Design a site like this with WordPress.com
Get started

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պատկերներ Պետություն հարցումով

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.

  • ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
  • եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն և այլն.
  • փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ և այլն։

«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն (տե՛ս այդ մասին կառավարական ձևեր)։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: