Design a site like this with WordPress.com
Get started

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՄԲԱՏ, ԱՇՈՏ 4, ԳԱԳԻԿ 2

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՄԲԱՏ

Հովհաննես–Սմբատ կամ Սմբատ Գ (- 1041), Բագրատունյաց Հայաստանի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։

1000-ին հոր հրամանով Արծրունի իշխան Ապուսահլից գրավել է Կոգովիտ և Ծաղկոտն գավառները։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի զորքի օժանդակությամբ հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Երկու եղբայրների հաշտեցմանը իր գործուն մասնակցությունն են ունեցել կաթողիկոս Պետրոս Գետադարձը և

Հովհաննես-Սմբատը ներկայանում է Վասիլ Բ կայսրին. մանրանկար Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից

սպարապետ Վահրամ Պահլավունին։ Հովհաննես Սմբատի իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Բարսեղ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038-ին վերանորոգել է տվել Հոռոմոսի վանքը։ 1040-ին մասնակցել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հովհաննես-Սմբատի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։

ԱՇՈՏ 4

Աշոտ Դ (մոտ 997–1 սեպտեմբեր 1041), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։

Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի (Սմբատ Գ-ի) դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։

ԳԱԳԻԿ 2

1020 թվականին վախճանվեց Հայոց Գագիկ Ա թագավորը՝ թողնելով երկու որդի, որոնցից ավագը՝ Հովհաննես-Սմբատը թուլակամ, ռազմական գործին անտեղյակ անձնավորություն էր, իսկ Աշոտը (Աշոտ Դ), հակառակը, քաջ, մարտերում կոփված և համառ բնավորության տեր երիտասարդ էր։ Ավագության իրավունքով գահը ժառանգելու էր Հովհաննես-Սմբատը, սակայն Հայոց իշխաններից շատերը, գիտակցելով այդ խառնակ ժամանակներում թուլակամ ու անհեռատես արքա ունենալու կործանարար հետևանքները, ձգտում էին Հայոց գահը հանձնել Աշոտ Դ-ին։ Բայց իր ազդեցիկ կողմնակիցներն ուներ նաև Հովհաննես-Սմբատը, որոնցից մեկն էր նաև կաթողիկոս Պետրոս Գետադարձը: Երկրում ծայր է առնում թունդ հակամարտություն և եղբայրասպան պատերազմ, որը շուտով հնարավոր եղավ հարթել իշխանների և կաթողիկոսի ջանքերով, ինչի համար որոշվեց Անի մայրաքաղաքը իր շրջակայքով հանձնել Հովհաննես-Սմբատին, իսկ մնացած մասը՝ Աշոտ Դ-ին։ Հաշտության պայմաններից մեկն էլ այն էր, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո Հայոց գահն ամբողջությամբ անցնելու էր Աշոտ Դ-ին, կամ, եթե նա ևս մահացած լիներ, նրա որդուն։ Աշոտի որդի Գագիկ Բ-ն ծնվեց մոտ 1024 թվականին։ Սակայն երկրում հաստատված այս անդորրը կարճ տևեց։ 1022 թվականին Վրաց թագավորություն է արշավում Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը, և քանի որ այդ պատերազմում Հայքը սատարել էր Վիրքին, կայսրը որոշում է պատժիչ արշավանք ձեռնարկել նաև դեպի Բագրատունյաց թագավորություն: Հայոց արքա Հովհաննես-Սմբատը, ահաբեկված դրանից, որոշում է կաթողիկոս Պետրոս Ա-ին ուղարկել բանակցությունների և հաշտություն կնքելու՝ անգամ ամենավատ պայմաններով, միայն թե իրենից հեռացնի պատերազմը։ 1023 թվականին Պետրոս Ա-ն մեկնում է Տրապիզոն, որտեղ գտնվում է Վասիլ Բ-ն՝ իր զորքով։ Բանակցությունները կայսեր հետ ավարտվում են մի խայտառակ պայմանագրի կնքմամբ, ըստ որի Հովհաննես-Սմբատի մահից հետո Անին իր շրջակայքով ժառանգություն էր մնալու Բյուզանդական կայսրությանը։ Այս պայմանագիրը մեծ զայրույթ և դժգոհություն է առաջացնում Անիում և իշխանների շրջանում, ինչի պատճառով Պետրոս Ա-ն որոշ ժամանակ չի վերադառնում հայրենիք, այլ հաստատվում է Սեբաստիայում: Այսպիսով, Հայքում որոշ ժամանակ տիրում է խաղաղություն։ 1041 թվականին մահանում են արքան, ապա նրա Աշոտ եղբայրը։ Սա շատերը համարեցին բյուզանդական կայսրության խարդավանքների արդյունք՝ արագացնելու համար Տրապիզոնի պայմանագրի կատարումը։ Պահը նպաստավոր համարելով՝ բյուզանդական 100 հազարանոց մի զորաբանակ ներխուժեց Հայոց թագավորություն՝ գրավելու Հովհաննես-Սմբատի կտակած հողերը՝ Անին՝ իր շրջակայքով։ Հոռոմները հասան որոշ հաջողության՝ գրավելով մի շարք հայկական տարածքներ։ Իսկ հայկական զորքերը, որ շուրջ 30 հազար էին, համախմբվում են սպարապետ Վահրամ Պահլավունու շուրջ։ Հայ ռազմիկներին միացավ նաև բնակչությունը, և միասին դուրս գալով Անիի Ծաղկոց կոչվող դարպասից, հարձակվեցին քաղաքը պաշարման մեջ առած բյուզանդացի զորքի վրա։ Հայերը կարողացան քաղաքի պարիսպների տակ ջախջախել բյուզանդական զորքերին և խայտառակ փախուստի մատնել։ Նրանցից քչերը միայն ողջ մնացին ու գերի ընկան և հայերը ցանկանում էին հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Սակայն սպարապետի (Վահրամ Պահլավունի) միջամտությամբ գերիներն ազատ արձակվեցին։ Այս պարտությունից հետո կայսրությունն այլևս տևական ժամանակ մոռացավ Տրապիզոնի պայմանագիրը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: