Design a site like this with WordPress.com
Get started

Սննդային թունավորումներ: ԳՄՕ՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ:

Սննդային թունավորումներ հոդված:

Ինչ է ԳՄՕ-ն:

Հոդված ԳՄՕ սննդի մասին

Վավերագրական ֆիլմ ԳՄՕ սննդի մասին

РЕН ТВ Фильм про ГМО

Фильм про ГМО Россия ТВ

Еда

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Գործնական աշխատանք

Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բամբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, ամբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, ամպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, ամպայման, անպրոպ:

Գծերի ձոխարեն գրել Վ կամ Ֆ:
Սֆինքս, հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավթավառ, զավթել, Աֆրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ, ֆշշոց (օձի), վշշոց (ջրի), թովչանք, նզովք, կաթված, սֆինքս, նավթամուղ, Աֆղանստան, Խոսրով:

Գծերի փոխարեն գրել Ժ կամ Շ:
Դժխեմ, դժնի, երաժիշտ, աժդահա, գժտվել, դշխո, դշխուհի, նշտար, նշդարենի, երաշտ, երաշտահավ, հուժկու, օժտվել, պատշգամբ:

Գծերի փոխարեն գրել Ռ կամ Ր:
Սարսուռ, բարբառել, կարկառուն, վառվռուն, խրճիթ, ծարավ, բրոնզ, մարմար, պառկել, ջղագրգիռ, գոռգոռալ, հոգեթրթիռ, ժխոր, բարբառ, ահասարսուռ:

«В аэропорту»

«В аэропорту»  

-Добрый день.

-Добрый день.

-Не могли бы Вы зарегистрировать меня на рейс в Нью Йорк?

 -Предоставьте мне ваш билет и документы, пожалуйста.

— Вот, возьмите.

-Спасибо. Хотели бы Вы место около окна?

— Место около окна, спасибо.

— Какой у вас багаж?

— У меня чемодан и сумка.

— Хорошо. Это ваш посадочный билет. Выход В, прямо в этом направлении. Через пару минут будет вызван ваш рейс. Хорошего пути!

— Большое Вам спасибo

__________________________________________________________________________________

_ Добрый вечер.Будьте добры,покажите свой паспорт.

_ Вот,пожалуйста.

_ У Вас есть багаж на сдачу? – Հանձնելու ուղեբեռ ունե՞ք:

_ Да,два чемодана.

__ За сверхнормативный багаж Вам придется заплатить. – Ստիպված կլինեք վճարել ավել կիլոգրամների համար:

_ У Вас есть ручная кладь? – Ձեռքի ուղեբեռ ունե՞ք:

_ Да,конечно,возьмите пожалуйста. _ Այո, ահա խնդրեմ:

_ Вот Ваш посадочный талон. _Ահա ձեր ինքնաթիռ նստելու անցաթուղթը:

Слова для усвоения:

пересадка –   տեղփոխ

окно регистрации – գրանցման պատուհան

хрупкие, бьющиеся  вещи  –փխրուն, կոտրվող իրեր

полёт по расписанию – թռիչքն ըստ չվացուցակի է

Задержка на 25 минут-– 25 րոպե ուշացում

самолет совершил посадку – ինքնաթիռը վայրէջք է կատարել

самолёт вылетел – ինքնաթիռը թռել է

 огнестрельное оружие или легковоспламеняющиеся материалы запрещены– հրազեն կամ դյուրավառ նյութերը արգելվում են

Поставьте ручную кладь на ленту – Դրեք ձեր ձեռքի պայուսակը ռենտգենյան սարքի շարժափոկի վրա:

Սովորողները կազմում են նոր երկխոսություններ՝ հիմք ընդունելով տրված երկխոսությունը և նոր բառապաշարը:

Գովազդի արտադրության մեջ

Յուրաքանչյուր արտադրող գովազդում է իր արտադրանքը: Ու յուրաքանչյուր արտադրող էլ իր արտադրությունը գովազդի մեջ գովաբանում է: Շատ արտադրողները իրենց ապրանքը գովազդելով բարձրացնում են իրենց վարկանիշը և իրենց ապրանքը բոլորի համար հետաքրքիր դարձնելով դրանք վաճառում են: Հաճախ նաև մարկետոլոգները մեծ գումարներ են ծախսում,որպեսզի իրենց ապրանքը գովազդի հայտնի և ճանաչված մարդ,և երբ հասարակությունը տեսնի,որ դրա մասին գիտեն ճանաչված մարդիկ և օգտագործում են նրանք,ապա նրանք ևս կգնեն: Նաև կարդացել եմ,որ մարկետոլոգները իրենց գովազդը հետաքրքրիր դարձնելու համար օգտագործում են կանանց գեղեցկությունը,քանի որ դա կգրավվի շատերին և նրանք կդիտեն գովազդը և կիմանան նրանց ապրանքի մասին:Ու հատկապես նկատել եմ այդպիսիք կոնյակ գովազդելիս:Եվ կարծում եմ գովազդի ամենաբարոյական գործոնը այն է,որ ցանկացած արտադրող,անկախ վարկանիշից իրավունք չունի գովազդի մեջ վատաբանել նույն արտադրությամբ զբաղվող որևէ արտադրողի ապրանք,գովալով իրենը: Նաև գիտենք,որ շատ ու շատ օրիգինալ բրենդներ ունեն իրենց նմանակ բրենդները,սակայն նրանք իրավունք չունեն վերցնելու հենց աըդ բրենդի անունը,թեկուզ մեկ տառի փոփոխություն բայց պետք է լինի: 

Կարմիրի նշանակությունը հոգեբանության մեջ

Կարմիր գույնը գռգռող է,տաք,ակտիվացնող,ասոտսատսնում է վտանգը և ագրեսիան ։Կարմիր գույնով հեշտությամբ է ուշադրություն հրավիրվում ցանկացած գովազդի վրա։Սրտի զարկերակային և արյան ճնշումը կարող է բարձրանալ,եթե երկար ժամանակ նայեն կարմիր գույնին: Կարմիրը շատ արագ հոգնեցնում է:

Մարդիկ,ովքեր նախնտրում են կարմիրը,սիրում են լինել առաջնորդներ:Գրեթե բոլոր զգացմունքները նրանց մոտ առավելագույն են:Նրանք համառ են,չեն սիրում գործ հետաձգել: Նրանք,ովքեր նախնտրում են կարմիր գույնը,ցուցադրական են ու եսամոլ,անհամբեր,համար ու դաժան:Կարմիր հագած կինը հասակը հակված է սիրահետել տղաներին:

Սև գույնի հոգեբանություն

Սևը ենթադրում է հավակնոթյություն:Եթե մենք տեսնում ենք սև հագած տղամարդու կամ կնոջ,կամ սև մեքենա,ապա ենտագիտաքցորեն նրանք մեզ համար դարնում են ավելի ծանրակշիռ:Դեռևս այդ է պատճառը,որ մեծահարուստ պարոների լիմուզիները,ինչպես նաև նրանց հագուստները սև գույնի են:Սակայն սևը ոչ միայն հեղինակություն և ծանրակշռություն է ներկայացնում,այլև ագրեսիվություն:Կա մի անգամ հետաքրքիր փաստ.ֆուտբոլային դատավորները հասակը տուգանային պատժի,ինչպես նաև դեղին ու կարմիր քարտերի են ենթարկում այն թիմերին,վորոնք սև համազգեստով են:

Մարդիկ ,ովքեր նախնտրում են սևը,առեղծվածային են:Նրանք անգիտակցաբար ուզում են գրավել շրջապատողների ուշադրությունը,քանի որ սև գույնը հետաքրքրական է և թաքցնում է ինչ-որ հետաքրքիր ու սարսաթելի բան:Եթե դուք կրում եք միայն սև գույնի զգեստ,ապա դա խոսում է այն մասին,որ ձեզ ինչ-որ կարևոր բան չի բավարարում կյանքում:Այսպիսով,դուք պաշտպանվում եք դաժան իրականությունից և փորձում եք թաքնվել:Ավելի լավ է դուրս գալ այդ իրավիճակից:Բայց պետք է դա անել աստիճանաբար փողելով սև հագուստի վորոշ ատրիբուտներ տարբեր վար գույներով:

Սպիտակ գույնի հոգեբանությունը

Մաքուր,անմեղ ու հավատարիմ.հենց այսպիսի ասոտսիացիա է ստեղծում սպիտակ գույնը:Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ,հավանաբար այն պատճառով,վոր սպիտակ գույնը մաքրության հետ է ասոտսացվում:Սպիտակը խորհրդանշում է կատարելություն,հնարավորություների ազատություն և արգելքների վերածվում:Սպիտակը նաև հավասարության խորհրդանիշ է,քանի վոր նրանում են համատեղվում բոլոր գույները:

Մարդիկ,ովքեր նախնտրում են սպիտակը,տրվում են իրենց աշխատանքին ամբողջությամբ:Սակայն երբեմն նրանք կարող են մեկուսանալ շրջապատից,հիասթափվել ամեն ինչից,առանձնանալ ու որերով ձանձրույթ զգալ:Երբեմն նրանք կարողանում են հեշտությամբ ստի հոտն առնել և նույնքան հեշտ բացահայտել բարդ խնդրի ճշմարտությունը:

The meaning of red in psychology

The red color is vulgar, hot, activating, assotsiiruet danger and aggression .Red color easily attracts attention to any advertising.Blood and blood pressure of the heart can increase if you look at the red color for a long time.:

Those who has a presentiment of red, are indicative and selfish, impatient, and cruel whole. dressed in red, the woman usually takes care of the guys:

The psychology of black color

If we see a man dressed in black, or a woman, or a black car, then, apparently, they become more important to us.football referees subject players to a penalty, as well as yellow and red cards of the team in black uniforms:

People who prefer black, mysterious they subconsciously want to attract the attention of others, since black is interesting and hides something interesting and lifesavers thing: If you wear only a black dress, then it suggests that you are missing something very important in life. So you are protected by you brutal reality and you are trying to hide. it is better to get out of this situation. But you need to do this gradually the field of black clothes grew attributes of different colors down:

Psychology of white

Pure, innocent and faithful.all hospital staff wear white robes, probably because white is associated with cleanliness.:

But sometimes they may become isolated, disillusioned, detached, and sometimes they may feel bored.:

Պատրաստվել Colour Psychology նախագծին

Logotype collection of well-known world brand's.

Նախագիծը քոլեջի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար է։

Գնում ենք գույների աշխարհ, ամեն մի գույնը վերլուծում։ Գտնում ենք, թե յուրաքանչյուր գույնը ինչպես է ազդում մարդու վրա, ինչ զգացողություններ է առաջացնում, ինչ էմոցիոնալ դաշտ է ստեղծում։ Պարզում ենք, թե տարբեր տեսակի հանդիպումներում և հարաբերություններում, որ գույներն են նախընտրելի։

Գտնում ենք նաև թե, այս կամ այն հիվանդություն ունեցող մարդուն ինչ գույներով պետք է շրջապատել։ Օրինակ՝ ինչու են բուժական կենտրոնները հիմնականում սպիտակ լինում։ Գունային ինչպիսի թերապիաներ կան։

Խոսում ենք  աշխարհի ամենաառաջատար ընկերությունների, նրանց լոգոների մասին, վերլուծում  նրանց գունային կազմը։

Գտնում ենք ձև, թե ինչպես կարելի է կույր մարդուն բացատրել այս կամ այն գույնը։

Ուսանողները կարող են կատարել իրենց հետազոտությունները, փորձերը և ներկայացնել։

Homework

Present Continuous tense – Ներկա շարունակական ժամանակաձև

Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկայում, խոսելու պահին կատարվող գործողություն:

Ստորոգյալը կազմվում է to be  բայի ներկա ձևով + բայի 4-րդ հիմքը (Verb +ing), որը կոչվում է  Participle I .

Am

Is                     Verb+ing

Are 

e.g.

I am speaking now.

You are teaching now.

We are learning now.

He is watching TV now.

Present Continuous tense-ը նաև ցույց է տալիս շատ մոտ ապագայում կատարվող գործողություն:

We are going to the cinema tonight at 9 o’clock.

They are leaving for London tomorrow at 8 o’clock .

Հարցականի ժամանակ Am, Is , Are գալիս են առաջ 

Are they going to the cinema tonight at 9 o’clock ?

Is he watching TV now?

Are you cooking now?

Ժխտականի ժամանակ Am, Is , Are -ից հետո ավելանում է not ժխտական մասնիկը:

We are not going to the cinema tonight.

He is not watching TV now.

They are not leaving for London tomorrow at 8 o’clock.

Exercise.

1.We are cooking right now. (cook)

2. Are you studiing at the moment? (study)

3.It is not raining right now. (not rain)

4.We are haveing coffee. (have)

5.He is waiting for the bus on the corner. (wait)

6.I am waiting  for a phone call. (wait)

7.I am so tired. I am going to bed. (go)

8.Slow down. You are driving so fast. (drive)

9.  I am taking classes online. (take)

10. They are triing to improve their English for this semester. (try)

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՈՒՇԻՆԱՐԱ

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

♦♦♦

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

♦♦♦

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

♦♦♦

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

♦♦♦

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան  եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի  ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Առաջադրանքներ

  1. Մերձավոր- Մերձ՝ մոտիկ գտնվող, ապաստան- Պատսպարվելու տեղ, ապաստարան, դեգեր-Դեգերած, դեգերող, մահապուրծ-Մահից պրծած՝ ազատված:

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինրան և անգղը

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

Անգղը

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

Ուշինարան, անգղը  և աղավնին

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Անգղը սոված լինելիս

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Ուշինարան գովում է անգղին

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Անգղը իբրև ուրիշ տեսակի միս չի ուտում

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

Ինչպես  է Ուշինարան նեղվում

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

Ագռավը ուզում է Ուշինարայից անքան միս որքան նա կշռում  է

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

Ուշինարան գովում  է ագռավին

— Ես Ինդրան  եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի  ոգին:

Ինդրա անգղը

3.

Ուշինարան շատ կենդանիների համար հոգատար մարդ է;

4.

գ) երկուսն էլ

5.

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

6.

Ուշինարաի և անգղի քննարկումը:

Ֆլեշմոբ հայոց լեզվից

1.Ակնկոր, ակունք, ակնառու, ակնդետ, ակնթարթ, ակնապիշ, ակնոց բառերից ո՞րը «չի տեսնում»:

2. Տառախառնուկից ստացի՛ր բառեր՝ ուղիղ ձևերով:լկմակ-մկկալ, ալսյ-սայլ, ղաաեկն-եղանակ, կորա-որակ, տսրի-սիրտ, րրակե-երկար, քերե-երեք, ցակոպ-կապոց, կեղնի-եղնիկ, չինչո-ոչինչ, նլմառչ-մռնչալ:

3. Նշենի, նշելի, նշում, նշույլ, նշույթ, նշուտ, նշավակ, նշանակ, նշակաթ, նշահամ, նշաձող, նշաձև, նշայուղ, նշատերև, նշագեղ, նշագիծ, գետնանուշ, մեղրանուշ, քաղցրանուշ. բերված բառերից քանի՞սը նուշ բառի հետ «չի առնչվում»:

4.Դո՛ւրս գրիր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև, նշի՛ր դրանց արևելահայ տարբերակները: Վանականին քերթվածն է աս-սա, պարզ, և սակայն ամբողջական հոգեբանությամբ մը, միստիկականության ցավագին վեպ մը, ուր կտեսնենք սիրով լեցված-լցված էակ մը՝ աստուծո տարփանքովը վառված, որ անոր-նրա մեծությունը կերգե-կերգի:

 5.Գրաբարից աշխարհաբարով թարգմանի՛ր տրված նախադասությունները՝ «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի, տանին զհիվանդն ի դուռն եկեղեցոյն »: Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի, տանին զհիվանդն ի դուռն եկեղեցոյն ։ ՈՒրբաթ օրը կամ չորեքշաբթի,հիվանդին տանում են եկեղեցու դուռը։ Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։ Սիրո մեջ վախ գոյություն չունի,կատարյալ սերը մերժում է վախը։

6.Տրված բառերից մեկն ունի միայն մեկ գրաշրջում (նույն տառերից կազմված բառ), չորսը՝ երկուական: Ո՞րն է մեկ գրաշրջում ունեցող բառը։
Կթան, վազելին, դատաքննություն, մկրատ, պաս:

7. Ո՞ր խմբի անվանումն է սխալ նշված։
Որսաշներ-ասպականի
Նավեր-տորմիղ
Այծեր-ջոկ
Աստղեր-բույլ
Աղվեսներ-ճահուկ։

8. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք: Ավյուն

9. Արարատի երկնամուխ գագաթը պատված էր ձյունի պես ճերմակ մեգով: Դաշտի անդորր մակերևույթը տարուբերվում էր հիասքանչ ալեկոծությամբ: Պատասխանի տարբերակներից որի՞ «ընկերոջը» չես հանդիպի բերված հատվածում:
Երկնասույզ, անվրդով, ալեբախում, ծածանվել, խորամուխ