
1․ Նկարագրեք երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանքները։
2․ Ժամային գոտիների առանձնացումը ինչպե՞ս է կատարվում։
3․ Ինչպե՞ս է որոշվում երկու քաղաքների ժամային գոտիների տարբերությունը։
6․ Ստեղծել ուսումնական նյութ․
Թարգմանել տեսաֆիլմեր երկրի օրական և տարեկա պտույտի վերաբերյալ։
1.Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում մոտ 24 ժամում (23 ժամ 56
րոպե և 0,4 վրկ.): Շարժումը կատարվում է արևմուտքից արևելք ուղղությամբ, որի
հետևանքով մեզ թվում է, թե տիեզերական բոլոր մարմինները (Արեգակը, Լուսինը,
աստղերը) շարժվում են արևելքից դեպի արևմուտք:
2.Երկրագնդի՝ իր առանցքի շուրջը պտտվելու աշխարհագրական հետևանքներից է օրվա
տարբեր ժամերի հերթափոխը: Բնականաբար, օրվա միևնույն ժամը կարող է լինել միայն
միևնույն միջօրեականի ուղղությամբ գտնվող կետում: Մնացած բոլոր դեպքերում
երկրագնդի տարբեր կետերում օրվա միևնույն ժամը լինել չի կարող:
Ժամային գոտիների առանձնացումը կատարվել է հետևյալ կերպ. զրոյական
միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է
մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը:
Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտիֈ
3.Երկու քաղաքների ժամերի տարբերությունը որոշելու համար
անհրաժեշտ է իմանալ դրանց աշխարհագրական երկայնության տարբերությունը:
Օրինակ՝ Մոսկվան 2–րդ ժամային գոտում է (արլ. ե. 37°), իսկ Իրկուտսկը7–րդ (արլ. ե. 105°): Նրանց տարբերությունը 5 ժամ է (105°– 37°= = 68° : 15°= 4,5°: Քանի որ 4,5–ը 4–ից ավելի է, ուստի ընկնում է հաջորդ
5–րդ գոտու մեջ): Եթե Մոսկվայում ցերեկվա ժամը
12–ն է, ապա Իրկուտսկում կլինի ժամը 17–ը: Եթե տվյալ քաղաքը գտնվում է
մյուսից դեպի արևելք, ապա նրա ժամանակը կլինի նախորդից առաջ, հակառակ
դեպքում՝ հետ: Օրինակ՝ Երևանը զրոյական ժամային գոտուց գտնվում է 3 ժամային գոտի
դեպի արևելք, հետևաբար Երևանում ժամանակը 3 ժամով առաջ կլինի Լոնդոնից: