1.Այդ լեզուն ամենաշատ օգտագործվող լեզուն է, դրանով խոսում է ավելի քան 885 մլն մարդ: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Ո՞ր լեզուն է դա:
Մանդարին
2. Ո՞վ է եղել մխիթարյան հայրերի որդեգիրը:
1.Ջորջ Բայրոնը+
2.Ստենդալը
3.Ալիշանը
4.Ծերենցը
3. Աշխարհում 1736 թվականից մինչև մեր օրերը շուրջ քանի՞ Մխիթարյան վարժարան է գործում:
1.100+
2. 60
3. 150
4. 80
4. Գրել հայ նշանավոր անձանց բաղադրյալ անուններ (5անուն), որոնց մի բաղադրիչը մատնանշում է որևէ տեղացի լինելը:
Մխիթար Սեբաստացի,Հակոբ Ջուղայեցի,Ներսես Աշտարակեցի,Գրիգոր Նարեկացի, Մովսես Խորենացի,Վարդան Այգեկցի, Սիմոն Երևանեցի, Մովսես Կաղանկատվեցի
5. Ո՞ր հայ գրողների ստեղծագործություններից են գրական լեզու մուտք գործել հետևյալ դարձվածքներն ու արտահայտությունները:
Դարչոյի պար:- Գաբրիել Սունդուկյան
Մեծապատիվ մուրացկաններ:- Հակոբ Պարոնյան
Մարդը գնացական է, գործը` մնացական:-Ավետիք Իսահակյան
Անբան Հուռի:-Հովհաննես Թումանյան
Ձախորդ Փանոս:- Հովհաննես Թումանյան
6. Կազմել բառակապակցություններ`ընդգծելով հոլովականզուգաձևությունները:
(Շուշի) ազատագրում-Շուշիի ազատագրում, (Շուշի) կոլոլակ-Շուշվա կոլոլակ
(սուգ) մեջ լինել-սգի մեջ լինել, (սուգ) թափոր-սգո թափոր
(անկյուն) գագաթ-անկյան գագաթ, (անկյուն) խանութ-անկյուննի խանութ
(Լոռի) մարզ-Լոռու մարզ, (Լոռի) բնություն-Լոռվա բնություն
(ձյուն) փաթիլ-ձյան փաթիլ, (ձյուն) պես ճերմակ-ձյունի պես ճերմակ
(հեռացում) խոսքեր-հեռացումի խոսքեր, (հեռացում) հրաման-հեռացման հրաման
(մահ) չափ-մահու չափ, (մահ) մասին-մահվան մասին
7. Տրված բառերի բառամիջում կամ բառավերջում ավելացնել այնպիսի հնչյուն, որ ստացվի այդ բառի հարանունը (մոտ հնչող արտասանություն ունեցող բառ)։Վերաբերել- վերաբերվել, հովար-հովհար, հնչուն-հնչյուն, մրիկ-մրրիկ, հրատարակություն-հրատարակչություն, տեղի տալ-տեղիք տալ, կազմակերպական-կազմակերպչակ, խռնվել-խառնվել, շառաչուն-շառաչյուն, միաժամանակ-միառժամանակ, թոթվել-թոթովել, տեսիլք, տանտեր-տանուտեր, հրավեր-հրավերք։
8. Գրել տրված համանունների իմաստները:
Դատել-դատել
դատել-դատապարտել,
դատել -աշխատել,
դատել-մտածել
փոկ-փոկ
փոկ-կենդանի
փոկ-կեշվե գոտի
հարել-հարել
հարել-խառնել
հարել-դավանել
նարգել-անարգել
տարեկան-տարեկան
տարեկան-հացաբույս
տարեկան-տարիք
վայել-վայել
վայել-պատշաճ
վայել-ողբալ
վայր-վայր
վայր-տեղ
վայր-ներքև
9.Տրված բառերով կազմել բառակապակցություններ`դրանք գործածելով թե՛ ածականի, թե գոյականի արժեքով:
Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հով, ազնվական:
պալատական երգիչ, թագավորի պալատական
գրոհող ապստամբներ, ապստամբ ստրուկներ
ավագ եղբայր, ընտանիքի ավագը
ազգի դավաճանը,դավաճան սպա
հով եղանակ, երեկոյան հովը
քաղաքի ազնվականները,ազնվական տոհմ
10.Գրել –գույն բաղադրիչով երեքական գունանուն` բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից, մետաղների անուններից:
վարդագույն,մանուշակագույն,նարնջագույն, մոխրագույն, երկնագույն, հողագույն,կաթնագույն, ոսկեգույն,արծաթագույն, բրոնզագույն,պողպատագույն