Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել:
1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց:Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տաղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:
2. Երբեմն, երբ ընկնում էր խառնիճաղանջ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորրություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք` խոնար
հ
, բայց ա
ր
ժանապատիվ: Կր
ծ
քից արձակելով զղջման հառաչանք՝
խորհում էր, որ իր ապօրինի զգացումներով ոտնահարում էր մի անբասիր աղջկա անուն:
3. Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փռփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի ալիքները: Արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրցը: Թվում էր` գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և սրընթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:
4. Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազօծ փշատենու երկար վարսերը, արբեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղձը` պ
չ
րուհու նազանքով ու
ղ
ղելով մրգերի ծանրության տակ ճյուղերը: Արթնացան ծաղիկները
` գինարբուկը, սուսամբարը, վարդը:
5. Որպեսզի թյուրիմացություն չլիներ, տեղեկանքն ուղղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելով բազմաթիվ մատնահետքեր են աներևութացել նրա շուրջը
` դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտտանք գործադրող զինվորների և այն մեղկ պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուղթը: Զգացման այդ թրթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սառցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կծկված փայտաշեն քողտիկի դուռը: