Չանդրա Մոխան Ջեին (դեկտեմբերի 11, 1931 — հունվար 19, 1990), իսկ վաղ 70-ականներին ավելի հայտնի էր որպես Բխագվան Շրի Ռաջնիշ , ինչպես նաև Աչարիա և Օշո անուններով։ Նա հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։
Օշոն շատ երկրներում աշրամ համակարգի հիմնադիր էր։ Ժամանակի ընթացքում մնաց ԱՄՆ-ում և հիմնադրեց միջազգային Ռաջնիշպուրամ։
Օշոյի ուսումունքը Ռուսաստանում և ԳՖՀ-ում հայտարարված էր որպես ապակառուցողական աղանդ, այդ պատճառով ԽՍՀՄ-ում Ռաջնիշի անունը և գործունեությունը պետական մակարդակով արգելված էր։
Օշոյի մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։ Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեցին ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։
Մի անգամ թղթակիցը հարցրեց Օշոյին «տասը պատվիրանների մասին»։ Ի պատասխան Օշոն նշեց, որ դժվար հարց է, որովհետև ինքը դեմ է պատվիրանների, բայց, պարզապես զվարճության համար ներկայացրեց իր պատկերացրած «տասը պատվիրանները»։
- Երբեք մի հետևեք ոչ մեկի պատվիրանին, եթե չեք ուզում՝ ինքներդ կազմել։
- Չկա էլ ուրիշ աստված, բացի կյանքից։
- Ճշմարտությունը ձեր մեջ է, մի փնտրեք այն ուրիշ որևէ տեղում։
- Սերը աղոթք է։
- Երբ դառնում ես ոչ ոք, հասնում ես ճշմարտության դռան մոտ։
- Ոչինչ միջոց չէ, ամենը նպատակ է և նվաճում։
- Կյանքը այստեղ է և հիմա։
- Ապրեք արթուն։
- Մի լողացեք, այլ լող տվեք։
- Մեռեք յուրաքանչյուր պահի, մեռեք այնպես, որ յուրաքանչյուր պահի լինեք նորովի։
- Այն ինչ որ կա՝ կա։ Մնացեք և կտեսնեք»։
Նա ընդգծել է թվեր՝ 3, 7, 9 և 10։ Գաղափարները, արտահայտված այդ պատվիրաններում, անփոփոխ լեյտմոտիվներ են եղել նրա կյանքում։