Մատթէոս Զարիֆեան
Կարեկցութիւն
Պզտիկ աղջիկ մ ‘ինծի կ’ըսէ
Որ զիս խենթի պէս կը սիրէ.
Պզտիկ աղջիկ մը զիս սիրէ՜…
Գիշերն անհուն իմ աչքերուն
Երեւի դեռ նա չէ՜ տեսեր.
Պզտիկ աղջիկ մ ’ինծի տայ սէ՜ր…
Երեւի դեռ նա չէ՜ նայեր
Հոգւոյս խաւար անդունդն ի վար.
Պզտիկ աղջիկ մ’ինձ սիրահար…
Եթէ լսէր թէ ո՛չ մէկ սէր
Այդ անդունդին մէջ կը շնչէր՝
Հէք պզտիկը չէր հառաչեր…
Ուստի եղբօր մը պէս ըսի
Որ լուսնին տակ մարդ կը մսի.Գնա՛, գնա՛ ննջէ՛ ըսի.
Յետոյ գացի՝ հեռո՜ւն լացի…
Ան չէ՜.
Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜…
Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր…
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու…
Կսիրեմ
Կսիրեմ իրեն
Գիշե՜ր նայվածքին
Տաղերը մեկին․․․
Կսիրեմ իրեն
Անդո՜ւնդ մազերուն
Նվագն օրորուն․․․
Կսիրեմ իրեն
Ծոծրակը ձյունե,
Որ երա՜զ մըն է․․․
Ու շա՛տ կսիրեմ
Իրիկնամուտին՝
Համբույր մ’իր ճակտին․․․
Բայց ամենեն շատ
Կսիրեմ իրեն
Արցունքն հոգիեն․․․
Անվերնագիր
Այս
իրիկուննայվածքսճառագայթիմըանբծությունըունի, իմսիրականս.
Հիվանդլուսնիգիշերներըչունինայնքանանդորրություն, որքանհոգիս՝այսիրիկուն…
Ի՜նչերգերկ’իմանամհեռու, հեռուծովերե…
Եվի՜նչսերերկ’երազեմ, գլուխսայսքարին…
Ահ, սիրականս, եթեգայիրայսիրիկուն, հավատա՛, ասադկ’բլլայիես...
Մղձավանջ
Այդ օրը ծովը այնքան թափանցիկ էր որ մտածել կ’ուտար անդորր հոգիներու…
Ի՜նչ քաղցր պետք է ըլլա անդորրությունը հոգվույն, ուր զղջումի մը ստվերը չէ ինկած երբեք, և որ կը լողա եթերեն իջնող լույսերուն մեջը։
Այն որ այդ տեսակ հոգի մը անի՝ Հրեշտակ կ’անվանվի…
Այդ օրը՝ վշտալի հոգիներ ունեինք, ծանր թևերով կը հնչեր մեզ ստվերը. կը ժպտեի այդ բեռան տակ, որովհետև կը սիրեմ նաև տարօրինակ տառապանքը ստվերին։ Բայց կը մեղքնայի որ այնքան տժգույն էր սիրականս…
Երբ վայրի բլուրեն իջանք ու հասանք ծովափ, ան ձեռքը դրավ ուսիս ու պաղատեցավ որ ազատեմ զինքը այդ տրտմութենեն․․․ Ըսավ՝
— Կը սառեցնե՜ հոգիս…
Փայփայեցի այդ պզտիկ ձեռքը և պատասխանեցի՝
— Դիտե՛նք թե ինչպես կը քնանա ծովը…
Վերելք
Հասա՜, հասա՜, հոգիիս հետ,
Ոսկի դուռներն անհունին.
Մտածումներըս կը տժգունին,
Կ’ըլլան հույզե՛րս իսկ անհետ…
Այս ի՛նչ գիշեր է տարորեն․․․
Այս ի՛նչ երկինք ու աստղեր․․․
Կարծես մարմինս եմ ալ թաղեր
Ու կը փախչի՛մ ղաշտերեն․․․
Կը ծընրադրե՛մ քեզի, ո՜վ Սեր,
Դո՛ւն բերիր զիս մինչև հոս.
Առաջ անդո՜ւնդըն էր ու քաոս.
Հիմա աստղե՜ր ու աստղե՜ր․․․
Քո ընտրությամբ որևէ բանաստեղծություն դարձրու արևելահայերեն: