Design a site like this with WordPress.com
Get started

Ինչ է ազատությունը և պատասաղանատվությունը

Ազատությունն այն է, երբ ինչ որ մեկի չեն հարկադրում անել այն,ինչ չի ուզում անել կամ ազատությունն այն է երբ ես կատարում եմ այն ինչ ցանկանումեմ:Ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Ամեն մարդ ունի պատասխանատվություն։Մարդը պատասխանատու չի ծնվում։Յուրաքանչյուր աշխատանք իր մեջ ներառում է պատասխանատվություն։ՈՒսուցիչը պատասխանատու է դասավանդման գործընթածի կազմակերպման համար։Երբ մի անձ մեկ ուրիշի խոստանում է ինչ որ բան,ապա նա պատասխանատվություն է կրում։

Это я!

План:

1)    Как вас зовут, кто вы?

2)    Где вы живёте?

3)    Вы учитесь? Где вы учитесь?

4)    Кто ваши родители, где они работают?

5)    Что вы любите делать?

6)    Что вы не любите делать?

7)    Что вы обычно делаете по субботам и воскресеньям?

8)    Кто ваши друзья?

10) Какие они? Как их зовут?

11) Как называется ваше любимое место в городе?

12) Как называется ваш любимый фильм?

13) Как называется ваша любимая книга?

14) О чём вы мечтаете?

Это я

Меня зовут Эрик. Я студент. Я  живу в Армении, в городе Ереван. Я учусь в комплексе Мхитар себастаци колледж. Мои родители Джоник и Стелла у них есть магазин.Я люблю играть в футбол,баскетбол и смотреть фильм в свободное время․Я не люблю читать книги․Я обычно отправляюсь в деревню по субботам и воскресеньям․  У меня есть много друзей,я люблю иметь много друзей,но мои хорошие друзья в деревне․Мое любимое место в городе-каждое место Еревана․Мой любимый фильм называется 13-й квартал․У меня нет любимой книги․Одна из моих мечтаний-стать баскетболистом

Упражнение

Упражнение 4. Напишите вместо точек союз что или чтобы:
а) 1. Мы узнали, что в библиотеке имени Ленина можно получить книги,
газеты и журналы на 170 языках мира.

2. Физики установили, что в каждом кубическом сантиметре окружающего нас воздуха при температуре 0° содержится 27 триллионов молекул.

3. «Знай, что всегда приятнее отдать, чем взять» (Горький),

4. Члены комитета просили, чтобы о конференции сообщили по радио.

5. Ему казалось, что город увеличился в несколько раз.

6. В телеграмме сообщалось, что они приедут в конце месяца.

7. Ему хотелось, чтобы друзья не забывали о нем.

8. Врач советовал, чтобы  я бросил курить.

9. Мы попросили преподавателя физики, чтобы  он еще раз объяснил нам этот урок.

б) 1. Женщины всего мира не хотят, чтобы  их дети умирали на войне.

2. Народ требует, чтобы  были запрещены атомные бомбы.

3. Все люди борются за то, чтобы  не было войны.

4. Во время нашей последней встречи мой друг говорил мне, чтобы  я занимался спортом.

5. Я не могу требовать, чтобы  вы рассказали мне о своей работе, по это было бы очень интересно.

6. Три правительства, подписавшие Договор, согласились,что этот Договор является важным первоначальным шагом в сторону разрядки международной напряженности и укрепления мира.

7. Рабочие требовали, чтобы  царское правительство установило восьмичасовой рабочий день.

8. Скажите ему, пожалуйста, чтобы  он обязательно сдал книги в библиотеку.

в) 1. Я жалею о том, что раньше мало внимания уделял иностранным
языкам.

2. Они убедились в том, что не смогут выполнить эту работу без помощи руководителя.

3. Надо стремиться к тому, что каждый день узнавать новое.

4. Он начал с того, что его больше всего волновало.

5. Трудно согласиться с тем, что она предлагала.

6. Я очень вас прошу, чтобы вы пришли вовремя.

7. Говорят, что весна в этом году будет холодная.

8. Нам жаль, что мы не можем с вами встретиться.

г) 1. «Я приду поздно», – сказал Павел.

2. Она тихо сказала: «Веры нет».

3. А мне не нравится весна», – сказала Нина.

4. «С кем вы вчера ходили в театр» – спросил отец.

5. «Я жду тебя», – сказала мать.

6. «Зайдите ко мне через полчаса», – сказал нам декан.

7. «Почему ты мне не принес книгу?» – спросил Володя.

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Картинки по запросу քրիստոնեության ընդունումը հայաստանում

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքիքրիստոնեական մյուս եկեղեցիներից :

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ ՀռիփսիմենՍուրբ ԳայանենՍուրբ Շողակաթըսուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:

Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:

Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը:

Ավանդություններ մեր վանքերի և տարբեր վայրերի մասին

Աղավնավանք

Դաժան բռնակալը՝ արյունախում Լենկթեմուրը, իր հսկայական զորքով ներխուժում է  Հայաստան: Նրա վայրենի զինվորները ոտնատակ էին անում ու վառում տներն ու մարդկանց, կողոպտում էին վանքերի ունեցվածքը: Նրանք ոչնչացնում էին անգամ թանկարժեք մագաղաթյա ձեռագրերը, իսկ դրա հետ մեկտեղ և հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Թողնելով իր հետևում միայն ավերակներ՝ այդ անգութ չարչարիչը հասավ մինչև Մոկս քաղաքն ու հանկարծ ծանր հիվանդացավ: Լենկթեմուրը դարձավ մի վախկոտ ու մեղկալի արարած: Նա հասկացել էր (ինչպես և շատ ուրիշ բռնակալները ահավոր վախենում էին իմանալ), որ ինքն էլ է մահկանացու: Հիվանդ ժամանակ նա խոստում է տալիս, թե ով ուզում է լինի, եթե կկարողանա նրան բուժել, նա կպարգևի այդ բժիշկին ցանկացած ընծայով: Բայց ոչ ոք չէր հասկանում Լենկթեմուրի հիվանդության պատճառն, չէր կարող նրան օգնել և թեթևացնել հիվանդի վիճակը:Եվ այդ ժամանակ տեղի վանքի վանահայրը Առաքել անունով՝ հանձն առավ բուժել Լենկթեմուրի հիվանդությունը: Քայց երեք պայման դրեց. որ զավթիչները հետ տան բոլոր հափշտակած մագաղաթե ձեռագրերն ու գրքերը, ազատեն գերի վերցրած մարդկանց թվով այնքան, ինչքան կտեղավորվի Մոկսի վանքի տաճարում և, վերջապես, ընդմիշտ հեռանան Հայաստանից: Լենկթեմուրը համաձայնեց այդ պայմաններին:Առաքել Մոկացին միայն իրեն հայտնի սակավադեպ հանդիպող խոտերով, հմայական խոսքերով ու աղոթքներով բուժեց Լենկթեմուրին: Եվ նա, սիրտը պնդելով, վերադարձրեց գողացած ձեռագրերը: Մնացել էր վերադարձնել գերիներին՝ թվով այնքան, ինչքան կտեղավորվեն Մոկսի վանքի տաճարում: Եվ գերիները սկսեցին ներս մտնել տաճարի դռնից սկզբում մեկ առ մեկ, իսկ հետո տասնյակներով ու հարյուրներով: Մտնում էին, բայց հետ չէին դառնում:- Այս ի՞նչ է կատարվում, — Լենկթեմուրը չէր հավատում իր աչքերին: — Ինչպե՞ս կարող է այսքան փոքր տաճարը այդքան մարդ տեղավորել: Սա ի՞նչ հրաշք է: Սրանք ի՞նչ տեսակ մարդիկ են: Չէ, քանի չեն սկսվել ինչ-որ մի ուրիշ տեսակ հրաշքներ, պետք է շտապ-շտապ այստեղից հեռանալ: Դու՜րս այստեղից, դու՜րս:Յոթանասուն հազար գերի մտավ այդ մոգական տաճարը: Ասում են, թե վանահայր Առաքելը դարձնում էր նրանց փոքրիկ աղավնիներ ու բաց էր թողնում տաճարի նեղ պատուհանից: Այդ աղավնիները թռչում էին, գալիս իրենց հարազատ սարերը, իջնում էին իրենց տների մոտ ու նորից մարդ դառնում: Իսկ Հայաստանը ազատվեց Լենկթեմուրի ոհմակներից:

images

Գեղարդավանք

Եղբայրն ու քույրը խոստում են  տալիս վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդում են Հայաստանով, հասնում մինչև Գառնիի խոր ձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան է  բացվում: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում են մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը բարձրացնելով, խնդրում է Աստծուն օգնել իրենց, որ կարողանան գտնել կառուցման տեղը: Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացում են  աչքերը և լույսի մի վառ ճառագայթ են տեսնում: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրանում են ժայռի վրա, ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսում է փորել ժայռը` օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողանում են  այդ շատ ամուր ժայռը  փորելով՝ կերտել մի աննման տաճար:Եղբայրն ու քույրը ապրում են  այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվում է  մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Ջերմուկ

Без названия


Երևանից 173կմ հեռավորության Արփա գետի ակունքում է գտնվում Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկը` Ջերմուկը:
Քաղաքի  տարածքում  գտնվող  հնագույն ամրոցի և 8-րդ  դարի  եկեղեցու ավերակներն  ու մնացորդները  խոսում են  այն մասին, որ  հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը  գույություն է ունեցել է  շատ վաղուց: Կա մի լեգենդ, որի  համաձայն, շատ վաղուց, երբ  մարդու ապրուստի  հիմնական  միջոցը  որսորդությունն էր, այս կուսական անտառները  լիքն էին  ամենատարբեր որսատեսակներով:Եվ ահա մի անգամ  փորձառու  որսորդը  նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը  հավաքած, սկսում է փախչել:Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան: Մի կերպ,  ոտքերը  հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և…..հրաշք՝ ջրից դուրս  է գալիս  բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է  հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհից աշխարհ, իսկ հրաշք ջրի  գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի  սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Ծաղկաձոր
Համաձայն լեգենդի` Պահլավունի տոհմի իշխանազուն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում Ծաղկաձոր: Իշխանազուն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:

Без названия (2).jpg

Գնդևանք

Երիտասարդ իշխանը ոսկեմազ ձիու վրա նստած սրարշավ եկավ Սմբատի՝ հայկական մարզերից մեկի՝ Սյունիքի տիրակալի մոտ: Նա ներս մտավ գեղազարդ դահլիճն ու հայտարարեց, որ եկել է իշխանի դստեր՝ Սոփյայի ձեռքը խնդրելու, քանի որ լուրը նրա գեղեցկության փառքի մասին տարածվել է ողջ աշխարհով:- Կարող է, որ դու արժանի փեսա ես, բայց այդ հարցում ամեն ինչ որոշում է իմ դուստրը, — պատասխանեց երիտասարդին իշխանը:Այդ ժամանակ հայտնվեց ինքը՝ գեղեցկուհի Սոփյան՝ վաղ առավոտյան բացված ծաղիկի նման: Նա նայում էր երիտասարդ իշխանին՝ համարձակ ու հանդգնորեն: Հետո շփոթվեց, իջեցրեց հայացքը: Ուզում էր նորից երիտասարդ իշխանին նայել, բայց ոչ. ինքն իրեն սթափեցրեց ու նորից խիստ ձայնով ասաց.- Դու պետք է ջրանցք կառուցես Որոտան գետի սկզբից մինչև Վայոց Ձորը: Իսկ ես կսկսեմ մի տաճար կառուցել: Ով առաջինը կվերջացնի աշխատանքը, նա էլ կհամարվի հաղթող:Երիտասարդ իշխանն սկսեց փորել ջրանցքը: Նա աշխատում էր օր ու գիշեր, առանց քուն ու դադարի: Երբ ջրանցքի լրիվ պատրաստ լինելու ժամկետից մնացել էր ընդամենը երկու օր, իշխանը հասկացավ, որ աշխատանքը լրիվ կատարել չի հասցնում։ Նրան դեռ մնացել էր ջրանցքի մեկ երրորդը փորել: Իշխանը մեծ հուսահատության մեջ ընկավ և վազեց իր հոր մոտ օգնություն խնդրելու: Հայրը խորհուրդ տվեց ծածկել ջրանցքի չփորած մասը սպիտակ քաթանով: Կտորը քամու տակ կծածանվի ու ալիքների ձայներ կհանի: Ու բարձր ժայռից նայելու ժամանակ հնարավոր չէ տարբերել իսկությունը նմանակությունից:Իսկ ի՞նչ էր անում Սոփյան: Նա էլ մեծ դժվարությամբ կառուցում էր իր տաճարը: Սոփյան ծախսել էր տաճարի կառուցման համար իր ամբողջ կարողությունը: Եվ արդեն մնացել էր փորագրեր կատարել տաճարի պատին ու վճարել գմբեթի կառուցման աշխատանքները, որի համար նա պատրաստվել էր վաճառել իր սիրած թանկարժեք օղերը, բայց… Դրսից եկած սուրհանդակը լուր բերեց, որ ջրանցքի կառուցումը ավարտված է: Նա պատմեց, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես ջրանցքով հոսեցին Որոտանի ջրերը: Եվ հիմա արդեն Սոփյայն մի մեծ հուսահատություն ապրեց: Նա սկսեց բարձրանալ ժայռի վրա, բայց դեռ հեռվից լսեց, թե ինչպես է ջրի ձայն հանում դեպի վայր հոսող քամու տակ ծածանվող քաթանը: Անմատչելի և անհաղթ օրիորդը չկարողացավ տանել պարտությունը: Նա իրեն վայր նետեց դեպի խոր քարայրը:Բայց տաճարը, որը կառուցել էր գեղեցիկ իշխանուհին, մնաց մինչև այսօր: Իսկ Սոփյայի թանկարժեք օղերը հիշատակ մնացին վանքի անվան մեջ` Գնդեվանք:

Սևանավանք

Սևանա վանք

Ավանդույթի համաձայն, այս վանքը հնուց ի վեր այն ծառայել է որպես աքսորավայր մեղապարտ հոգևորականների համար, որոնց տարագրում էին կաթողիկոսի դատավճռով: Այստեղից էլ ծագել է վանքի անվանումը` Սևան, այսինքն` Սև վանք: Մեկ այլ տարբերակի համաձայն, վանքը Սևան է կոչվել այն բանի համար, որ կառուցված է սև տուֆից, այդտեղից էլ վանքի անունը՝ Սևան:

Շաքեի ջրվեժ

գնդեվանք

Թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»: Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը խոչվում են Շաքեի անունով:

Նորավանք

Noravanq-746556

Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ հավանում է Մոմիկին: Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նհոր գեղեցիկ վանք կառուցես ինձ համար»: Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում: Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը: Իմանալով այդ, իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին:  Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:

Տաթև

tatev-monastery-Armenia

Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:

Մակարավանք

Makaravank_01

Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր:  Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ քարերը չեն բռնում իրար, նախշերն էլ ինչ-որ այն չեն: Վերևից հարցնում է, թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է թեկուզ հիվանդ, բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ որդին այլևս չկա: Վանքի գագաթից իրենց ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ և մինչև հիմա էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:

Կեչառիս

1կեչառիս

Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն  աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը  գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Հաղարծին

Haghartsin churches, 9th century right, 12 century left

 
Ըստ ավանդության այս վանքի հանդիսավոր օծման ժամանակ հոգևոր դասից ներկա երկու եպիսկոպոս նկատում են, որ սուրբ հոգին արծվի տեսքով վայր է իջնում վանքի վրա: Նրանք մյուսներին ի տես մատնացույց են անում գմբեթի շուրջ թևածող թռչնին ասելով՝ խաղ արծվի, խաղ արծվի: Ասում են, որ այդ օրվանից վանքը սկսեցին կոչել խաղ արծվի, որն էլ հետագայում վերափոխվել և վերածվել է Հաղարծին:

Արզնի

arzni-300x224

Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի և Շամիրամի միջև: Արան ընկնում է պատերազմի դաշտում: Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը: Քանի որ բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի: Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս զինվորներն ասում են. «Ա՛ռ, զննի»: Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի:

Դիլիջան

Dilijan-300x199

Ասում են, թե հայրն իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին անտառների միջով անցնելիս որդին կորչում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն» կանչելով նա թափառում է անտառներում: Վերջապես մի տեղ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերի կողմից հոշոտված: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն»,- սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան:

Գոշավանք

Goshavanq3-300x199

Մի անգամ Մխիթարը երազ է տեսնում. երազում Աստված նրան ասում է. «Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ` չորային. առատության տարիներին պաշար հավաքիր` սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի»: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությամբ հացի էժան տարին ցորեն է առնում լցնում ամբարները: Երբ սովն ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ (փայտե կլոր աման) է շինել տալիս և այդ  գուշով ցորեն է բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է`գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ: Իսկ վանքն էլ Գոշավանք:

 Աղբյուրը` Արամ Ղանալանյան «Ավանդապատումներ»

Գործնական աշխատանք

Բաց թողած տեղերում լրացրու և կամ եվ.

ա/ ագեվազ, ալեվետ, ալևոր, արևագալ, բևեռ, Գևորգ, գերեվարել, գինեվետ, գինեվաճառ, գոտևորել, երբևէ, դափնեվարդ, երևույթ, Երևան, թեթևոտն, թերևս, կարեվեր, հարևան, հոգեվիճակ, ձևել, ոսկեվարս,  եվրոպացի, հետևակ, գինեվաճառ, ունևոր:

բ/ կարևոր, համաևրոպական, հետևակ, հոգևոր, հևասպառ, ոսկեվաճառ, ոսկևորված, պարգևել, սեթևեթ, եղրևանի, սերկևիլ, սեվակնած, վազեվազ, ուղեվճար, ուղևորվել, ունևոր, իսկույնևեթ, Եվրոպա,  եվրոպական, օթևան, ալևոր, այցեվճար, :

գ/  այգևետ, արևելք, արևմտաեվրոպական, բարևագիր, Եվգինե,  Եվրախորհուրդ, Եվրամիություն, երթևեկել, թեթևություն, Լևոնյան, հևիհև,  հոգեվարք,  ոգևորություն,  պարգև,  ոսկեվազ, Սևան, սևեռուն, տարեվերջ, հետևակ, հոգեվիճակ, ալեվարս, Երևան, արև:

Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ.

ա/ աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բողկ, դժխեմ, գաղտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, ախտածին, պղպջակ, խրոխտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժոխք, ծախսել:

բ/ եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրախճանք, գաղջ, գեղջուկ, մառախուղ, տաղտուկ, զեղչել, կխտար, սանդուղք, կեղտակորույս, ջրախեղդ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրախտ, հաղթանակ:

գ/ ժանտախտ, գաղտագողի, վախճան, ախտահանել, կաղկանձել, տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմախք, ընձուղտ, լեռնաշղթա, եղկելի, հղփանալ, փեղկ, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, աղտոտ:

դ/ աղճատել, հարբուխ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի), ուխտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թախծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, տառեխ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, անեղծ, փոցխ, ախտորոշում, եղբայր:

ե/ թղթատար, նախատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ, կեղծավոր, թախանձել. կողպեք, կթխա (գավաթ), ձաղկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեղձուցիչ, բեղ, փտախտ, ակնբախ, աշխետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծաղկահյուս, շարժասանդուղք:

զ/ խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), մղկտալ, զմրուխտյա, բաղձալի, Ջավախք, ուխտատեղի, ողկույզ, նողկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ, թուխպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, ծաղկազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թախծաժպիտ, թոքախտ:

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », — ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք

Москва – культурный центр

В Москве около 40 художественных музеев. Самый известный – музей русского искусства, который называется Третьяковская галерея. Эту галерею основал богатый московский фабрикант П.М. Третьяков. Он лично знал многих художников, заказывал им портреты великих современников, покупал их картины, а в конце XIX века подарил свою огромную коллекцию Москве. В собрании Третьякова было около 2500 (двух с половиной тысяч) икон, картин, рисунков и скульптур. Сейчас в галерее более 170 000 экспонатов. В Музее изобразительных искусств имени А.С. Пушкина (Пушкинском музее) хранится собрание произведений западноевропейского искусства. Есть там и картины русских художников, и богатые коллекции артефактов древнего мира (Египта, Древней Греции, Древнего Рима). Очень популярен центр современного искусства «Гараж». При центре работают детский клуб и открытые мастерские выходного дня для детей и взрослых: можно попробовать свои силы в творчестве. Один из крупнейших научно-технических музеев мира – Политехнический. Там есть уникальные экспонаты, которые рассказывают об истории создания и развития самой разной техники, например, поездов, телефонов, компьютеров. Тех, кто интересуется космосом, ждёт Музей космонавтики. Самые известные естественно-научные музеи Москвы – Дарвиновский и Палеонтологический. Экспонаты Дарвиновского музея рассказывают об эволюции животного мира. Здесь создан интерактивный центр: игровой аттракцион «Назад в прошлое», лабиринт «Пройди путём эволюции», 3D-кинотеатр и планетарий. Палеонтологический музей особенно любят те, кто интересуется динозаврами. Здесь собрано более 5 тысяч экспонатов, огромные картины на стенах рассказывают о жизни далёких эпох. В Москве около 170 театров, три самых известных находятся на Театральной площади: Большой театр, Малый театр и Российский академический молодёжный театр (РАМТ). Прекрасные оперы и балеты Большого театра знают во всём мире. В Малом театре ставят драматические спектакли. Молодёжный театр в наше время считается одним из лучших театров страны. Туда с удовольствием ходят и дети, и взрослые. Сейчас в Москве около 50 детских театров. Самый старый – Московский театр юного зрителя, который был создан в 1920 году. Один из самых интересных – Детский музыкальный театр имени Наталии Сац. Здесь можно посмотреть балет, послушать концерт или оперу, многое узнать о музыке и музыкальных инструментах. Но почти все «взрослые» театры Москвы ставят спектакли и для детей.Большой любовью и у детей, и у взрослых пользуется Театр зверей имени Дурова, или, как его ещё называют, «Уголок дедушки Дурова». Театр был открыт в 1912 году. Здесь «играют» необычные актёры – птицы и звери. Ещё один «звериный» театр организовал в девяностые годы прошлого века клоун Юрий Куклачёв: его актёры и актрисы – кошки! И дети, и взрослые любят Театр кукол, который был создан С.В. Образцовым. В спектаклях куклы поют, танцуют, играют на музыкальных инструментах, спорят, едят, радуются и плачут. Забываешь, что это куклы, а не люди!
В Москве два цирка – москвичи их называют Старый и Новый. Старый цирк – действительно один из самых старых в стране (он был открыт в 1880 году). Рядом со Старым цирком – памятник Юрию Никулину, великому актёру, гениальному клоуну и бывшему директору этого цирка. Это необычный памятник: прямо на тротуаре стоит автомобиль, великий клоун открыл дверцу и собирается в него сесть. Юрий Никулин очень любил детей – и сейчас Никулин-памятник «разрешает» ребятам посидеть в своей машине. Новый цирк считается самым большим в Европе, в его зрительном зале 3300 мест. Московский зоопарк (он в городе один) можно назвать музеем природы: здесь в открытых вольерах и павильонах содержится 7500 животных около 1000 видов. В зоопарке проводятся экскурсии, учебные занятия со школьниками. Это уголок живой природы в самом центре Москвы.
На территории Москвы сохранились старинные дворцы и усадьбы с прекрасными парками: Коломенское, Царицыно, Кусково. Кусково – усадьба графов Шереметевых. Её построили в XVIII (восемнадцатом) веке для того, чтобы принимать гостей и устраивать многолюдные праздничные гуляния. Удивительно красивый парк украшен скульптурами, а дворец сохранился так хорошо, что кажется – хозяева вышли на минуту и скоро вернутся. Сейчас в усадьбе – музей керамики, можно увидеть посуду и другие керамические изделия разных стран и эпох.

Մոսկվա — մշակութային կենտրոն

Մոսկվայում գործում է շուրջ 40 արվեստի թանգարան: Առավել հայտնի է ռուսական արվեստի թանգարանը, որը կոչվում է Տրետյակովյան պատկերասրահ: Այս պատկերասրահը հիմնադրվել է մոսկովյան հարուստ արտադրող P.M. Տրետյակով: Նա անձամբ ճանաչում էր շատ արվեստագետների, նրանց պատվիրում էր մեծ ժամանակակիցների դիմանկարներ, գնել նրանց նկարները, և 19-րդ դարի վերջում իր հսկայական հավաքածուն ներկայացրեց Մոսկվա: Տրետյակովի հավաքածուն ուներ շուրջ 2500 (երկուուկես հազար) սրբապատկեր, նկարներ, գծանկարներ և քանդակներ: Այժմ պատկերասրահն ունի ավելի քան 170,000 ցուցանմուշ: Ա.Ս.-ի անվան գեղարվեստի թանգարանում: Պուշկինի թանգարանը (Պուշկինի թանգարան) արևմտաեվրոպական արվեստի ստեղծագործությունների ժողովածու է: Կան ռուս նկարիչների նկարներ և հին աշխարհի (Եգիպտոս, Հին Հունաստան, Հին Հռոմ) պատկերասրահների հարուստ հավաքածուներ: Ժամանակակից արվեստի ավտոտնակների կենտրոնը շատ տարածված է: Կենտրոնում գործում է մանկական ակումբ և բաց հանգստյան օրերի սեմինարներ երեխաների և մեծահասակների համար. Կարող եք փորձել ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում: Աշխարհի խոշորագույն գիտատեխնիկական թանգարաններից մեկը Պոլիտեխնիկն է: Կան եզակի ցուցանմուշներ, որոնք պատմում են տարբեր տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման պատմության մասին, օրինակ ՝ գնացքներ, հեռախոսներ, համակարգիչներ: Նրանք, ովքեր հետաքրքրված են տարածքով, սպասում են տիեզերագնացության թանգարանին: Մոսկվայի բնագիտության ամենահայտնի թանգարաններն են Դարվինը և Պալեոնտոլոգիան: Դարվինի թանգարանի ցուցանմուշները պատմում են կենդանական աշխարհի էվոլյուցիայի մասին: Այստեղ ստեղծվել է ինտերակտիվ կենտրոն ՝ խաղային գրավչություն «Վերադառնալ դեպի անցյալին», լաբիրինթոս «Քայլել դեպի էվոլյուցիա», 3D կինոթատրոն և մոլորակ: Պալեոնթոլոգիական թանգարանը հատկապես սիրում է նրանց, ովքեր հետաքրքրված են դինոզավրերով: Այն հավաքել է ավելի քան 5 հազար ցուցանմուշ, պատերին հսկայական նկարներ պատմում են հեռավոր դարաշրջանների կյանքի մասին: Մոսկվայում գործում է շուրջ 170 թատրոն, որոնցից ամենահայտնի երեքը տեղակայված են Թատրոնի հրապարակում ՝ Բոլշոյի թատրոնը, Մալիի թատրոնը և Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնը (RAMT): Բոլշոյի թատրոնի գեղեցիկ օպերաներն ու բալետները հայտնի են ամբողջ աշխարհում: «Մալի» թատրոնը բեմադրել է դրամատիկ ներկայացումներ: Մեր ժամանակի երիտասարդական թատրոնը համարվում է երկրի լավագույն թատրոններից մեկը: Թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները հաճույքով գնում են այնտեղ: Այժմ Մոսկվայում գործում է մոտ 50 մանկական թատրոն: Ամենահինն է Մոսկվայի Պատանի հանդիսատեսի թատրոնը, որը ստեղծվել է 1920 թվականին: Ամենահետաքրքիրներից մեկը Նատալյա Սաց մանկապատանեկան երաժշտական ​​թատրոնն է: Այստեղ կարող եք դիտել բալետ, լսել համերգ կամ օպերա, շատ բան սովորել երաժշտության և երաժշտական ​​գործիքների մասին: Բայց Մոսկվայի գրեթե բոլոր «մեծահասակների» թատրոնները բեմականացում են երեխաների համար: Դուրովի անվան կենդանական թատրոնը, կամ, ինչպես կոչվում է նաև, «Դուրովի պապի անկյունը» մեծ սեր է վայելում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Թատրոնը բացվել է 1912 թվականին: Այստեղ «խաղում են» անսովոր դերասաններ «թռչունները» և կենդանիները: Անցյալ դարի 90-ական թվականներին ծաղրածուի Յուրի Կուկլաչովի կողմից կազմակերպվեց մեկ այլ «կենդանական» թատրոն. Նրա դերասաններն ու դերասանուհիները կատուներ են: Թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները սիրում են տիկնիկային թատրոնը, որը ստեղծվել է S.V. Օրինակելի: Ներկայացումներում տիկնիկները երգում են, պարում, նվագում են երաժշտական ​​գործիքներ, վիճում, ուտում, ուրախանում և արտասվում: Մոռանում ես, որ սրանք տիկնիկներ են, ոչ թե մարդիկ:
Մոսկվայում երկու կրկես `մուսկովցիները նրանց անվանում են հին և նոր: Հին կրկեսը իսկապես երկրի ամենահիներից է (այն բացվել է 1880-ին): Հին կրկեսի կողքին գտնվում է մեծ դերասան, փայլուն ծաղրածու և այս կրկեսի նախկին ռեժիսոր Յուրի Նիկուլինի հուշարձանը: Սա անսովոր հուշարձան է. Մեքենան կանգնած է մայթին, մեծ ծաղրածուն բացեց դուռը և պատրաստվում է նստել դրա մեջ: Յուրի Նիկուլինը շատ էր սիրում երեխաներին, և այժմ Նիկուլինի հուշարձանը «թույլ է տալիս» երեխաներին նստել իրենց մեքենայի մեջ: Նոր կրկեսը համարվում է ամենամեծը Եվրոպայում ՝ իր լսարանում 3300 տեղով: Մոսկվայի կենդանաբանական այգին (այն քաղաքում է) կարելի է անվանել բնության թանգարան. Այստեղ բացօթյա վանդակներում և տաղավարներում կան 7.500 կենդանիներ ՝ շուրջ 1000 տեսակից: Կենդանաբանական այգում նախատեսված են շրջայցեր, ուսումնական պարապմունքներ դպրոցականների հետ: Սա վայրի կյանքի անկյուն է հենց Մոսկվայի կենտրոնում:
Մոսկվայի տարածքում մնացել են հնագույն պալատներ և գեղեցիկ այգիներ ունեցող կալվածքներ ՝ Կոլոմենսկոյե, arարիցինո, Կուսկովո: Կուսկովո — կոմս Շերեմետևների ունեցվածքը: Այն կառուցվել է XVIII (տասնութերորդ) դարում հյուրեր ընդունելու և բազմամարդ տոնակատարություններ կազմակերպելու համար: Զարմանալիորեն գեղեցիկ պուրակը զարդարված է քանդակներով, իսկ պալատն այնպես է պահպանվել, որ թվում է, թե տերերը մեկ րոպե են մնացել և շուտով կվերադառնան: Այժմ գույքն ունի կերամիկայի թանգարան, դուք կարող եք տեսնել տարբեր երկրներից և դարաշրջաններից պատրաստված ուտեստներ և այլ կերամիկական արտադրանքներ:

ՇՓՄԱՆ ՈՒԺ

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը: 

images (25).jpg

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:ՈւշադրությունԵթե մենք ամրացնենք մարմնին ուժաչափ, ապա կտեսնենք, դադարի շփման ուժն աճում է առաձգականության ուժին զուգընթաց՝ մինչև որոշակի առավելագույն արժեք, որը կարելի է որոշել Fդ max=μ⋅N բանաձևով, որտեղ N-ը՝ ճնշման ուժն է, μ-ն՝ համեմատականության գործակից է և կոչվում է շփման գործակից:Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մակերևույթների միջև, երբ դրանք շարժվում են միմյանց նկատմամբ, կոչվում է սահքի շփման ուժ:ՈւշադրությունՍահքի շփման ուժը հաշվում են նույն բանաձևով, ինչ որ դադարի շփման առավելագույն արժեքը: Սահքի շփման ուժը կախված չէ մակերևույթին զուգահեռ ազդող ուժից, եթե մարմինը սահում է հենարանի վրայով, ապա նրա վրա ազդում է նույն սահքի շփման ուժը: Սահքի շփման ուժն ուղղված է մարմնի շարժման ուղղությանը հակառակ:Տե՛ս նկարը՝ 

скачанные файлы (1).png

 Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:ՈւշադրությունՄիևնույն պայմաններում գլորման շփման ուժն էապես փոքր է սահքի շփման ուժից:Տե՛ս նկարը.  

images (22).jpg

 Փորձը ցույց է տալիս, որ շփման ուժի մեծությունը կախված է շփվող մարմինների նյութի տեսակից և դրանց մակերևույթների ողորկության աստիճանից: Տե՛ս նկարը. 

img64.jpg

 ՈւշադրությունՇփման երևույթը  բնության մեջ և կենցաղում տարբեր դրսևորումներ ունի: Այն կարող է լինել ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար:Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն: 

hqdefault.jpg

 ՕրինակՄերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:

Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել:ՕրինակՇփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը: Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը):  

12-0.jpg