Գագիկ Ա | |
---|---|
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից | |
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում | |
Իշխանություն | 990 – 1020 |
Թագադրում | 990 |
Լրիվ անուն | Գագիկ Ա Բագրատունի |
Տիտղոսներ | Բագրատունյաց Հայաստանի թագավոր |
Ծնվել է՝ | 989 |
Մահացել է՝ | 1020 |
Անի | |
Ազգություն | Հայ |
Նախորդ | Սմբատ Բ Տիեզերակալ |
Սմբատ Բ Տիեզերակալ | |
Հաջորդող | Հովհաննես-Սմբատ Աշոտ Դ |
Ուղեկից | Կատրանիդե |
Հետնորդ | Հովհաննես-Սմբատ |
Տոհմ | Բագրատունիներ |
գերիշխան | |
Հայր | Աշոտ Ողորմած |
Մայր | Խոսրովանույշ |
Երեխաներ | Խուշուշ Բագրատունի, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս |
Կրոնական հավատքներ | Հայ Առաքելական Եկեղեցի |
Գագիկ Ա (ծն. թվ. անհայտ — 1020), Հայոց արքա (990-1020), Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը: Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։
ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։
1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։
Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը:
ԳԱԳԻԿ Ա-Ի ԱՐՁԱՆԸ
Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թվականին կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին: Ճարտարապետը Տրդատն էր: