Design a site like this with WordPress.com
Get started

Январский флешмоб по русскому языку 9-12

Укажите фамилию, имя и электронную почту. *Школа *Старшая школаСредняя школаСеверная школаЮжная школаЗападная школаВосточная школаКласс *Фразеологизм “ Растекаться мыслью по древу” означает “вдаваться в ненужные подробности, отвлекаться от основной мысли, затрагивать разные, побочные, подобно ветвям дерева, темы и т. д.”Объясните, причем здесь мысль, как это связано с деревом?Слово “ огурец” заимствовано из греческого языка. Что оно означает и почему?Почти все слова русского языка, которые начинаются на букву “ а”, заимствованны, т.е пришли из других языков. Существительных русского происхождения на “ а” очень-очень мало, например, “авось”. Найдите еще одно слово на “а”.Польское слово uroda означает «красота», woń — «запах, аромат», zapominać — «забывать А что означают на русском слова славянских народов:ovoce — ?pozor — ?úžasný — ?Существительные собрание, совещание, форум имеют общий компонент в своих значениях. Все они обозначают совместное присутствие где-нибудь людей, чем-то объединённых. Однако каждое из данных существительных имеет специфику в значении и употреблении. В чем их отличие?

Գործ․իշխ․,օրենս․իշխ․,Դատ․իշխ․։

Գործադիր իշխանություն — գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է նաև կառավարության անդամներին:

Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները.

Տարածքային կառավարման նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Գյուղատնտեսության նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Կրթության և գիտության նախարարություն

Մշակույթի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Սփյուռքի նախարարություն

Տրանսպորտի և կապի նախարարություն

Քաղաքաշինության նախարարություն

Ֆինանսների նախարարություն:

Օրենսդիր իշխանություն — Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն  է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին:

Դատական իշխանություն — Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում են նաև տնտեսական, զինվորական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դատարաններ:

Աշխարհագրություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

Իրավունք

Իրավունքը հասարակական հարաբերությունների կանոնակարգման եղանակներից մեկն է: Իրավագիտության պատմության ողջ ընթացքում նշվում է, որ իրավունքի մասին խոսելիս պետք է խուսափել ունիվերսալ սահմանումներից: Ներկայիս գիտության մեջ ևս համընդհանուր ճանաչում ունեցող սահմանում գոյություն չունի:

Իրավունքի այս կամ այն սահմանումը կախված է այն իրավահասկացումից, որի վրա հիմնվում է այս կամ այն գիտնականը (այսինքն`   իր պատկերացումները իրավունքի մասին): Միևնույն ժամանակ իրավունքի սահմանումները տարբեր դպրոցների կողմից թույլ են տալիս ընդհանրական պատկերացում կազմել այդ հասկացության վերաբերյալ: Այդ պատճառով իրավական գիտության զարգացման համար հատկապես կարևոր է բազմակարծությունը, որին հաճախ դժվար է հասնել քաղաքական իշխանության հետ նրա ավանդական մտերմության պատճառով:

Որոշ սահմանումների համաձայն իրավունքը նույնացվում է իրավական համակարգի հետ (օբյեկտիվ իրավունք կամ ուղղակի օրենսդրություն): Ընդ որում իրավունքը որպես իրավունքի համակարգ արտահայտվում է իրավունքի ակունքներում, իսկ իր իրավական բնույթը որոշվում է իրավական նորմերով: Իսկ երբ խոսքը գնում է իրավական համակարգի մասին, ի տարբերություն իրավունքի համակարգի, սովորաբար ենթադրվում է նաև այլ իրավական երևույթներ, իրավական մշակույթ, իրավագիտակցություն և իրավաիրացում:

Գործնական քերականություն

1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք(ի), ամառ(վա), տար(վա), հորաքր(ոջ), ձի(ու), ընկերուհ(ու), կնքահոր, աղջկա, բնությ(ան), մարդկանց, կանանց, մորաքրոջ, գործընկերոջ, ամուսնու, ամպի, լեռն, այգու, տանտիկնոջ, օգնության, աշնան, սիրո, կորստյան, գառան, գիշերվա, Արամենց, անկյան, մոր:
2. Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
(Շուշիի) ազատագրում, (Շուշվա) կոլոլակ
(սուգի) մեջ լինել, (սգո) թափոր
(անկյան) գագաթ, (անկյունի) խանութ
(Լոռու) մարզ, (Լոռվ) բնություն
(ձյան) փաթիլ, (ձյունի) պես ճերմակ
(հեռացումի) խոսքեր, (հեռացման) հրաման
(մահու) չափ, (մահի) մասին:
3. Բացատրական բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը:
Բագարան-Աստվածների վայր
բազազ-Կտորեղենի վաճառական
բազպան-1. Զգեստի մաս, որ անց են կացնում դաստակին՝ շապկի՝ թեզանիքի վրայից, թևճակ:
բախտակ-Սևանի իշխանի չորս ցեղերից մեկը:
բաղդատել-Համեմատել, բաղդատություն կատարել:
բամբիշ- Թագուհի, իշխանուհի
բամբիռ-Նույնն է՝ Փանդիռ:
բանադրանք-Եկեղեցու կողմից մեկին նզովելը որպես պատիժ:
բանդագուշանք-Ցնորք, պատրանք:
բանսարկու-Խառնակիչ
բասրանք-նախատինք
բավիղ-Լաբիրինթոս
բարբաջանք-հիմարություն
բարբառել-Խոսել
բարկ-Թեժ
բարկօղի-Կոնյակ
բացարկ-Հայտարարություն որևէ մեկի մասնակցության դեմ` գործի քննության ժամանակ:
բիլ-Երկնագույն
բիրտ-Կոպիտ
բղջախոհ-ցանկասեր
բնավ-Բոլորովին
բոթ-Վատ լուր, գույժ:
բոլուկ-Երամակ
բոկոտն-Բոբիկ ոտքերով
բոսոր-ծիրանագույն
բովել-Տապակի մեջ առանց ջրի կամ յուղի աղանձել
բորբ-ջերմ
բռնազբոսիկ-բռի
բվեճ-Բուի խոշոր տեսակը
բույլ-համաստեղություն
բրուտ-կավագործ
բուռն-Ուժգին
բուրյան-Բուրավետ
բուրվառ-Մետաղյա անոթ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատկերներ իրավունք հարցումով

Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև: Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից:

Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։

Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից:

Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։

Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։

Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում: Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ:

Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։

Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է:

Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով:

Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է օբյեկտիվ իրավունքը՝ իրավունքի համակարգը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերը և իրավական դոկտրինը։

Իրավական սովորույթը դա պատմականորեն ձևավորված վարքագծի կանոններ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական սովորույթները միասին ձևավորում են սովորութային իրավունք։

Նորմատիվ պայմանագիրը իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը պետությունն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ պայմանագիրը կարող է լինել միջազգային կամ ներպետական։

Դատական նախադեպը որոշակի դատարանի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։

Իրավական դոկտրինը, այսինքն իրավական ոլորտի գիտական աշխատությունները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել հռոմեական իրավունքի համակարգում։
Նորմատիվ-իրավական ակտը փաստաթուղթ է, որը ընդունվում է, փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր պետական մարմնի կողմից։ Նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, դրանք ունեն որոշակի ձև։ Նորմատիվ իրավական ակտերի հիմնական տեսակներն են օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։

ՕՇՈ

Pune OSHO Teerth Park Preeti-Parashar 07.JPG

Չանդրա Մոխան Ջեին (դեկտեմբերի 11, 1931 — հունվար 19, 1990), իսկ վաղ 70-ականներին ավելի հայտնի էր որպես Բխագվան Շրի Ռաջնիշ , ինչպես նաև Աչարիա և Օշո անուններով։ Նա հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։

Օշոն շատ երկրներում աշրամ համակարգի հիմնադիր էր։ Ժամանակի ընթացքում մնաց ԱՄՆ-ում և հիմնադրեց միջազգային Ռաջնիշպուրամ։

Օշոյի ուսումունքը Ռուսաստանում և ԳՖՀ-ում հայտարարված էր որպես ապակառուցողական աղանդ, այդ պատճառով ԽՍՀՄ-ում Ռաջնիշի անունը և գործունեությունը պետական մակարդակով արգելված էր։

Օշոյի մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։ Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեցին ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։

Մի անգամ թղթակիցը հարցրեց Օշոյին «տասը պատվիրանների մասին»։ Ի պատասխան Օշոն նշեց, որ դժվար հարց է, որովհետև ինքը դեմ է պատվիրանների, բայց, պարզապես զվարճության համար ներկայացրեց իր պատկերացրած «տասը պատվիրանները»։

  • Երբեք մի հետևեք ոչ մեկի պատվիրանին, եթե չեք ուզում՝ ինքներդ կազմել։
  • Չկա էլ ուրիշ աստված, բացի կյանքից։
  • Ճշմարտությունը ձեր մեջ է, մի փնտրեք այն ուրիշ որևէ տեղում։
  • Սերը աղոթք է։
  • Երբ դառնում ես ոչ ոք, հասնում ես ճշմարտության դռան մոտ։
  • Ոչինչ միջոց չէ, ամենը նպատակ է և նվաճում։
  • Կյանքը այստեղ է և հիմա։
  • Ապրեք արթուն։
  • Մի լողացեք, այլ լող տվեք։
  • Մեռեք յուրաքանչյուր պահի, մեռեք այնպես, որ յուրաքանչյուր պահի լինեք նորովի։
  • Այն ինչ որ կա՝ կա։ Մնացեք և կտեսնեք»։

Նա ընդգծել է թվեր՝ 3, 7, 9 և 10։ Գաղափարները, արտահայտված այդ պատվիրաններում, անփոփոխ լեյտմոտիվներ են եղել նրա կյանքում։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Տրված բառերը խմբավորիր ըստ հագուստի, ուտելիքի, սպասքի և բնակավայրի անվանումների: Փորձիր յուրաքանչյուր խմբին ավելացնել 2-ական բառ:

Գյուղ-բնակավայր, լավաշ-ուտելիք, կարաս-սպասք, պատմուճան-հագուստ, ավան-բնակավայր, կուլա-սպասք, տարազ-, մածուն, աղանդեր, քաղաք, կարկանդակ-ուտելիք, գավաթ-սպասք,  գյուղակ-բնակավայր, բաճկոնակ- հագուստ, փարչ- սպասք, թանապուր-ուտելիք:

Գրիր 10-ական իրանիշ և անձնանիշ գոյական:

Անձնանիշ — մայր, հայր, քույր, եղբայր, լուսանկարիչ, սպասուհի, հորեղբայր, մորաքույր, ուսանող, ուսուցիչ։

Իրանիշ — գիրք, տետր, մատիտ, պահարան, աթոռ, պատուհան, լիցքավորիչ, թերթ,սեղան,տաբատ։

Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը:


Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան:

Բնածին աղետներ

Ցունամի

Ցունամի (Ճապոներեն՝津波 նշանակում է՝ ծովախորշի ալիք), հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Ցունամիի ալիքների բարձրությունն իրենց ճանապարհին ցամաքի հանդիպելիս կտրուկ աճում է։

Պատկեր:Samoa tsunami animation 20090929 samoa a.ogv

2009 թվականի Սեպտեմբերի Սամոայի ցունամին

Ցունամիի տարածումը Հնդկական օվկիանոսով

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ-ի, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիներիՆոր ԶելանդիայիԱվստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։