Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանք հայոց լեզվից,

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք(կ) ,տանկ(ձ),(մ)սանր,  (կ)մարագ, (կ)նոր, (ս)բարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –Իրար հաճելի վարմունք ունենալ, մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել:
Հազար մաղով անցկացրած –
Հիվանդի համար ջուր բերող –
Գլխին կրակ թափել –
Կանաչ-կարմիրը կապել –
Կոպեկի համար մեռած –
Ուրիշի բնում ձու ածել –
Ոտքի կոխան դարձնել –
Փուշը մատից հանել –
Գրքի մի երեսը կարդալ —
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շին-ու, կար-ազանց,  առ-ջ,  բար-րություն, անջր-ի,  տա-տակ, բացօ-յա, անդո-ություն,  անդրավարտի-,սիգապան-,  խոր-ուբոր-,  կմա-ք,  կ-կտուր,  ճեպ-նթաց, դ-խոյական:
5.Կազմեցե’ք   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.:

Խուլ                    խոտհարք

սեզ                     հանդակ

մասնիկ              դիմակահանդես

խոժոռ                երաշտահավ

մրջյուն               անտանելի

բեռ                     արծվաբույն

6.Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմեցե’ք  6  նախածանցավոր   բառ:

Ենթ         անկյունագիծ

նախ       շրջադարձ

հար        գլխագին

արտ       տևողություն

վեր         մշտավառ

առ          սահմանապահ

7.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք  6 վերջածանցավոր բառ:                  .

Ցանցաթաղանթ       ուք

խաչագող                  ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ույթ

8.Տրված  զույգ  բառերից  ընտրեցե’ք  մեկական  արմատ  և  կազմեցե’ք   մեկական  բարդ  բառ:

Խոհական —  այլատարր

զմայլելի  —  մեծահոգի

որակազրկում — բարձրաբերձ

դրամապանակ – հիմնավոր

արշավախումբ —  հաղթական

պատվարժան – ինքնամեծար

9.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր,  նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ,  նոխազ

10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ,

11.Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
——      նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   ——   պարտեզում,      ——      անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող——    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի   ——   գյուղի  ——   ու այգիները,  ——   ելնող   ——  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   ——   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   —-   ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց    ——  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   ——   :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: