր որ մտածել կ’ուտար անդորր հոգիներու…
Ի՜նչ քաղցր պետք է ըլլա անդորրությունը հոգվույն, ուր զղջումի մը ստվերը չէ ինկած երբեք, և որ կը լողա եթերեն իջնող լույսերուն մեջը։
Այն որ այդ տեսակ հոգի մը անի՝ Հրեշտակ կ’անվանվի…
Այդ օրը՝ վշտալի հոգիներ ունեինք, ծանր թևերով կը հնչեր մեզ ստվերը. կը ժպտեի այդ բեռան տակ, որովհետև կը սիրեմ նաև տարօրինակ տառապանքը ստվերին։ Բայց կը մեղքնայի որ այնքան տժգույն էր սիրականս…

Երբ վայրի բլուրեն իջանք ու հասանք ծովափ, ան ձեռքը դրավ ուսիս ու պաղատեցավ որ ազատեմ զինքը այդ տրտմութենեն․․․ Ըսավ՝
— Կը սառեցնե՜ հոգիս…
Փայփայեցի այդ պզտիկ ձեռքը և պատասխանեցի՝
— Դիտե՛նք թե ինչպես կը քնանա ծովը…

Վերելք

Հասա՜, հասա՜, հոգիիս հետ,
Ոսկի դուռներն անհունին.
Մտածումներըս կը տժգունին,
Կ’ըլլան հույզե՛րս իսկ անհետ…

Այս ի՛նչ գիշեր է տարորեն․․․
Այս ի՛նչ երկինք ու աստղեր․․․
Կարծես մարմինս եմ ալ թաղեր
Ու կը փախչի՛մ ղաշտերեն․․․

Կը ծընրադրե՛մ քեզի, ո՜վ Սեր,
Դո՛ւն բերիր զիս մինչև հոս.
Առաջ անդո՜ւնդըն էր ու քաոս.
Հիմա աստղե՜ր ու աստղե՜ր․․․

Մյուս բանաստեղծությունները

 Քո ընտրությամբ որևէ բանաստեղծություն  դարձրու արևելահայերեն:

Ազգայնականություն, նացիոնալիզմ

Ազգայնականություննացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

«Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։

Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։

ՔՐՈՄՈՍՈՄՆԵՐ

Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից՝ հունարեն նեմա-թել, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։

Էլեկտրոնային մանրադիտակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր քրոմանեմա կազմված է քրոմոսոմում զույգերով դասավորված միկրոֆիբրիլների խրձից։ Վերջիններում ամփոփված են ԴՆԹ-ի մոլեկուլի զույգ շղթաները, որոնք, սպիտակուցի հետ միացած, կազմում են դեզոքսինուկլեոպրոտեիդներ։

Картинки по запросу "քրոմոսոմ"

ՄԻՏՈԶ

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
— Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
— Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
— Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:
— Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
— Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ: