Design a site like this with WordPress.com
Get started

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ: ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։

Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից՝ Լեռնային Կիլիկիա կամ ըստ Ներսես Լամբրոնացու՝ «Գահ Կիլիկիոյ» և Դաշտային Կիլիկիա։

Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը։ 12-րդ դարի ճանապարհորդ Բենիամին Տուդելցին գրում է, որ Կիպրոսից չորս օրում Կոռիկոս են հասնում, որ Հայաստան կոչվող երկրի սկիզբն է։

Կիլիկիա մտնող ճանապարհներն անցնում էին բերդերով վերահսկվող կիրճերով, որոնցից կարևորագույններն էին Դրունք Կիլիկիո և Դրուն Ասորվոց կամ Դրունք Անտիոքայ կիրճերը։

Կիլիկիայի հայկական իշխանություն կամ Կիլիկիայի հայոց իշխանապետություն (արևմտյան գրականության մեջ նաև՝ Փոքր Հայք կամ Փոքր Հայաստան), հայկական միջնադարյան պետություն՝ Ռուբինյան իշխանների գլխավորությամբ (1080-1198)։ Այն ստեղծվել էր սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից[1]։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում է պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»[2]։

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13-14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։

The Barony of Cilician Armenia, 1080-1199.gif

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: