ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՒԵՐԸ

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը: Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձևմիապետություն և հանրապետություն: Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում (ԱՄԷ, Մալազիա) սահմանվում են իշխելու ժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական (սահմանափակ): Բացարձակ միապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարման այդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում (Բութան, Բրունեյ, Օման, Կատար): Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիր իշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրա առջև: Սահմանադրական միապետությունը բնորոշ է քաղաքարթության շրջանին, մեր օրերին: Դրա օրինակ կարող են լինել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և այլն: Սահմանադրական միապետությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միապետի իշխանությունը սահմանփակվում է խորհրդարանի կողմից: Սահմանափակման աստիճանից էլ կաղվածառանձնացվում են խորհրդարանական և դուալիստական միապետություններ: Խորհրդարանական միապետություններում միապետի իշխանությունը սահմանափակվում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ոլորտում: Այստեղ «միապետը թագավորում է, բայց չի կառավարում», քանի որ օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիր իշխանությունըկառավարությանը: Կառավարությունը կազմավորվում է խորհրդարանի կողմից, հաշվետու և պատասխանտու է նրա առջև: Դուալիստական միապետություններում (ԱՄԷ, Հորդանան, Մալազիա և այլն) միապետի լիազորությունները սահմանփակվում են օրենսդրության ոլորտում, բայց գործադիր իշխանության ոլորտում բավական շատ են: Միապետը կազմավորում է կառավարությունը, որը հաշվետու և պատասխանատու է նրա առջև:
Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականերնախագահական, խորհրդարանական և խառը: Նախագահական հանրապետություններում (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում է արտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիր ապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում է ընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապեսվետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարման այպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններ է ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև: Խորհրդարանական հանրապետությունում (Իտալիա, Գերմանիա և այլն) գերակայում է խորհրդարանի իշխանությունը, որը կազմավորում է կառավարություն, նշանակում վարչապետին, հրապարակում օրենքներ, հաստատում բյուջեն և այլն; Հանրապետության նախագահը համաևվում է պետության գլուխը: Նա ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա լիազորություններն ավելի նեղ են, քան նախագահական հանրապետություններում: Նա հիմնական ունի ներկայացուցչական գործառույթներ: Հետևաբար, նախագահն իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանի կողմից կառավարությունը կազմավորվում է կուսակցական սկզբունքով այն կուսակցություններից, որոնք ընտրություններում հաղթել են և մեծամասնություն կազմել խորհրդարանում կամ նրա ստորին պալատում: Վարչապետի գլխավորությամբ կառավարությունն առաջնակարգ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում: Հետևաբար, իրականացվող կուրսի և իր գործունեության համար նա քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև: Խառը կամ կիսանախագահական հանրապետություններում (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան) կառավարման այս ձևը ուժեղ նախագահական իշխանությունը զուգակցում է կառավարության գործունեության վրա խորհրդարանի արդյունավետ հսկողությանը: Նախագահը համարվում է պետության, առանձին երկրներում նաև գործադիր իշխանության գլուխը, զինված ուժերի գերագույն գխավոր հրամանատարը: Նա իր հայեցողությամբ, բայց խորհրդարանի համաձայնությամբ կարող է նշանակել վարչապետին, վերջինիս առաջարկությամբ նշանակել և ազատել կառավարության անդամներին, որոշ դեպքերում արձակել խորհրդարանը և նշամակել նոր ընտրություններ: Կարող է նաև որոշել պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պետությունը ներկայացնել արտաքին հարաբերություններում և այլն: Հետևաբար, կառավարությունն իր գործունեության համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նախագահի առջև, իսկ այնուհետև պատասխանատու է նաև խորհրդարանի առջև: Պետբյուջեի հաստատմամբ խորհրդարնը հսկում է նախագահի կողմից կազմավորված կառավարության գործունեություը: Բացի դրանից կառավարությունը նորընտիր խորհրդարանի հավանությանն է ներկայցնում իր գործունեության ծրագիրը խորհրդարանում դնելով իր վստահության հարցը: Այսպիսով, խառը կամ կիսանախագահական հանրապետության գլխավոր առանձնահատկությունը կառավարության երկակի պատասխանատվությունն է նախագահի և խորհրդարանի առջև:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: