Բիզնեսով զբաղվել ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորին է հաջողվում անցնել դժվարությունների միջով և կայանալ: Հաջող բիզնես սկսելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլ նաև ինտելեկտուալ ներդրումներ: Սկսնակ բիզնեսի ղեկավարները պետք է ներդնեն իրենց ողջ գիտելիքները, հմտությունները և էներգիան հաջողության հասնելու նպատակով: Բիզնեսը հաջող սկսելու համար ստորև ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդներ:
Որոշեքինչեքպատրաստվումանել:
Համաձայն միջազգային հետազոտությունների՝ սթարթ-ափների 42%-ը ձախողվում են քանի որ առաջարկում են շուկայում պահանջարկ չունեցող ապրանքներ և ծառայություններ: Այսպիսով, առաջին հերթին ինքներդ Ձեզ հարցրեք արդյո՞ք շուկայում կա մի բաց, որը Դուք կարող եք լրացնել: Կարո՞ղ եք արդյոք տարբերվող ապրանք կամ ծառայություն ներկայացնել, որի շնորհիվ կառանձնանաք մյուսներից: Եվ վերջապես, կունենա՞ք արդյոք հաճախորդներ, ում կկարողանաք վաճառել այդ ապրանքներն ու ծառայությունները:
Բիզնես սկսելիս անչափ կարևոր է բիզնես պլան կազմելը: Ձեռնարկատերերի մեծամասնությունը անտեսում է այս փուլը: Տրամադրելով ժամանակ բիզնես պլան կազմելուն՝ կօգնեք ինքներդ Ձեզ հասնել այն ամենին ինչ ցանկանում եք: Լավ մտածված բիզնես պլանը կօգնի նաև ներդրողներ գտնելու հարցում:
Ընտրեքհնչեղևտպավորիչապրանքայիննշան:
Ապրանքային նշան ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Անհրաժեշտ է հիշել, որ անորոշ անուն ընտրելուց, Դուք ջանքեր պետք է գործադրեք, որպեսզի հաճախորդները հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Բիզնեսի ապրանքային նշանը պետք է լինի պարզ, հիշվող և տպավորիչ: Անհրաժեշտ է նաև ստուգել, որ ընտրված անվանումը գրանցված չլինելի մեկ այլ կազմակերպության կողմից: Հիշվող ապրանքային նշանը օգնում է սպառողներին ճանաչել և ձեռք բերել հենց Ձեր ապրանքներն ու ծառայությունները:
ՈրոշեքՁերբիզնեսիկազմակերպաիրավականտեսակը:
Գոյություն ունեն բիզնեսի մի քանի կազմակերպաիրավական ձևեր, որոնցից երկու հիմնական ձևերն են՝ անհատ ձեռնարկատիրությունը և իրավաբանական անձիք: Իրավաբանական անձիք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող (առևտրային) կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային): Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով:
Կազմակերպությունը գրանցելու համար տնօրենը կամ նրա լիազորած անձը պետք է տրամադրի կազմակերպության տնօրենների, բաժնետերերի, անվանման, հասցեի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:
Ստեղծեքբանկայինհաշիվբիզնեսիհամար:
Անհատ ձեռներեցների համար առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր պայման չէ: Բանկային հաշիվ չբացելու դեպքում պետք է անընդհատ առանձին գումար պահեք հարկերը վճարելու համար: Սակայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր է:
ՍկսեքմարքեթինգայինգործունեությունևստեղծեքՁերբրենդը:
Մի սպասեք, որ Ձեր հաճախորդները գտնեն Ձեզ: Գովազդը սոցիալական կայքերի միջոցով համարվում է ծախսերի խնայման արդյունավետ միջոց: Այն իրականացնելու համար Դուք պետք է հստակ սահմանեք ո՞վքեր են Ձեր հաճախորդները, ինչո՞վ են նրանք զբաղվում և ի՞նչ հաղորդագրություններ են ցանկանում ստանալ:
Նոր կապերի ստեղծումը և խոսքի միջոցով տեղեկատվության տարածումը նույնպես հզոր միջոցներ են վաճառքի ծավալները մեծացնելու համար: Կարող եք կազմակերպել միջոցառումներ, հանդիպումներ, սակայն նմանատիպ միջոցառումները մեծ բյուջե են պահանջում, և պետք է նախապես հասկանալ պատրաստ եք դրան, թե՝ ոչ:
Միշտհետևեքօրենքներին:
Սկսելուց առաջ ուսումնասիրեք ՀՀ-ում գործող հարկատեսակները, բացի այդ պարբերաբար հետևեք Հայաստանումփոքրևմիջինձեռնարկատիրություններիհամարգործողհարկայինարտոնություններին: Եթե ունեք աշխատանքային ավտոմեքենաներ կամ սարքավորումներ ապա ապահովագրելովդրանք կխուսափեք հետագա անցանկալի ծախսերից: :
ՎերահսկեքՁերհաշվետվություններըևդրամականհոսքերը:
Ձեր ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն ճիշտ կազմված: Եթե կարծում եք, որ ինքնուրույն չեք կարող, ապա պետք է աշխատանքի ընդունել հաշվապահի, ով կօգնի հաշվարկել աշխատավարձերը, ավելացված արժեքի հարկը և Ձեր գործունեության հետ կապված այլ հարկերը: