Design a site like this with WordPress.com
Get started

Ռասիզմ

Ռասիզմ, մի ռասայի նկատմամբ մյուսի գերակայության հավատ, որը հաճախ հանգեցնում է մարդկանց հանդեպ խտրականության՝ պայմանավորված ռասայով կամ էթնիկ խմբով։ Ռասիզմ տերմինը միայն մեկ իմաստ չի արտահայտում։

Ռասիզմի գաղափարախոսության հիմքում հաճախ ընկած է այն միտքը, որ մարդիկ կարող են բաժանվել որոշակի խմբերի՝ կախված իրենց սոցիալական վարքագծից և իրենց բնածին հնարավորություններից, և պետք է նրանց բաժանել ստորադաս և վերադաս խմբերի։ Ինստիտուցիոնալ ռասիզմի պատմական օրինակները ներառում են հոլոքոստը, ռասայական բաժանման համակարգը Հարավային Աֆրիկայում, ստրկությունը և սեգրեգացիան Միացյալ Նահանգներում, ստրկությունը Լատինական Ամերիկայում։ Ռասիզմը նաև շատ գաղութային նահանգներում և կայսրություններում հասարակական կազմակերպությունների անբաժան մասն էր։

Մինչդեռ ռասա կամ էթնիկություն հասկացությունները ժամանակակից հասարակական գիտություններում դիտվում են որպես տարբեր, երկու տերմիններն էլ ունեն հավասարարժեքության երկար պատմություն և օգտագործվել են նույն իմաստով ժողովրդի շրջանում և հին հասարակական գիտությունների գրականություններում։ «Էթնիկությունը» հաճախ օգտագործվում է «ռասա» տերմինին մոտ իմաստով` մարդկանց խմբերի առանձնացում՝ կապված խմբի համար էական կամ բնածին որակներով (օրինակ՝ միասնական նախասիրություն կամ ընդհանուր վարքագիծ)։ Հետևաբար, ռասիզմ կամ ռասայական խտրականություն հասկացությունները հաճախ օգտագործվում են նկարագրելու համար խտրականությունը էթնիկական կամ մշակութային հիմքերով։ Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության մասին կոնվենցիայի՝ չկա տարբերություն ռասայական և էթնիկական խտրականությունների միջև։ Նույն կոնվենցիան հետագայում եզրակացնում է, որ ռասայական տարբերությունների վրա հիմնված գերակայությունը գիտականորեն կեղծ է, բարոյապես դատապարտելի, անարդար և հասարակության համար վտանգավոր։ Այն նաև հայտարարեց, որ տեսականորեն կամ գործնականորեն չկա արդարացում ռասայական խտրականության ցանկացած տեսակին։

Ռասիստական գաղափարախոսությունը կարող է դրսևորվել հասարակական կյանքի տարբեր իրավիճակներում։ Ռասիզմը կարող է լինել սոցիալական գործընթացներում, քաղաքական համակարգերում, որոնք խթանում են նախապաշարմունքների արտահայտումը կամ հակակրանքը խտրական գործերում և օրենքներում։ Դրա հետ կապված սոցիալական գործընթացների շարքը կարող է ներառել նատիվիզմը, այլատյացությունը, սեգրեգացիան, հիերարխիան, ազգային գերակայությունը և նմանօրինակ ալ սոցիալական երևույթներ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: