Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:
Գետը ազատվում է անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում ընթանում է հովտով:
Կեսգիշերին հոլիկում զարթնում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով նայում է հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով հարձակվում է , և թվում է, թե գետն է սպառնագին հարձակվում է մեր կացարանի վրա: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա վախեցնում է . հանկարծ խլի հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ նկատվում են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ քնում են : Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ թեքելով, խուլ ձայնով քարերն է տեղափոխում է ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է սփռում չորս կողմը: Խավարի մեջ նկատվում են արծաթազօծ լեռնագագաթները:
Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:
Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին:
Այդ խիզախ զինվորը սիրվում էր բոլորի կողմից։
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Լռությունը հանկարծ ընդհատվեց մի հուժկու ձայնից։
Բացումն անընդհատ հետաձգում են:
Բացումն անընդհատ հետաձգվում է։
Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Սաղարթները շարժվում էին մեղմ քամուց։
Բարբարոսի թուրն ու նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:
Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրից ու սրից։
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:
Գեղամա ծովակի ափը ծածկվեց զորքերի բազմությունից։
Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:
Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Նրա ազնվազարմ նայվածքը հմայում է բոլորին։
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ են շարվել:
Առավոտվա ցողը նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ է շարել։
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Ձյունի ծանրությունը թեքել է փայտե հեռագրասյունը։
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Պոետները գրեթե չեն գովերգել այդ կենդանուն`ուղտին։
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Ինչ որ թռչունի կռնչյուն խախտեց գիշերվա անդունդը։
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:
Հարևանի քար անտարբերությունը վրդովվեց ծերունուն։